ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
07.05.2019 |
Ըստ ԱՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2019թ. մայիսի 1-ի դրությամբ իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 169928.1մլն դրամ, 2018թ. մայիսի 1-ի համեմատությամբ ցուցանիշը աճել է 11.0 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ` 1.8 տոկոսով:
Վարկերի 0.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, 2018թ. մայիսի 1-ի համեմատությամբ ցուցանիշը աճել է 17.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 3.9 տոկոսով:
Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 45.1 տոկոսը,2018թ. մայիսի 1-ի համեմատությամբ նվազել է 9.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ աճել է 0.8 տոկոսով:
2019թ. մայիսի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 114729.6 մլն դրամ, 2018թ. ապրիլի 1-ի համեմատությամբ ցուցանիշը աճել է 10.0 տոկոսով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 2.4 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 75.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 19.3 տոկոսը` ցպահանջ ավանդները, 5.6 տոկոսը` նպատակային ավանդները: |