ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
11.01.2011

ԸստԼՂՀ-ումգործողառևտրայինբանկերի (մասնաճյուղերի) կողմիցներկայացրածվիճակագրականհաշվետվությունների 2011թ. հունվարի 1-իդրությամբվարկերըկազմելեն 42544.6 մլնդրամ, 2010թ. հունվարի 1-իհամեմատաճելէ 45.5 տոկոսով, 2010թ. հոկտեմբերի   1-իհամեմատ` 12.7 տոկոսով, նախորդամսվահամեմատ` 6.5 տոկոսով: Վարկերի 0.7 տոկոսըկազմելենբանկերիժամկետանցվարկերը: Արտարժույթովտրամադրվածվարկերըկազմելենընդհանուրի 50.5 տոկոսը և 2010թ. հունվարի 1-իհամեմատաճելեն 71.2 տոկոսով:

Մանրամասն...
 
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
11.01.2011

    2011թ. հունվարի 10-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար վարած հողը  կազմել է  46439.6 հա, որից ցանվել է  հատիկ` 44089.6 հա (94.9 տոկոսը), ինչը առ 11.01.2010թ. ցուցանիշների նկատմամբ, համապատասխանաբար, կազմել է` 86.6 և 91.4 տոկոս:
    Ըստ շրջանների կատարված աշխատանքների նկարագիրը հետևյալն  է.
    Ասկերանի շրջանում կատարվել է  12045.1 հա հերկ և 10540.6 հա ցանք, Հադրութի   շրջանում` 7300.0 հա հերկ և 7100.0 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 7704.5 հա  հերկ և նույնքան ցանք, Մարտունու շրջանում` 13650.0 հա հերկ և նույնքան ցանք, Շահումյանի շրջանում` 139.0 հա հերկ և նույնքան ցանք, Շուշիի շրջանում ` 198.0 հա հերկ և նույնքան ցանք, և  Քաշաթաղի շրջանում` 5403.0 հա հերկ ու  4757.5 հա ցանք:

 

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 
ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ
23.12.2010

2010թ նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի համաձայն ԼՂՀ ԱՎԾ կողմից անց է կացվել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների և նրանց պատկանող` համապատասխան երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների(միկրոավտոբուս և ավտոբուս) հետազոտություն:


Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել և ընդլայնել ավտոմոբիլային տրանսպորտի վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը, ինչպես նաև կատարելագործել այդ ցուցանիշների հաշվարկման գործիքակազմն ու մեթոդաբանությունը: Սույն հետազոտությունը ԼՂՀ ԱՎԾ կողմից իրականացվում է երրորդ անգամ, ինչն էլ հնարավորություն է տալիս դիտարկել առանձին ցուցանիշների դինամիկան:

Մանրամասն...
 
<< Առաջին < Նախորդ 11 12 13 Հաջորդ > Վերջին >>

Էջ 13 / 13