ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2010 թ. ՀՈՒՆՎԱՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2010 թ. ՀՈՒՆՎԱՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
24.01.2011

Արդյունաբերություն: 2010թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 42692.0 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2009թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 104.6 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 45.6 տոկոս, մշակող արդյունաբերություն` 33.0 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  21.4 տոկոս:


Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 8925.7 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 18.0 տոկոսով:
 2010թ. հունվար-դեկտեմբերին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 42098.4  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 98.6 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 5343 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 7990.3 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2010թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում իրացվել է 4814.5 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 32773.4 տոննա կաթ, 22734.3 հազ. հատ  ձու:
Շինարարություն: 2010թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում իրականացվել է 43028.0 մլն դրամի շինարարություն`  2009թ. հունվար-դեկտեմբերի 34480.8  մլն դրամի փոխարեն:

 


ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ  ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)