ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
07.03.2019
Ըստ ԱՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2019թ. մարտի 1-ի դրությամբ իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 165668.2մլն դրամ, 2018թ. մարտի 1-ի համեմատությամբ ցուցանիշը աճել է 12.0 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ  նվազել  1.3 տոկոսով: 
Վարկերի 0.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, 2018թ.  մարտի 1-ի համեմատությամբ  ցուցանիշը աճել է 6.8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ  նվազել է 10.5 տոկոսով:
Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 45.9 տոկոսը,2018թ. մարտի   1-ի համեմատությամբ նվազել է 9.8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`  4.5 տոկոսով: 
2019թ. մարտի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 109300.4 մլն դրամ, 2018թ. մարտի 1-ի համեմատությամբ ցուցանիշը աճել է 7.8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 1.6 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 78.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 15.6 տոկոսը` ցպահանջ ավանդները, 6.0 տոկոսը` նպատակային ավանդները:
 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)