ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019Թ. ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ |
16.05.2019 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սպառողական գների փոփոխությունները Արցախի Հանրապետությունում 2019թ. հունվար-ապրիլին (%)
Սպառողական գների ինդեքսի փոփոխությունները Արցախի Հանրապետությունում ըստ սպառման հիմնական պրանքախմբերի (%)
Սպառողական գներ: 2019թ. ապրիլին նախորդ ամսվա համեմատ ԱՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.7 տոկոս գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք ապրանքախմբի 1.6 տոկոս գնանկումով : Նշված ժամանակահատվածում սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) ապրանքների գները նվազել են 1.4 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները մնացել են նախորդ ամսվա մակրդակին, իսկ ծառայությունների սակագները աճել են 0.2%-ով: Սպառողական գների հավելաճը 2009-2019թթ. ապրիլին
(նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %) ![]()
Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2019թ. ապրիլին 2018թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում` 102.4 տոկոս, Ասկերանում` 102.4 տոկոս, Հադրութում` 101.3 տոկոս, Մարտակերտում՝ 101.8 տոկոս, Մարտունիում՝ 103.4 տոկոս, Շուշիում՝ 101.9 տոկոս, իսկ Բերձորում՝ 102.0 տոկոս:
2019թ. ապրիլին 2018թ. ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100,4 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 102.4 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 99.6 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 97.9 տոկոս: |