20.03.2012 | Արդյունաբերություն: 2012թ. հունվար-փետրվարին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 6015.7 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2011թ. հունվար-փետրվարի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 100.1 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 25.2 տոկոս, մշակող արդյունաբերություն` 35.3 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 39.5 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 1492.3 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 32.9 տոկոսով:
2012թ. հունվար-փետրվարին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 5850.5 մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 97.3 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 5562 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 1081.6 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2012թ. հունվար-փետրվարին հանրապետությունում իրացվել է 395.7 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 4510.5 տոննա կաթ, 3381.6 հազ. հատ ձու:
Շինարարություն: 2012թ. հունվար-փետրվարին հանրապետությունում իրականացվել է 3026.8 մլն դրամի շինարարություն` 2011թ. հունվար-փետրվարի 2928.2 մլն դրամի փոխարեն:
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
|
21.02.2012 | Արդյունաբերություն: 2012թ. հունվարին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 2902.7 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2011թ. հունվարի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 96.8 տոկոս: Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 25.5 տոկոս, մշակող արդյունաբերություն` 34.9 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 39.6 տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 756.6 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 49.6 տոկոսով: 2012թ. հունվարին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 2790.9 մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 96.1 տոկոս: Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 5474 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 530.3 հազ.դրամ: Գյուղատնտեսություն: 2012թ. հունվարին հանրապետությունում իրացվել է 208.8 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 2020.5 տոննա կաթ, 1685.9 հազ. հատ ձու: Շինարարություն: 2012թ. հունվարին հանրապետությունում իրականացվել է 341.5 մլն դրամի շինարարություն` 2011թ. համապատասխան ժամանակահատվածի 483.6 մլն դրամի փոխարեն:
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
12.01.2012 | Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2012թ. հունվարի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 59617.5 մլն դրամ, 2011թ. հունվարի 1-ի համեմատ աճել է 40.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 5.4 տոկոսով: Վարկերի 0.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 54.7 տոկոսը:
2012թ. հունվարի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 41182.9 մլն դրամ, 2011թ. հունվարի 1-ի համեմատ աճել է 19.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 1.4 տոկոսով:
Ավանդների 70.7տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 21.1 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.2 տոկոսը` նպատակային ավանդները: |
22.12.2011 | Արդյունաբերություն: 2011թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 40666.8 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-նոյեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 100.3 տոկոս: |
Մանրամասն... |
09.12.2011 | 2011թ. նոյեմբեր ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվել է 185 ծնունդ և 99 մահ: Նախորդ տարվա նոյեմբեր ամսվա համեմատ ծնունդների թիվը նվազել է 29 - ով, մահվան դեպքերի թիվը` 13 մարդով:
2011թ. նոյեմբեր ամսում ԼՂՀ-ում բնակչության բնական աճը կազմել է 86 մարդ:
2011թ. նոյեմբեր ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 127, ամուսնալուծությունների թիվը` 16:
2011թ. նոյեմբեր ամսում ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 83, իսկ մեկնողների թվաքանակը` 33 մարդ: |
05.12.2011 | Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 56575.1 մլն դրամ, 2010թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել է 41.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 5.6 տոկոսով: Վարկերի 0.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 54.3 տոկոսը: 2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 40599.4 մլն դրամ, 2010թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել է 10.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 5.5 տոկոսով: Ավանդների 64.6 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 27.2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.2 տոկոսը` նպատակային ավանդները: |
28.11.2011 | 2011թ. նոյեմբերի 28-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար կատարվել է 35999.0 հա հերկ, որից ցանվել է հատիկ` 14942.7 հա (41.5 տոկոսը), ինչը առ 29.11.2010թ նկատմամբ կազմել է համապատասխանաբար` 84.2 և 41.5 տոկոս:
Ըստ շրջանների կատարված աշնանացանի աշխատանքների նկարագիրը հետևյալն է.
Ասկերանի շրջանում կատարվել է 8630.0 հա հերկ և 4541.7 հա ցանք, Հադրութի շրջանում 4550.0 հա հերկ և 950.0 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 6084.3 հա հերկ և 2062.0 հա ցանք, Մարտունու շրջանում ` 8891.0 հա հերկ և 4638.0 հա ցանք, Շահումյանի շրջանում` 130.0 հա հերկ և 72.0 հա ցանք, Շուշիի շրջանում` 90.0 հա հերկ և 70.0 հա ցանք, Քաշաթաղի շրջանում` 7623.7 հա հերկ և 2609.0 հա ցանք: |
21.11.2011 | Արդյունաբերություն: 2011թ. հունվար-հոկտեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 36919.5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-հոկտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 100.6 տոկոս: |
Մանրամասն... |
09.11.2011 | 2011թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 92.2մլրդ դրամ` 2010թ. հունվար-սեպտեմբերի 81.5մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 8.7տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 104տոկոս: 2011թ. հունվար-սեպտեմբերին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 636.0հազ. դրամ, 1720.4ԱՄՆ դոլար կամ 1222.2Եվրո` 2010թ. հունվար-սեպտեմբերի 570.7հազ. դրամի, 1509.9դոլարի, 1146.2 Եվրոյի դիմաց:
|
Մանրամասն... |
07.11.2011 | Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2011թ. նոյեմբերի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 53569.2 մլն դրամ, 2010թ. նոյեմբերի 1-ի համեմատ աճել է 40.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 5.4 տոկոսով: Վարկերի 0.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 52.8 տոկոսը:
2011թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 38496.9 մլն դրամ, 2010թ. նոյեմբերի 1-ի համեմատ աճել է 9.6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 2.3 տոկոսով:
Ավանդների 68.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 23.3 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.6 տոկոսը` նպատակային ավանդները: |
01.11.2011 | 2011թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար վարած հողը կազմել է 29172.9 հա, ինչը առ 01.11.2010թ. նկատմամբ կազմել է` 90.3 տոկոս:
Ըստ շրջանների կատարված աշխատանքների նկարագիրը հետևյալն է.
Ասկերանի շրջանում կատարվել է 6852.6 հա հերկ, Հադրութի շրջանում` 4200.0 հա, Մարտակերտի շրջանում` 5680.3 հա, Մարտունու շրջանում` 7417.0 հա, Շահումյանի շրջանում` 127.0 հա, Շուշիի շրջանում` 90.0 հա և Քաշաթաղի շրջանում` 4806.0 հա:
2012 թ. բերքի տակ կատարված աշնանացանը առ 31.10.2011թ. կազմում է 1815.9 հա:
2011թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, խաղողի հավաքված բերքը հանրապետությունում կազմել է 31981.2 ցենտներ, միջին բերքատվությունը` 33.2 ց/հա: |
21.10.2011 | Հանրապետությունում 2011թ. հոկտեմբերի 17-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 49558.4 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 940938.4 ցենտներ, միջին բերքատվությունը` 19.0 ց/հա:
2010թ. հոկտեմբերի 18-ի դրությամբ համանուն ցուցանիշները կազմել են համապատասխանաբար` 44821.4 հա, 572495.2 ց. և 12.8 ց/հա: |
Մանրամասն... |
21.10.2011 | Արդյունաբերություն: 2011թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 33466.5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 100.9 տոկոս: Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 45.1 տոկոս, մշակող արդյունաբերություն` 34.3 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 20.6 տոկոս: |
Մանրամասն... |
11.10.2011 | ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը արդեն չորրորդ տարին մշակում և հանրությանն է ներկայացնում ”Արցախի կանայք և տղամարդիկ” վիճակագրական ժողովածուն` տարեցտարի ընդլայնելով ներկայացվող տեղեկությունների ծավալը: Սեռային բաշխմամբ վիճակագրությունը չափազանց կարևոր է պետության քաղաքականության մեջ գենդերային մոտեցումը արմատավորելու և երկրի տնտեսական, սոցիալական և քաղաքական ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավիճակն ըստ պատշաճի գնահատելու համար£ Վիճակագրությունը թույլ է տալիս վեր հանել կանանց և տղամարդկանց կարգավիճակի միջև առկա տարբերությունները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը դրանց վերաբերյալ և պարբերաբար կատարել գենդերային ուսումնասիրություններ: |
Մանրամասն... |
06.10.2011 | 2011թ. սեպտեմբեր ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնվել է 249 երեխա, մահացել է 93 մարդ: Նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ ծնունդների թիվը աճել, մահվան դեպքերի թիվը նվազել է 23 մարդով: 2011թ. սեպտեմբեր ամսում ԼՂՀ-ում բնակչության բնական աճը կազմել է 156 մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցելով 46 մարդով: 2011թ. սեպտեմբեր ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 87, ամուսնալուծությունների թիվը` 14: 2011թ. սեպտեմբեր ամսում ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 109, իսկ մեկնողների թվաքանակը` 42 մարդ: |
20.09.2011 | Արդյունաբերություն: 2011թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 29499.5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-օգոստոսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 100.3 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 46.1 տոկոս, մշակող արդյունաբերություն` 32.8 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 21.1 տոկոս: |
Մանրամասն... |
19.08.2011 | Արդյունաբերություն: 2011թ. հունվար-հուլիսին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 26098.7 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-հուլիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 102.1 տոկոս:
|
Մանրամասն... |
16.08.2011 | Հանրապետությունում 2011թ. օգոստոսի 15-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 45507.0 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 861965.4 ցենտներ, միջին բերքատվությունը` 18.9 ց/հա:
2010թ. օգոստոսի 16-ի դրությամբ համանուն ցուցանիշները կազմել են համապատասխանաբար` 43939.7 հա, 542107.5 ց. և 12.3 ց/հա: |
Մանրամասն... |
12.08.2011 | 2011թ ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի համաձայն իրական ակտիվներում իրականացված ներդրումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքագրման նպատակով 2011թ. մարտ-ապրիլ ամիսներին ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից անց է կացվել իրական ակտիվներում իրականացված ներդրումների վերաբերյալ հետազոտություն: Հետազոտությունը հնարավորություն է տվել բացահայտելու վերջին երկու տարիներին հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերում իրականացված ներդրումների ծավալները, դրանց ֆինանսավորման աղբյուրները, իրականացված ներդրումնեի նպատակը և աշխարհագրությունը: Հետազոտությամբ խնդիր է դրվել նաև ուսումնասիրելու ներդրումների հետ կապված գործարար ծրագրերի իրականացման ընթացքը, ներդրումային մթնոլորտի վերաբերյալ գնահատականները և այն բարեփոխելու ուղղությունները: Հետազոտությամբ ընդգրկվել են հանրապետության յոթ շրջաններում և մայրաքաղաքում գործող 821սուբյեկտ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության մեջ իրական ակտիվներում ներդրումների ծավալը վերջին տարիներին դրսևորել է ընդլայնման կայուն միտում: Մասնավորապես, ըստ հավաքագրված վիճակագրական հաշվետվությունների տվյալների 2009թ. իրական ակտիվներում իրականացված ներդրումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 11.5տոկոսով, իսկ 2005թ. համեմատ` 3.2անգամ: |
Մանրամասն... |
28.06.2011 | Հանրապետությունում 2011թ. հունիսի 27-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 4092.6 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 94633.0 ցենտներ, միջին բերքատվությունը` 23.1 ց/հա:
2010թ. հունիսի 28-ի դրությամբ համանուն ցուցանիշները կազմել են համապատասխանաբար` 7165.5 հա, 118294.6 հա և 16.5 ց/հա: | |
|