ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ
Գարնանացանի ընթացքը հանրապետությունում
29.04.2015

Հանրապետությունում 2015 թվականի ապրիլի 27-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 5225,2 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 9566,5 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 1331,2 հա, Հադրութի շրջանում` 431,3 հա, Մարտակերտի շրջանում` 487,0 հա, Մարտունու շրջանում` 567,5 հա,  Շահումյանի շրջանում` 8,5  հա, Շուշիի շրջանում` 71,0 հա, Քաշաթաղի շրջանում` 2328,7  հա:
Կատարված  գարնանացանի 3169,9 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 449,9 հա-ը եգիպտացորենի, 125,9 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 465,8 հա-ը` կարտոֆիլի, 250,7 հա-ը` բանջարեղենի, 30,0 հա բոստան-պարենայինի, 733,0 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:

 

 
Գարնանացանի ընթացքը հանրապետությունում
21.04.2015

Հանրապետությունում 2015 թվականի ապրիլի 20-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել  է  4577,6 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 8859,8 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 964,2 հա, Հադրութի շրջանում` 422,3 հա, Մարտակերտի շրջանում` 348,8 հա, Մարտունու  շրջանում` 485,5 հա,  Շահումյանի շրջանում` 6,0  հա, Շուշիի շրջանում` 66,5 հա, Քաշաթաղի շրջանում` 2284,3  հա:
Կատարված  գարնանացանի 2973,4 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 155,0 հա-ը եգիպտացորենի, 86,2 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի,  402,0 հա-ը` կարտոֆիլի,  228,0 հա-ը` բանջարեղենի, 10,0 հա բոստան-պարենայինի, 723,0 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:


 

 
Գարնանացանի ընթացքը հանրապետությունում
13.04.2015

Հանրապետությունում 2015թ. մարտի 13-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, կատարվել  է 3538,1 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 6895,5 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել  է. Ասկերանի շրջանում` 621,8 հա, Հադրութի շրջանում` 363,0 հա, Մարտակերտի  շրջանում` 174,1 հա, Մարտունու  շրջանում` 392,4 հա, Շահումյանի շրջանում` 3,6 հա, Շուշիի շրջանում` 29,2 հա և  Քաշաթաղի շրջանում` 1954,0 հա:
Կատարված  գարնանացանի 2335,9 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 14,5 հա-ը` եգիպտացորենի, 72,5 հա` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 263,3 հա` կարտոֆիլի,  194,9 հա` բանջարեղենի 3,0 հա` բոստան-պարենայինի և 654,0 հա` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:

 
ԼՂՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2014Թ.
10.04.2015

ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2014թ կազմել է 188.8մլրդ դրամ: ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 2.9տոկոս: ՀՆԱ-ի արձանագրված 8.9 տոկոս հավելաճի տեմպի 2.4-ական տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը,  կառավարում և պաշտպանությունը, 1.1 տոկոսային կետը՝ շինարարությունը: 2014թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1268.1հազ. դրամ, 3048.9ԱՄՆ դոլար կամ 2296.8Եվրո:
2014թ. հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 52.0մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 52.2մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2013թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 117.2տոկոս, այդ թվում ՝ 134.8տոկոս հանքագործական, 105.7տոկոս` մշակող արդյունաբերությունում և 119.4տոկոս` էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման ոլորտում: ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ սեկտորների հետևյալն է. մշակող արդյունաբերություն` 39.4%, հանքագործական արդյունաբերություն` 27.9%, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 32.7%:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2014թ., փաստացի գներով կազմել է 57.3մլրդ դրամ, ինչը 2013թ. համեմատությամբ, համադրելի գներով, նվազել է 4.3տոկոսով` հիմնականում պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի 28.7% նվազմամբ: Անասնաբուծության համախառն արտադրանքը, համադրելի գներով, աճել  է 37.6%-ով: Սա հանգեցրել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքի որոշակի փոփոխության. նախորդ տարվա համեմատ 15.1%-ային կետով նվազել է բուսաբուծության տեսակարար կշիռը` կազմելով 48.2%, իսկ անասնաբուծության համախառն արտադրանքի տեսակարար կշիռը` համապատասխանաբար` 51.8%: 2014թ. տարեվերջի դրությամբ հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2013թ տարեվերջի համեմատ աճել է 0.7 տոկոսով (այդ թվում կովերի գլխաքանակը նվազել է  1.9 տոկոսով),  մանր եղջերավոր անասունների գլխաքանակը աճել է 5.4 տոկոսով, իսկ խոզերի և  թռչունների  գլխաքանակը  նվազել է համապատասխանաբար՝ 23.0 և  1.5 տոկոսով: 2014թ. հանրապետությունում սպանդի համար  իրացվել է 11.6 հազ. տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է 47.4 հազ.տոննա կաթ, 40.5 մլն հատ ձու և   289.9 տոննա (ֆիզիկական քաշով) բուրդ:
2014թ. հանրապետությունում իրականացվել է 50.5մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 11.7տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 93.3 տոկոսը: Շինարարության 29.1%-ը կատարվել է պետական բյուջեի, 27.4%-ը` կազմակերպությունների, 13.5%-ը մարդասիրական օգնության, 13.4%-ը` օտարերկրյա ներդրողների, 5.5%-ը` արտաբյուջետային միջոցների հաշվին:
2014թ. ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1072.1հազ. տոննա, որը  2013թ. նկատմամբ  նվազել  է 24.3 տոկոսով: Ընդհանուր  օգտագործման  տրանսպորտի  բեռնաշրջանառությունը  2014թ.  կազմել է 40.1մլն տոննա-կմ, որը նախորդ տարվա համեմատ աճել  է 1.5 տոկոսով: 2014թ. հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 22.5մլն մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 21.2մլն մարդու դիմաց: Ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորաշրջանառությունը 2014թ. կազմել է 170.4լն ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.8%-ով: 2014թ. խողովակային տրանսպորտով հանրապետությունում ներկրված բնական գազի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 31.7հազ.տ` 2013թ. 30.1հազ.տ դիմաց(աճել է 5.3%-ով):
Հանրապետությունում 2014թ. կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալն, փաստացի գներով, կազմել է 8.7մլրդ. դրամ, որը 2013թ. նկատմամբ, համադրելի գներով, աճել է 6.9%-ով: Նախորդ տարվա համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից ամենաբարձր աճի տեմպ արձանագրվել է ինտերնետ հասանելիության գծով` 58.3%:
2014թ. ԼՂՀ սպառողական շուկան կազմել է 135.8մլրդ. դրամ` նախորդ տարվա համեմատ, համադրելի գներով, նվազելով 1.6 տոկոսով: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 85.6%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 14.4%-ը բնակչությանը  մատուցված ծառայություններին:
Հանրապետությունում 2014թ. զբաղվածների թվաքանակը կազմել է 61071մարդ, որից 75.3 տոկոսը կամ 45960 մարդ վարձու աշխատողներ են, իսկ 24.7 տոկոսը հանդիսանում են ինքնազբաղվածներ:
2014թ. ԼՂՀ-ում պաշտոնական գործազրկության մակարդակը կազմել է 2.5%:
Բնակչության դրամական եկամուտները 2014թ. կազմել են 150.9մլրդ. դրամ և նախորդ տարվա համեմատ աճել են 10.6տոկոսով: Դրամական ծախսերը կազմել են 150.5մլրդ. դրամ, նախորդ տարվա համեմատ  ավելացել են 10.9տոկոսով:
ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ. փաստացի գներով, կազմել է 152.6մլրդ դրամ կամ 366.7մլն դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝ 26.9մլրդ դրամ (64.7 մլն ԱՄՆդոլար), իսկ ներմուծումը՝ 125.7մլրդ դրամ(302.0մլն ԱՄՆդոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 98.8մլրդ դրամով(237.3մլն ԱՄՆդոլարով): 2013թ. համեմատությամբ 2014թ. արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 11.6 տոկոսով, ընդ որում, արտահանումը աճել է 8.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 12.3 տոկոսով: Բացասական առևտրային հաշվեկշիռը աճել է 13.4 տոկոսով:

 
ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2014թ.
09.04.2015

2014թ ԼՂՀ-ում ծնվածների թիվը կազմել է 2428 մարդ, մահացածների թիվը` 1309 մարդ, բնական աճը` 1119 մարդ: Նախորդ տարվա համեմատ ծնվածների թիվը ավելացել է 57 մարդով կամ 2,4 տոկոսով, մահացածների թիվը նվազել է 35 մարդով կամ 2.6 տոկոսով, բնական աճը ավելացել է 92 մարդով կամ 9.0 տոկոսով: Նախորդ տարվա համեմատ արձանագրված ծնունդների թիվը նվազել է Ասկերանի` 15, Հադրութի` 14, Մարտակերտի` 20, Մարտունու` 28 ,Շուշիի` 5  երեխայով շրջաններում, հակառակը, 102 մարդով աճել Ստեփանակերտ քաղաքում, 36-ով Քաշաթաղի և 1-ով Շահումյանի շրջաններում:
2014թ. ծնվածների թվում գերակշռել են տղա երեխաները` 52.1 տոկոս, աղջիկները, կազմել են 47.9 տոկոս: Ըստ սեռերի  պատկերը  հակառակն է մահացածների թվաքանակում` համապատասխանաբար 47.9 և 52.1տոկոս: Բազմապտուղ ծնունդների դեպքերի թիվը 2014թ. կազմել է 13՝  նախորդ տարում 24-ի դիմաց , որոնք բոլորը զույգ են: Մեռելածինների թիվը 2014թ.կազմել է 11, նախորդ տարվա 9 երեխայի փոխարեն: Ծնվածների մեծ մասը 59.6 տոկոսը, բաժին է ընկել քաղաքային , 40.4 տոկոսը` գյուղական բնակավայրերին: Մահացածների բաշխումը քաղաքային և գյուղական բնակավայրերի կազմել է համապատասխանաբար 47.4 և 52.6տոկոս:
Ըստ ծննդի հերթականության 2014թ ծնվածների դիտարկումը ցույց է տալիս, որ առաջնածին են 877 երեխա կամ ծնվածների 36.1 %-ը , ընտանիքում ծնված երկրորդ երեխաների թիվը 839 է կամ ծնվածների 34.6%-ը, ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաների թիվը 712 է կամ ծնվածների 29.3%-ը:
Ծնված երեխաների անվանակոչման դիտարկումը խոսում է աղջիկների համար Անի(58դեպք), Մարիամ(51դեպք) և Մանե(47դեպք), տղաների համար Դավիթ(67դեպք), Տիգրան(52դեպք) և Նարեկ(49 դեպք), անունների ավելի հաճախակի անվանակոչման մասին:          
Մահացածության պատճառական կառուցվածքի ըստ հիվանդության դասերի դիտարկման արդյունքում բարձր տեսակարար կշիռներ ունեն արյան շրջանառության համակարգի հիվանդությունները` 65.2%(նախորդ տարվա 62.9%-ի փոխարեն), նորագոյացությունները` 18.4%(նախորդ տարվա 18,0%-ի փոխարեն) և շնչառական օրգանների հիվանդությունները` 3.7%(նախորդ տարվա 4.1%-ի փոխարեն):
Ըստ տարիքային խմբերի մահացածների դիտարկմամբ ունենք հետևյալ պատկերը. մինչև 70 տարեկան մահացածները կազմել են ընդհանուրի 30.7%-ը(նախորդ տարվա 30.5%-ի փոխարեն), 70-ից բարձր տարեկանները` 69.3%-ը(նախորդ տարվա 67.3%-ի փոխարեն):
Մայրական մահացության դեպք 2014թ, ինչպեսև 2013թ. ԼՂՀ-ում չի գրանցվել: Մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ ինչպես  26.8 տարեկան է, իսկ առաջնածին ունեցողներինը  24.2 տարեկան:
Մանկամահացությունը(մինչև 1տարեկան մահացած երեխաների թիվը 1000 կենդանածնի հաշվով) 2014թ. ԼՂՀ-ում 8,6 է կամ 21դեպք` 2013թ. 11.8 է կամ 28դեպքի փոխարեն, երեխաների մահացությունը(մինչև 5տարեկան մահացած երեխաների թիվը 1000 կենդանածնի հաշվով)` 10.3 կամ 21 դեպք` 2013թ. 16,0 կամ 28դեպքի փոխարեն:
2014թ ԼՂՀ-ում գրանցվել է 1412ամուսնություն, ամուսնությունների թիվը 450-ով կամ 46.8տոկոսով ավել է 2013թ գրանցված ամուսնությունների թվից, և 212 ամուսնալուծություն` 2013թ գրանցվածների թվից 27-ով կամ 14.6%-ով ավել: Ամուսնությունների գերակշիռ մասը` 53.8տոկոսը կազմել են 23-27տարեկան զույգերը(նախորդ տարվա 55.4տոկոսի փոխարեն), հաջորդում է 18-22տարիքային խումբը` 18.4 տոկոս տեսակարար կշռով:
Ամուսնական զույգի միջին տարիքը 2014թ. կազմել է 26.4 տարեկան, նախորդ տարվա 26.1տարեկանի փոխարեն:
100 նոր կազմավորվող ամուսնական զույգին բաժին է ընկնել 15ամուսնալուծություն` նախորդ տարվա 19-ի փոխարեն:
2014թ ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը կազմել է 946մարդ` 2013թ 866 մարդու փոխարեն, մեկնողների թվաքանակը` 578մարդ` 2013թ 554մարդու փոխարեն, արդյունքում մեխանիկական հավելաճը կազմել է 368 մարդ: Եկողների 92.5տոկոսը և մեկնողների 94.6 տոկոսը բաժին է ընկել Հայաստանի Հանրապետությանը:

 

 
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2015Թ. ՄԱՐՏԻՆ
09.04.2015
 
 
 
2015թ.
նախորդ ամսվա նկատմամբ մարտը

հունվար-

մարտը 2014թ.

հունվար-

մարտի նկատմամբ

հունվարը փետրվարը մարտը 2014թ. դեկտեմբերի նկատմամբ 2014թ. մարտի նկատմամբ

2010թ.

նկատմամբ

Սպառողական գների ինդեքս-ընդամենը 101.7 100.1 99.9 101.7 104.4 132.4 104.3
այդ թվում՝              
Սպառման ապրանքներ 102.2 100.1 99.9 102.2 105.4 135.1 105.2
Պարենային ապրանքներ 102.7 100.1 99.7 102.5 106.2 138.1 105.8
Ոգելից խմիչք, ծխախոտ 100.1 100.1 100.4 100.6 101.3 120.8 101.5
Ոչ պարենային ապրանքներ 100.2 100.1 100.4 101.7 104.4 130.4 104.2
Ծառայություններ 100.4 100.2 99.9 100.5 102.1 126.5 102.3

Սպառողական գներ:  2015թ. մարտին 2014թ. փետրվարի համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1 տոկոս գնանկում: Նշված ժամանակահատվածում պարենային (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) ապրանքների գները և ծառայությունների սակագները նվազել են 0.1 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների  գներն աճել են 0.4 տոկոսով:

Սպառողական գների հավելաճը 2005-2015թթ. մարտին
(նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %)

gner_3_2015.jpg
Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2015թ. մարտին 2014թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում՝ 101.8 տոկոս, Ասկերանում՝ 101.9 տոկոս,  Հադրութում՝ 101.6 տոկոս, Մարտակերտում՝ 100.8 տոկոս,  Մարտունիում՝ 101.7 տոկոս, Շուշիում՝ 102.1 տոկոս, իսկ  Բերձորում՝ 102.7 տոկոս:
2015թ. մարտին 2014թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.4 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 105.8 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.4 տոկոս, ծառայությունների սակագներինը 102.1 տոկոս:
Սպառողական գների ինդեքսը 2015 թվականի մարտին 2010 թվականի համեմատ կազմել է 132.4 տոկոս:

 
Գարնանացանի ընթացքը հանրապետությունում
08.04.2015

Հանրապետությունում 2015թ. ապրիլի 08-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, կատարվել  է  2820.1 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի` 5531.2 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 482.0 հա, Հադրութի շրջանում`315.0 հա, Մարտակերտի  շրջանում` 108.1 հա, Մարտունու  շրջանում` 300.2 հա, Շահումյանի շրջանում` 1.0 հա, Շուշիի շրջանում` 16.9 հա և  Քաշաթաղի շրջանում` 1596.9 հա:
Կատարված գարնանացանի 1825.9 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 71.1 հա` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 204.2 հա` կարտոֆիլի, 165.9 հա` բանջարեղենի և 553.0 հա` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:

 
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
08.04.2015

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. ապրիլի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 96423.3 մլն դրամ, որոնք 2014թ. ապրիլի 1-ի համեմատ աճել են 27.1 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 2.5 տոկոսով: Վարկերի 1.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. ապրիլի 1-ի համեմատ աճել են 21.4 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել՝ 17.6 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 68.0 տոկոսը, որոնք 2014թ. ապրիլի 1-ի համեմատ աճել են 61.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 4.0 տոկոսով:
2015թ. ապրիլի 1-ի  դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 56962.1 մլն դրամ, 2014թ. ապրիլի 1-ի համեմատ աճելով 0.6 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0.3 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 75.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.1 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.8 տոկոսը` նպատակային ավանդները:

 
Գարնանացանի ընթացքը հանրապետությունում
31.03.2015

Հանրապետությունում 2015թ. մարտի 30-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, կատարվել  է  2143.9 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի` 4728.8 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 292.1 հա, Հադրութի շրջանում`249.0 հա, Մարտակերտի  շրջանում` 17.0 հա, Մարտունու  շրջանում` 268.5 հա, Շահումյանի շրջանում` 1.0 հա, Շուշիի շրջանում` 7.5 հա և  Քաշաթաղի շրջանում` 1308.8 հա:
Կատարված գարնանացանի 1376.2 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 70.0 հա` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 111.1 հա` կարտոֆիլի, 125.6 հա` բանջարեղենի և 461.0 հա` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:

 

Մանրամասն...
 
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2015Թ. ՓԵՏՐՎԱՐԻՆ
09.03.2015

 

  2015թ.
  նախորդ ամսվա նկատմամբ փետրվարը

հունվար-փետրվարը 2014թ.

հունվար-փետրվարի նկատմամբ

  հունվարը փետրվարը 2014թ. դեկտեմբերի նկատմամբ 2014թ. փետրվարի նկատմամբ

2010թ.

նկատմամբ

Սպառողական գների ինդեքս-ընդամենը 101.7 100.1 101.8 104.5 132.6 104.2
այդ թվում՝            
Սպառման ապրանքներ 102.2 100.1 102.3 106.1 135.2 105.6
Պարենային ապրանքներ 102.7 100.1 102.8 105.3 138.5 105.0
Ոգելից խմիչք, ծխախոտ 100.1 100.1 100.2 101.0 120.4 101.6
Ոչ պարենային ապրանքներ 100.2 100.1 101.3 104.2 129.8 104.1
Ծառայություններ 100.4 100.2 100.7 102.5 126.6 102.4

Սպառողական գներ:  2015թ. փետրվարին 2014թ. հունվարի համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ: Նշված ժամանակահատվածում պարենային և ոչ պարենային ապրանքների  գներն աճել են 0.1 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները` 0.2 տոկոսով:

Սպառողական գների հավելաճը 2005-2015թթ. փետրվարին 

(նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %)

gner_2_2015.jpg

Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2015թ. փետրվարին 2014թ. հունվարի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում և Ասկերանում՝ 101.9 տոկոս,  Հադրութում՝ 101.8 տոկոս, Մարտակերտում՝ 101.3 տոկոս,  Մարտունիում՝ 101.4 տոկոս, Շուշիում՝ 101.6 տոկոս, իսկ  Բերձորում՝ 102.4 տոկոս:
2015թ. փետրվարին 2014թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.5 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 105.6 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.2 տոկոս, ծառայությունների սակագներինը 102.5 տոկոս:
Սպառողական գների ինդեքսը 2015 թվականի փետրվարին 2010 թվականի համեմատ կազմել է 132.6 տոկոս:

 

 
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
05.03.2015

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. մարտի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 94111.3 մլն դրամ, որոնք 2014թ. մարտի 1-ի համեմատ աճել են 20.6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել` 1.6 տոկոսով: Վարկերի 1.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. մարտի 1-ի համեմատ աճել են 63.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել՝ 35.0 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 67.0 տոկոսը, որոնք 2014թ. մարտի 1-ի համեմատ աճել են 46.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 1.8 տոկոսով:
2015թ. մարտի 1-ի  դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 56777.0 մլն դրամ, 2014թ. մարտի 1-ի համեմատ աճելով 3.0 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 1.4 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 74.9 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.9 տոկոսը` նպատակային ավանդները:

 
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2015Թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ
10.02.2015

 

 

2015թ.
հունվարը
2014թ. դեկտեմբերի նկատմամբ 2014թ. հունվարի նկատմամբ

2010թ.

նկատմամբ
Սպառողական գների ինդեքս-ընդամենը 101.7 104.0 132.4
այդ թվում՝      
Սպառման ապրանքներ 102.2 104.7 135.1