ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ
ԼՂՀ հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2013թ.
01.10.2013

Հանրապետությունում 2013թ. սեպտեմբերի  30-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 49566.7  հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 887865.0  ցենտներ,  միջին բերքատվությունը` 17.9 ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է`  Ասկերանի շրջանում  հնձվել է  10203.4 հեկտար,  կալսվել` 218453.5 ցենտներ,  միջին բերքատվությունը 21.4 ց/հա,   Հադրութի շրջանում  հնձվել է  8345.0 հեկտար, կալսվել` 180420.0 ցենտներ,  միջին բերքատվությունը` 21.6 ց/հա, Մարտակերտի  շրջանում  հնձվել է  3524.1 հեկտար,  կալսվել` 39595.6  ցենտներ,  միջին բերքատվությունը 11.2 ց/հա,   Մարտունու շրջանում  հնձվել է  12547.3 հեկտար,  կալսվել`  215905.8 ցենտներ,  միջին բերքատվությունը 17.2 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է  143.5  հեկտար,  կալսվել` 1877.0 ցենտներ,  միջին բերքատվությունը 13.1 ց/հա, Շուշիի շրջանում` հնձվել է  128.4 հեկտար,  կալսվել` 2465.0 ցենտներ,  միջին բերքատվությունը 19.2 ց/հա,  Քաշաթաղի շրջանում  հնձվել է  14675.0 հեկտար,  կալսվել` 229148.1  ցենտներ,  միջին բերքատվությունը 15.6 ց/հա:

 

 
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԵՐԿԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
24.09.2013
2013թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար կատարված հերկը  կազմել է  13666.1 հա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 9436.6 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների կատարված աշխատանքների նկարագիրը հետևյալն  է. 
Ասկերանի շրջանում կատարվել է  3882.6 հա հերկ, Հադրութի   շրջանում` 2100.0 հա,  Մարտակերտի շրջանում` 1794.5 հա, Մարտունու շրջանում` 4617.0 հա, Շահումյանի շրջանում` 32.0 հա, Շուշիի շրջանում` 35.0 հա  և  Քաշաթաղի շրջանում` 1205.0 հա:
2013թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, խաղողի հավաքված բերքը հանրապետությունում կազմել է  41229.0  ցենտներ, միջին բերքատվությունը` 57.9 ց/հա:
 
 
ԼՂՀ հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2013թ.
24.09.2013
Հանրապետությունում 2013թ. սեպտեմբերի  23-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 48858.5  հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 864092.1  ցենտներ,  միջին բերքատվությունը` 17.7 ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է`  Ասկերանի շրջանում  հնձվել է  10102.2 հեկտար,  կալսվել` 213886.5 ցենտներ,  միջին բերքատվությունը 21.2 ց/հա,   Հադրութի շրջանում  հնձվել է  8245.0 հեկտար, կալսվել` 175620.0 ցենտներ,  միջին բերքատվությունը` 21.3 ց/հա, Մարտակերտի  շրջանում  հնձվել է  3261.1 հեկտար,  կալսվել` 30582.6  ցենտներ,  միջին բերքատվությունը 9.4 ց/հա,   Մարտունու շրջանում  հնձվել է  12341.3 հեկտար,  կալսվել`  211519.4 ցենտներ,  միջին բերքատվությունը 17.1 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է  143.5  հեկտար,  կալսվել` 1877.0 ցենտներ,  միջին բերքատվությունը 13.1 ց/հա, Շուշիի շրջանում` հնձվել է  128.4 հեկտար,  կալսվել` 2465.0 ցենտներ,  միջին բերքատվությունը 19.2 ց/հա,  Քաշաթաղի շրջանում  հնձվել է  14637.0 հեկտար,  կալսվել` 228141.6  ցենտներ,  միջին բերքատվությունը 15.6 ց/հա:
 
 
ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2013թ. ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ
24.09.2013

Արդյունաբերություն: 2013թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 26396.5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2012թ. հունվար-օգոստոսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է  104.8 տոկոս: 

Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 25.5 տոկոս, մշակող արդյունաբերություն` 44.0 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  30.5 տոկոս:  Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 7473.4 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  2.9 տոկոսով: 2013թ. հունվար-օգոստոսին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 26318.0  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 99.7 տոկոս:  Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  6165 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 4281.7 հազ.դրամ: Գյուղատնտեսություն: 2013թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում իրացվել է 3104.9 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 28020.9 տոննա կաթ, 19284.0 հազ. հատ  ձու:  Շինարարություն: 2013թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում իրականացվել է 21300.5 մլն դրամի շինարարություն`  2012թ հունվար-օգոստոսի 23355.3 մլն դրամի փոխարեն:    

 

 
ԼՂՀ հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2013թ.
10.09.2013

Հանրապետությունում 2013թ. սեպտեմբերի  9-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 46686.9  հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 790557.7  ցենտներ,  միջին բերքատվությունը` 16.9 ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է`  Ասկերանի շրջանում  հնձվել է  8978.7 հեկտար,  կալսվել` 164643.5 ցենտներ,  միջին բերքատվությունը 18.3 ց/հա,   Հադրութի շրջանում  հնձվել է  8092.0 հեկտար, կալսվել` 169400.0 ցենտներ,  միջին բերքատվությունը` 20.9 ց/հա, Մարտակերտի  շրջանում  հնձվել է  3204.1 հեկտար,  կալսվել` 28840.6  ցենտներ,  միջին բերքատվությունը 9.0 ց/հա,   Մարտունու շրջանում  հնձվել է  11778.2 հեկտար,  կալսվել`  198369.0 ցենտներ,  միջին բերքատվությունը 16.8 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է  143.5  հեկտար,  կալսվել` 1877.0 ցենտներ,  միջին բերքատվությունը 13.1 ց/հա, Շուշիի շրջանում` հնձվել է  128.4 հեկտար,  կալսվել` 2465.0 ցենտներ,  միջին բերքատվությունը 19.2 ց/հա,  Քաշաթաղի շրջանում  հնձվել է  14362.0 հեկտար,  կալսվել` 224962.6  ցենտներ,  միջին բերքատվությունը 15.7 ց/հա:


 

 
ԼՂՀ հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2013թ.
29.08.2013

Հանրապետությունում 2013թ. օգոստոսի 26-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 46108.2  հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 774091.9  ցենտներ, միջին բերքատվությունը` 16.8 ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է`  Ասկերանի շրջանում  հնձվել է  8610.3  հեկտար,  կալսվել` 152315.5 ցենտներ,  միջին բերքատվությունը 17.7 ց/հա,   Հադրութի շրջանում  հնձվել է  8087.0 հեկտար, կալսվել` 169340.0 ցենտներ,  միջին բերքատվությունը` 20.9 ց/հա , Մարտակերտի  շրջանում  հնձվել է  3157.1 հեկտար,  կալսվել` 27100.6  ցենտներ,  միջին բերքատվությունը 8.6 ց/հա,   Մարտունու շրջանում  հնձվել է  11682.9 հեկտար,  կալսվել`  196429.0 ցենտներ,  միջին բերքատվությունը 16.8 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է  143.5  հեկտար,  կալսվել` 1877.0 ցենտներ,  միջին բերքատվությունը 13.1 ց/հա, Շուշիի շրջանում` հնձվել է  128.4 հեկտար,  կալսվել` 2465.0 ցենտներ,  միջին բերքատվությունը 19.2 ց/հա,  Քաշաթաղի շրջանում  հնձվել է  14299.0 հեկտար,  կալսվել` 224564.8  ցենտներ,  միջին բերքատվությունը 15.7 ց/հա:

 

 
Համախառն ներքին արդյունքը 2012թ.
14.05.2013

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՚Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համախառն ներքին արդյունքը 2012թ.ՙ վիճակագրական ժողովածուն` ամփոփելով երկրի համախառն ներքին արդյունքի, դրա արտադրության ծավալների, կառուցվածքի, աճի տեմպերի, ձևավորման աղբյուրների մասին տեղեկությունները:
2012թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համախառն ներքին արդյունքը շուկայական գներով կազմել է 150015.7մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 9.9 տոկոսով`  ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորի 0.7  տոկոս մակարդակի պայմաններում:
 



 

 
Շինարարությունը ԼՂՀ-ում 2012թ.
14.05.2013

2012թ. ԼՂՀ տարածքում իրականացվել է  37.9 մլրդ դրամի  շինարարություն, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 12.6 տոկոսով: Իրականացված շինարարության 94.8 տոկոսը հանդիսանում  են  շինմոնտաժային աշխատանքները:
Իրականացված շինարարական աշխատանքների կառուցվածքն ըստ ֆինանսավորման աղբյուրների
2012թ, նախորդ տարվա նկատմամբ 27.2 տոկոսով աճել են օտարերկրյա ներդրողների միջոցների հաշվին կատարված շինարարական աշխատանքները: Նախորդ տարվա նկատմամբ նվազել են պետական բյուջեի, համայնքների միջոցների, արտաբյուջետային միջոցների, Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցների,  մարդասիրական օգնության միջոցների, կազմակերպությունների, բնակչության և այլ միջոցների  հաշվին կատարված շինարարական աշխատանքները համապատասխանաբար` 19.4, 3.5, 15.6, 2.9, 24.9, 14.8, 18.4 և 0.1 տոկոսներով:
Օտարերկրյա ներդրողների միջոցների հաշվին իրականացվել է 6007.8 մլն դրամի շինարարություն, այդ թվում`693.3 մլն դրամ արդյունաբերության ոլորտում, 144.0 մլն դրամ բնակարանային շինարարության ոլորտում, 4804.7 մլն դրամ կոմունալ տնտեսության ոլորտում, 141.2 մլն դրամ մշակույթի և սպորտի ոլորտում և 224.6 մլն դրամ այլ ոլորտներում:
Կազմակերպությունների միջոցներով իրականացվել է 5475.7 մլն դրամի շինարարական աշխատանքներ, որից արտադրական նշանակության օբյեկտների գծով` 4443.7 մլն դրամի:
Մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացվել է 2695.2 մլն դրամի  շինարարություն, որից 2067.5 մլն դրամ կոմունալ տնտեսության, 445.2 մլն դրամ` կրթության, 4.2 մլն դրամ առողջապահության, 19.5 մլն դրամ` տրանսպորտի և 91.8 մլն դրամ` տնտեսության այլ ոլորտներում, իսկ այլ մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացվել է 67.0 մլն դրամի շինարարություն առողջապահության ոլորտում:
2012թ. ԼՂՀ-ում շահագործման են հանձնվել 18249.3 մլն դրամ ընդհանուր արժողությամբ հիմնական միջոցներ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 9.1 տոկոսով:

 

 
Արդյունաբերությունը ԼՂՀ-ում 2012թ.
14.05.2013

<<Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  արդյունաբերությունը>>  վիճակագրական  ժողովածուն  կազմվել է  հավաքագրված  վիճակագրական  հաշվետվությունների  և  իրականացված  դիտարկումների  տվյալների  հիման  վրա:  Այն  բովանդակում  է  տեղեկություններ 2012թ. ԼՂՀ արդյունաբերության մասին,ցուցանիշների դինամիկան դիտարկելու նպատակով տվյալները ներկայացված են վերջին հինգ տարվա կտրվածքով:

2012թ. հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 40.9 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք: 2011թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 99.2 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի վրա մեծ ազդեցություն է ունեցել հանքագործական արդյունաբերությունը, որի ծավալի նվազման պատճառով  (23.2 տոկոսով) ամբողջ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 7.9 տոկոսային կետով: Այդպիսի ազդեցությունը պայմանավորված է նաև ընդհանուր  արտադրության  ծավալի մեջ մեծ տեսակարար կշռով, որը կազմել է 2012թ. 26.4  տոկոս (2011թ. 40.4 տոկոս): 2012թ. նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալների աճ է նկատվել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման ոլորտում`10.6 տոկոսով և մշակող արտադրությունում` 10.9 տոկոսով:
Տարածքային  կտրվածքով նախորդ տարվա  նկատմամբ  արդյունաբերական  արտադրանքի արտադրության ծավալն ավելացել է Ստեփանակերտ քաղաքում և բոլոր շրջաններում, բացի Մարտակերտի շրջանից, որտեղ գրանցվել է արդյունաբերական արտադրանքի  արտադրության  ծավալների նվազում 20.7 տոկոսով:                        
2012թ. արդյունաբերական արտադրության ծավալների դինամիկայի եռամսյակային դիտարկումը բացահայտում է վերջինիս տատանման կախվածությունը հանքագործական արդյունաբերության արտադրանքի  ծավալների դինամիկայից: Իսկ  էլեկտրաէներգիայի,գազի,ջրի արտադրության և բաշխման ծավալների դինամիկան ցույց է տալիս,որ ինչպես 2011թ. այնպես էլ 2012թ. առաջին և չորրորդ եռամսյակներում ծավալներն ավելի մեծ են, քան երկրորդ և երրորդ եռամսյակներում, ինչը պայմանավորված է սեզոնայնությամբ:
2012թ. արդյունաբերական  արտադրանքի արտադրության ծավալի 30.2 տոկոսը կազմել է սննդամթերքի, ներառյալ խմիչքների,արտադրությունը, որի  ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 13.2 տոկոսով`կազմելով 12342.8 մլն դրամ:
2012թ. օգտագործված էլեկտրաէներգիայի 62.2 տոկոսը արտադրվել է հանրապետությունում, 45.5 տոկոսը ներմուծվել է ՀՀ-ից,արտահանվել է արտադրված էլեկտրաէներգիայի 7.7 տոկոսը: Օգտագործված էլեկտրաէներգիայից 90.7 մլն կՎտ/ժ կամ 34.4 տոկոսը սպառվել է բնակչության կողմից:       
2012թ,արդյունաբերության ճյուղում մեկ աշխատողի կողմից արտադրված արտադրանքի ծավալը (համադրելի գներով) կազմել է 7043.2 հազ,դրամ`նախորդ տարվա համեմատ նվազելով 501.5 հազ,դրամով կամ 6.6 տոկոսով:
2012թ. արդյունաբերությունում զբաղվածների միջին տարեկան ցուցակային թվաքանակը 5803 մարդ,նախորդ տարվա  համեմատ կազմել է 106.2 տոկոս, ընդ որում` հանքագործական արդյունաբերությունում գրանցվել է աճ`8.1 տոկոս, էլեկտրաէներգիայի,գազի,ջրի արտադրության և բաշխման ոլորտում`8.2 տոկոս,  մշակող արդյունաբերությունում` 4.1 տոկոս,:
 

 
Գյուղատնտեսությունը ԼՂՀ-ում
14.05.2013

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսությունը 2012թ.՚ վիճակագրական ժողովածուն, որտեղ ներկայացված տեղեկությունները արտացոլում են հանրապետության գյուղատնտեսության ոլորտում առկա իրավիճակը և զարգացման միտումները վերջին երկու տարիներին:
Ժողովածուն ներկայացնում է վիճակագրական տեղեկատվություն հանրապետության բոլոր      տնտեսությունների գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների, դրանց համախառն բերքի և միջին բերքատվության, անասունների գլխաքանակի, անասնապահական մթերքների  արտադրության, գյուղատնտեսական տեխնիկայի առկայության, դրանց սարքինության մակարդակի վերաբերյալ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2012թ. փաստացի գներով կազմել է 50.3 մլրդ դրամ` 2011թ. 39.9 մլրդ դրամի փոխարեն:
2012թ. տարածքային կտրվածքով գյուղատնտեսության համախառն արտադրանքում առավել բարձր տեսակարար կշիռ ունեն Մարտունու, Ասկերանի և Քաշաթաղի շրջանները:
2012թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում մեծ է հացահատիկի (ներառյալ եգիպտացորեն) և հատիկաընդեղենի (31.4 տոկոս), մսի (14.5 տոկոս) և կաթի (14.4 տոկոս) տեսակարար կշիռները:
2012թ. գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը  կատարվել է 63463.2 հեկտարից, այդ թվում` հացահատիկային և հատիկաընդեղենային (ներառյալ եգիպտացորեն)՝ 59466.5 հա, կարտոֆիլ՝ 827.6 հա, բանջարեղեն՝  865.1 հա, բոստանային՝ 288.7 հա, կերային՝ 936.0 հա, տեխնիկական՝ 1079.3 հա:
2012թ. հանրապետությունում արտադրվել է 58.7 հազար տոննա ցորեն, 30.7 հազար տոննա գարի, 12.2 հազ տոննա եգիպտացորեն, 8.3 հազ. տոննա կարտոֆիլ, 8.0 հազ. տոննա  բանջարեղեն, 9.7 հազ. տոննա բոստանային մշակաբույսեր, 30.7 հազ. տոննա պտուղ-հատապտուղ, 10.1 հազ. տոննա խաղող, 2.8 հազ տոննա թութ:
Անասնաբուծական համախառն արտադրանքը 2012թ. կազմել է 17.1 մլրդ դրամ, նախորդ տարվա նկատմամբ համադրելի գներով աճը կազմել է 9.0 տոկոս:
2013թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի համեմատ կազմել է 117.2 տոկոս, այդ թվում կովերինը` 114.2 տոկոս, խոզերինը` 263.6 տոկոս, մանր եղջերավոր անասունններինը` 157.9 տոկոս, թռչուններինը` 100.6 տոկոս: Նախորդ տարվա համեմատությամբ բրդի արտադրությունը նվազել է 12.7 տոկոսով, մսի, կաթի և ձվի արտադրությունը աճել է, համապատասխանաբար 12.2 տոկոսով, 5.7 տոկոսով և 12.8 տոկոսով:
2012թ. մեկ կովի միջին տարեկան կաթնատվությունը կազմել է 1661 կգ, մեկ ածան հավի միջին տարեկան ձվատվությունը 144 հատ և մեկ ոչխարի միջին տարեկան բրդատվությունը  2.67 կգ:
 

 
Գարնանացանի ընթացքը հանրապետությունում
30.04.2013

Հանրապետությունում 2013թ. ապրիլի 29-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, կատարվել  է  8795.1 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 8163.8 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների կատարված գարնանացանը թվերով հետևյալն  է. Ասկերանի շրջանում` 3863.9 հա, Հադրութի շրջանում` 638.0  հա, Մարտակերտի շրջանում` 930.0 հա, Մարտունու  շրջանում` 1464.3 հա,  Շահումյանի շրջանում` 35.6 հա, Շուշիի շրջանում` 100.1 հա, Քաշաթաղի շրջանում` 1763.2  հա:
Կատարված  գարնանացանի 2525.3 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 3843.1 հա-ը եգիպտացորենի, 309.7 հա-ը` հնդկացորենի, 99.1 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի,  651.7 հա-ը` կարտոֆիլի,  304.6 հա-ը` բանջարեղենի, 48.0 հա բոստան-պարենայինի, 731.0 հա տեխնիկական մշակաբույսերի և 282.6 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
 

 
ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2013թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ
23.04.2013

 Արդյունաբերություն: 2013թ. հունվար-մարտին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 9587.4 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2012թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 97.2 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 24.2 տոկոս, մշակող արդյունաբերություն` 38.2 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  37.6 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 2567.4 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 15.0 տոկոսով:
2013թ. հունվար-մարտին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 9701.3  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 101.2 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  6048 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 1585.2 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2013թ. հունվար-մարտին հանրապետությունում իրացվել է 743.3 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 8751.1 տոննա կաթ, 5543.2 հազ. հատ  ձու:
Շինարարություն: 2013թ. հունվար-մարտին հանրապետությունում իրականացվել է 7955.5 մլն դրամի շինարարություն`  2012թ. հունվար-մարտի 6533.4 մլն դրամի փոխարեն:

 
 

 
Գարնանացանի ընթացքը հանրապետությունում
02.04.2013

Հանրապետությունում 2013թ. ապրիլի 2-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, կատարվել  է  2331.7 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1109.0 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների կատարված գարնանացանը թվերով հետևյալն  է. Ասկերանի շրջանում` 718.6 հա, Հադրութի շրջանում` 163.0 հա, Մարտակերտի շրջանում ` 226.1 հա, Մարտունու  շրջանում` 179.5 հա,  Շահումյանի շրջանում` 4.5 հա, Շուշիի շրջանում` 37.9 հա և  Քաշաթաղի շրջանում` 1002.1 հա:
Կատարված  գարնանացանի 1461.7 հա-ը կազմել են հացահատիկային(ներառյալ եգիպտացորեն) մշակաբույսերի, 9.6 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի,  365.4 հա-ը` կարտոֆիլի,  144.2 հա-ը` բանջարեղենի, 259.0 հա-ը տեխնիկական և 91.8 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
 

 
Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
06.03.2013

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2013թ. մարտի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 76765.2մլն դրամ, 2012թ. մարտի 1-ի համեմատ աճել են 25.3տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 0.6 տոկոսով: Վարկերի 0.8 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 57.9 տոկոսը:
2013թ. մարտի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 50357.3մլն դրամ, 2012թ. մարտի 1-ի համեմատ աճելով 14.8տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.6տոկոսով:
Ավանդների 75.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.0 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.8 տոկոսը` նպատակային ավանդները:

 
ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2013 թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ
20.02.2013

Արդյունաբերություն: 2013թ. հունվարին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 3028 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2012թ. հունվարի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է  100.6 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 24.6 տոկոս, մշակող արդյունաբերություն` 33.5 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  41.9 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 833.5 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 10.2 տոկոսով:
2013թ. հունվարին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 3026.4  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 99.9 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 6083 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 497.8 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2013թ. հունվարին հանրապետությունում իրացվել է 165.4 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 2394.5 տոննա կաթ, 1455.0 հազ. հատ  ձու:
Շինարարություն: 2013թ. հունվարին հանրապետությունում իրականացվել է 523.2 մլն դրամի շինարարություն`  2012թ. համապատասխան ժամանակահատվածի 341.5 մլն դրամի փոխարեն:
 

 
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՄԱՍԻՆ
29.01.2013

2013թ հունվարի 28-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար կատարվել է 53082.1 հա հերկ, որից ցանվել է հատիկ` 48412.3 հա կամ 91.2 տոկոսը:
Ըստ շրջանների կատարված աշնանացանի աշխատանքների նկարագիրը հետևյալն է.
Ասկերանի շրջանում կատարվել է 11481.2 հերկ և 8872.4 հա ցանք, Հադրութի շրջանում` 7302.0 հա հերկ և 7153.0 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 4988.8 հա հերկ և 4371.8 հա ցանք, Մարտունու շրջանում` 12742.1 հա հերկ և 12742.1 հա ցանք, Շահումյանի շրջանում` 144.0 հա հերկ և 141.0 հա ցանք, Շուշիի շրջանում` 86.0 հա հերկ և 73.0 հա ցանք, Քաշաթաղի  շրջանում` 16338.0 հա հերկ և 15059.0 հա ցանք:
 

 
Սպառողական գների ինդեքսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2012թ. դեկտեմբեին
14.01.2013

2012թ.

 

հուն-
վարը

 

փետր-
վարը

 

մար-
տը

 

ապ-
րիլը

 

մա-
յիսը

 

հու-
նիսը

 

հու-
լիսը

 

օգոս-
տոսը

 

սեպ-
տեմ-
բերը

 

հոկ-
տեմ-
բերը

 

նո-
յեմ-
բերը

 

դեկ-
տեմ-
բերը


նախորդ ամսվա նկատմամբ

Սպարողական գնորի ինդեքս-ընդամենը

100.2
99.7
100.5
99.6
99.7
99.2
99.0
99.5
100.3
100.7
101.1
101.6
այդ թվում`            





Սպառման ապրանքներ 102.6
99.5
99.7
99.5
99.6
98.9
98.6
98.8
100.4
101.4
101.4
102.3
Պարենային ապրանքներ 103.5
99.2
99.4
98.9
99.4
98.4
98.0
98.3
100.1
101.8
101.8
103.1
Ոելից խմիչք, ծխախոտ 100.4
100.5
100.1
100.0
100.0
100.1
100.0
100.0
99.9
100.0
100.1
100.2
Ոչ պարենային ապրանքներ 100.5
100.1
100.7
101.2
100.1
100.1
100.0
100.1
101.4
100.6
100.5
100.4
Ծառայություւններ 100.4
100.2
102.3
100.1
100.0
100.1
100.0
101.1
100.1
99.0
100.2
100.0

                                                                                                                                                   (%)


2012թ.
  դեկտեմբերը

հունվար-դեկտեմբերը 2011թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ


2011թ. դեկտեմբերի նկատմամբ 2010թ. նկատմամբ
Սպարողական գնորի ինդեքս-ընդամենը 103.0
117.6
102.0
այդ թվում`


Սպառման ապրանքներ 102.7
118.9
101.3
Պարենային ապրանքներ 101.9
120.7
100.1
Ոելից խմիչք, ծխախոտ 101.6
105.8
101.9
Ոչ պարենային ապրանքներ 105.8
117.5
105.2
Ծառայություւններ 103.6
114.7
103.8

Սպառողական գներ: 2012թ. դեկտեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.6 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.9  տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը 0.4 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները մնացել են անփոփոխ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սպառողական գների ինդեքսը 2012 թվականի դեկտեմբերին 2011 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 103.0 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 101.8  տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 105.8,  ծառայությունների սակագներինըª 103.6 տոկոս:
Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում` 103.6 տոկոս, Ասկերանում և Բերձորում ` 102.4 տոկոս, Հադրութում` 103.9 տոկոս, Մարտակերտում` 102.1 տոկոս, Մարտունիում` 100.9 տոկոս, Շուշիում` 103.3 տոկոս:
Սպառողական գների ինդեքսը 2012 թվականի դեկտեմբերին 2010 թվականի համեմատ կազմել է 117.6 տոկոս:

 

 
ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2012թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
14.01.2013

2012թ. դեկտեմբեր ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվել է  157 ծնունդ և  101 մահ, բնակչության բնական աճը կազմել է 56 մարդ:
2012թ. դեկտեմբեր ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 47,  ամուսնալուծությունների թիվը` 8:
2012թ. հաշվետու ամսում ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 65, իսկ մեկնողների թվաքանակը` 41 մարդ:
 

 
Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
10.01.2013

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2013թ. հունվարի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 79425.8 մլն դրամ, 2012թ. հունվարի 1-ի համեմատ աճել են 33.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 6.1 տոկոսով: Վարկերի 0.6 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 58.5 տոկոսը:
2013թ. հունվարի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 49307.4 մլն դրամ, 2012թ. հունվարի 1-ի համեմատ աճելով 19.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 1.2 տոկոսով:
Ավանդների 74.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.6 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.9 տոկոսը` նպատակային ավանդները:

 
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՄԱՍԻՆ
24.12.2012

2012թ դեկտեմբերի 24-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար կատարվել է 51534.1 հա հերկ, որից ցանվել է հատիկ` 42685.5 հա կամ 82.8 տոկոսը, ինչը առ 26.12.2011թ նկատմամբ կազմել է համապատասխանաբար` 98.4 և 94.4 տոկոս:
Ըստ շրջանների կատարված աշնանացանի աշխատանքների նկարագիրը հետևյալն է.
Ասկերանի շրջանում կատարվել է 10750.4 հերկ և 8684.0 հա ցանք, Հադրութի շրջանում` 7302.0 հա հերկ և 7113 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 4699.9 հա հերկ և 4045.0 հա ցանք, Մարտունու շրջանում` 12557.8 հա հերկ և 12117.5 հա ցանք, Շահումյանի շրջանում` 144.0 հա հերկ և 141.0 հա ցանք, Շուշիի շրջանում` 86.0 հա հերկ և 73.0 հա ցանք, Քաշաթաղի  շրջանում` 15994.0 հա հերկ և 10512.0 հա ցանք:
 

 
ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2012թ. ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ
21.12.2012

Արդյունաբերություն: 2012թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 36443.7 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2011թ. հունվար-նոյեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է  101.3 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 27.2 տոկոս, մշակող արդյունաբերություն` 46.2 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  26.6 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 10407.7 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  26.0 տոկոսով:
2012թ. հունվար-նոյեմբերին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 35297.8  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 96.9 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  5795 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 6288.8 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2012թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում իրացվել է 3927.8 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 32915.3 տոննա կաթ, 23149.6 հազ. հատ  ձու:
Շինարարություն: 2012թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում իրականացվել է 30999.4 մլն դրամի շինարարություն`  2011թ. հունվար-նոյեմբերի 36708.8 մլն դրամի փոխարեն:
 

 
<< Առաջին < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջին >>

Էջ 10 / 14