ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
05.04.2019 |
Ըստ ԱՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 166957.5մլն դրամ, 2018թ. ապրիլի 1-ի համեմատությամբ ցուցանիշը աճել է 10.7 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ 0.8 տոկոսով: Վարկերի 0.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, 2018թ. ապրիլի 1-ի համեմատությամբ ցուցանիշը աճել է 33.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 7.4 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 45.6 տոկոսը,2018թ. ապրիլի 1-ի համեմատությամբ նվազել է 9.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ մնալով անփոփոխ: 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 112001.0 մլն դրամ, 2018թ. ապրիլի 1-ի համեմատությամբ ցուցանիշը աճել է 9.2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 2.5 տոկոսով: Ավանդների ընդհանուր ծավալում 76.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.8 տոկոսը` ցպահանջ ավանդները, 5.8 տոկոսը` նպատակային ավանդները: |