15.06.2015 | Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսությունը 2014թ." վիճակագրական ժողովածուն, որտեղ ներկայացված տեղեկությունները արտացոլում են հանրապետության գյուղատնտեսության ոլորտում առկա իրավիճակը և զարգացման միտումները վերջին երկու տարիներին:
Ժողովածուն ներկայացնում է վիճակագրական տեղեկատվություն հանրապետության բոլոր տնտեսությունների գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների, դրանց համախառն բերքի և միջին բերքատվության, անասունների գլխաքանակի, անասնապահական մթերքների արտադրության, գյուղատնտեսական տեխնիկայի առկայության, դրանց սարքինության մակարդակի վերաբերյալ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2014թ. փաստացի գներով կազմել է 57.3 մլրդ դրամ` 2013թ. 55.2 մլրդ դրամի փոխարեն:
2014թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում մեծ է մսի (28.4 տոկոս), հացահատիկի և հատիկաընդեղենի (17.6 տոկոս) և կաթի (16.9 տոկոս) տեսակարար կշիռները:
2014թ. գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը կատարվել է 67666.1 հեկտարից, այդ թվում` հացահատիկային և հատիկաընդեղենային (ներառյալ եգիպտացորեն)՝ 61285.1 հա, կարտոֆիլ՝ 789.6 հա, բանջարանոցային մշակաբույսեր՝ 1049.6 հա, բոստանյին մշակաբույսեր՝ 289.9 հա, տեխնիկական՝ 1081.1 հա:
2014թ. հանրապետությունում արտադրվել է 67.9 հազ. տոննա հացահատիկային և հատիկաընդեղենային (ներառյալ եգիպտացորեն), 2 հազ. տոննա տեխնիկական, 6.6 հազ. տոննա կարտոֆիլ, 7.8 հազ. տոննա բանջարանոցային, 8.3 հազ. տոննա բոստանային, 14.9 հազ. տոննա պտուղ և հատապտուղ, 5.6 հազ. տոննա խաղող, 1.9 հազ տոննա թութ:
2014թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2013թ. հունվարի 1-ի համեմատ կազմել է 100.7 տոկոս, այդ թվում կովերինը` 98.1 տոկոս, խոզերինը` 77.0 տոկոս, ոչխարներ և այծեր` 105.4 տոկոս, թռչուններինը` 98.5 տոկոս, ձիեր`103.6 տոկոս, ավանակներ`86.9 տոկոս: Նախորդ տարվա համեմատությամբ բրդի արտադրությունը աճել է 52.5 տոկոսով, մսի, կաթի և ձվի արտադրությունը աճել է, համապատասխանաբար 69.2 տոկոսով, 13.2 տոկոսով և 36.7 տոկոսով:
2014թ. մեկ կովի միջին տարեկան կաթնատվությունը կազմել է 1940 կգ, մեկ ածան հավի միջին տարեկան ձվատվությունը 193 հատ:
|
15.06.2015 | <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերությունը>> վիճակագրական ժողովածուն կազմվել է հավաքագրված վիճակագրական հաշվետվությունների և իրականացված դիտարկումների տվյալների հիման վրա: Այն բովանդակում է տեղեկություններ 2014թ, ԼՂՀ արդյունաբերության մասին, ցուցանիշների դինամիկան դիտարկելու նպատակով տվյալները ներկայացված են վերջին հինգ տարվա կտրվածքով:
2014թ, հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 52.1մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք: 2013թ, նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 117.2 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի վրա մեծ ազդեցություն է ունեցել հանքագործական արդյունաբերությունը, որի ծավալի աճման պատճառով(34.8 տոկոսով) ամբողջ արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 8.5 տոկոսային կետով; 2014թ,նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալների աճ է նկատվել նաև էլեկտրաէներգիայի,գազի,ջրի արտադրության և բաշխման ոլորտում`19.4 տոկոսով և մշակող արտադրությունում` 5.7 տոկոսով:
Տարածքային կտրվածքով նախորդ տարվա նկատմամբ արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալն ավելացել է Ստեփանակերտ քաղաքում և բոլոր շրջաններում, բացի Ասկերանի, Հադրութի շրջաններից, որտեղ գրանցվել է արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների նվազում համապատասխանաբար 0,2 և 10,7 տոկոսով:
2014թ,արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի 22.6 տոկոսը կազմել է սննդամթերքի, ներառյալ խմիչքների, արտադրությունը, որի ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 4.6 տոկոսով`կազմելով 11782.1 մլն դրամ:
2014թ, օգտագործված էլեկտրաէներգիայի 77.9 տոկոսը արտադրվել է հանրապետությունում, 22.1 տոկոսը ներմուծվել է ՀՀ-ից:Օգտագործված էլեկտրաէներգիայից 100.1 մլն կՎտ/ժ կամ 34.7 տոկոսը սպառվել է բնակչության կողմից:
2014թ,արդյունաբերության ճյուղում մեկ աշխատողի կողմից արտադրված արտադրանքի ծավալը (համադրելի գներով) կազմել է 8168.0 հազ,դրամ`նախորդ տարվա համեմատ աճելով 1045.6 հազ,դրամով կամ 14.7 տոկոսով:
2014թ,արդյունաբերությունում զբաղվածների միջին տարեկան ցուցակային թվաքանակը 6372 մարդ, նախորդ տարվա համեմատ կազմել է 102.2 տոկոս, ընդ որում` հանքագործական արդյունաբերությունում գրանցվել է աճ`2.3 տոկոս, էլեկտրաէներգիայի,գազի,ջրի արտադրության և բաշխման ոլորտում`0.1 տոկոս, մշակող արդյունաբերությունում` 3.6 տոկոս:
|
11.06.2015 | Հանրապետությունում 2015թ. հունիսի 8-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 1118,5 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 32014,0, միջին բերքատվությունը` 28,6 ց: Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 174,0, կալսվել` 4870,0, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 28,0 ց, Հադրութի շրջանում հնձվել է 420,0, կալսվել` 12600,0, մեկ հեկտարի միջին բերքատվությունը` 30,0 ց, Մարտակերտի շրջանում հնձվել է 61,0, կալսվել` 1220,0, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 20,0 ց, Մարտունու շրջանում հնձվել է 315,5, կալսվել` 8124,0, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 25,7 ց, Քաշաթաղի շրջանում հնձվել է 148,0, կալսվել` 5200,0, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 35,1ց. Շուշիի և Շահումյանի շրջաններում բերքահավաքի աշխատանքները դեռ չեն սկսվել:
|
11.06.2015 | Հանրապետությունում 2015 թվականի հունիսի 8-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 11272,2հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 11997,3հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 3111,5 հա, Հադրութի շրջանում` 904,0 հա, Մարտակերտի շրջանում` 1668,9հա, Մարտունու շրջանում` 1375,2հա, Շահումյանի շրջանում` 51,6 հա, Շուշիի շրջանում` 109,9հա, Քաշաթաղի շրջանում` 4051,1հա:
Կատարված գարնանացանի 4430,7հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 3102,5հա-ը եգիպտացորենի, 316,7հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 643,3հա-ը` կարտոֆիլի, 676,2հա-ը` բանջարեղենի, 279,6հա բոստան-պարենայինի, 634,1հա-ը ` տեխնիկական, 1189,1հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
|
10.06.2015 | (%)
|
2015թ. |
նախորդ ամսվա նկատմամբ |
մայիսը |
հունվար-
մայիսը 2014թ.
հունվար-
մայիսի նկատմամբ
|
հուն-
վարը
|
փետր-
վարը
|
մարտը |
ապրիլը |
մայիսը |
2014թ. դեկտեմբերի նկատմամբ |
2014թ. մայիսի նկատմամբ |
Սպառողական գների ինդեքս-ընդամենը |
102.0 |
100.3 |
100.0 |
99.6 |
99.6 |
101.6 |
104.4 |
104.6 |
այդ թվում՝ |
|
|
|
|
|
|
|
|
Սպառման ապրանքներ |
102.8 |
100.3 |
100.1 |
99.4 |
99.4 |
102.1 |
105.4 |
105.8 |
Պարենային ապրանքներ |
103.5 |
100.2 |
99.7 |
99.0 |
99.1 |
101.4 |
105.4 |
106.2 |
Ոգելից խմիչք, ծխախոտ |
100.5 |
100.1 |
100.4 |
100.0 |
100.0 |
101.1 |
101.1 |
101.6 |
Ոչ պարենային ապրանքներ |
102.0 |
100.6 |
100.8 |
100.1 |
100.1 |
103.7 |
105.9 |
105.7 |
Ծառայություններ |
100.2 |
100.2 |
99.9 |
100.2 |
100.1 |
100.5 |
102.1 |
102.0 |
Սպառողական գներ: 2015թ. մայիսին 2014թ. ապրիլի համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4 տոկոս գնանկում: Նշված ժամանակահատվածում պարենային (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) ապրանքների գները նվազել են 0.8 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները և ծառայությունների սակագները աճել են 0.1 տոկոսով: Սպառողական գների հավելաճը 2005-2015թթ. մայիսին (նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %) 
Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2015թ. մայիսին 2014թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում՝ 102.0 տոկոս, Ասկերանում՝ 101.2 տոկոս, Հադրութում՝ 100.4 տոկոս, Մարտակերտում՝ 100.7 տոկոս, Մարտունիում՝ 101.6 տոկոս, Շուշիում՝ 102.1 տոկոս, իսկ Բերձորում՝ 100.9 տոկոս:
2015թ. մայիսին 2014թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.4 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 105.0 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 105.9 տոկոս, ծառայությունների սակագներինը 102.1 տոկոս:
|
05.06.2015 | Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. հունիսի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 87973.0 մլն դրամ, որոնք 2014թ. հունիսի 1-ի համեմատ աճել են 17.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել են 1.5 տոկոսով: Վարկերի 1.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. հունիսի 1-ի համեմատ աճել են 87.0 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 6.6 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 67.7 տոկոսը, որոնք 2014թ. հունիսի 1-ի համեմատ աճել են 48.2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 6.0 տոկոսով:
2015թ. հունիսի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 56469.5 մլն դրամ, 2014թ. հունիսի 1-ի համեմատ աճելով 2.0 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.1 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 73.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.5 տոկոսը` ցպահանջ ավանդները, 9.0 տոկոսը` նպատակային ավանդները:
|
04.06.2015 | Արդյունաբերություն: 2015թ. հունվար-ապրիլ հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 16903,0 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2014թ. հունվար-ապրիլի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 104,5 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 25,7 տոկոս, մշակող արդյունաբերություն` 32,8 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 40,4 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոններ կառավարում և վերամշակում` 1,1 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 3672,8 մլն դրամ,որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,7 տոկոսով:
2015թ. հունվար-ապրիլին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 16835,3 մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 99,6 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 6646 մարդ, իսկ աշխատանքի արտադրողականությունը` 2543,2 հազ. դրամ: Գյուղատնտեսություն: 2015թ. հունվար-ապրիլին հանրապետությունում իրացվել է 2679,3 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 18470,7 տոննա կաթ, 13087,1 հազ. հատ ձու, 2014թ հունվար-ապրիլի նկատմամբ աճելով համապատասխանաբար` 5,4 , 7,7 և 4,0 տոկոսով: Շինարարություն: 2015թ. հունվար-ապրիլին հանրապետությունում իրականացվել է 8349,6 մլն դրամի շինարարություն,որը 2014թ. հունվար-ապրիլի նկատմամբ նվազել է 27,2 տոկոսային կետով:
|
03.06.2015 | Հանրապետությունում 2015 թվականի հունիսի 1-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 10802,8 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 13693,3 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 2955,2 հա, Հադրութի շրջանում` 904,0 հա, Մարտակերտի շրջանում` 1614,8 հա, Մարտունու շրջանում` 1375,2 հա, Շահումյանի շրջանում` 44,9 հա, Շուշիի շրջանում` 103,5 հա, Քաշաթաղի շրջանում` 3805,2 հա:
Կատարված գարնանացանի 4297,7 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 2987,0 հա-ը եգիպտացորենի, 309,5 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 639,5 հա-ը` կարտոֆիլի, 631,1 հա-ը` բանջարեղենի, 251,6 հա բոստան-պարենայինի, 618,8 հա-ը ` տեխնիկական, 1067,6 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
|
26.05.2015 | Հանրապետությունում 2015 թվականի մայիսի 25-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 10076,4 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 11575,8 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 2730,0 հա, Հադրութի շրջանում` 876,0 հա, Մարտակերտի շրջանում` 1498,9 հա, Մարտունու շրջանում` 1174,4 հա, Շահումյանի շրջանում` 44,9 հա, Շուշիի շրջանում` 103,5 հա, Քաշաթաղի շրջանում` 3648,7 հա:
Կատարված գարնանացանի 4269,8 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 2782,9 հա-ը եգիպտացորենի, 251,3 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 619,7 հա-ը` կարտոֆիլի, 479,7 հա-ը` բանջարեղենի, 176,9 հա բոստան-պարենայինի, 441,6 հա-ը ` տեխնիկական, 1054,5 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
|
13.05.2015 |
|
2015թ. |
նախորդ ամսվա նկատմամբ |
մարտը |
հունվար-
մարտը 2014թ.
հունվար-
ապրիլի նկատմամբ
|
հունվարը |
փետրվարը |
մարտը |
ապրիլը |
2014թ. դեկտեմբերի նկատմամբ |
2014թ. ապրիլի նկատմամբ |
Սպառողական գների ինդեքս-ընդամենը |
102.0 |
100.3 |
100.0 |
99.6 |
102.0 |
104.3 |
104.7 |
այդ թվում՝ |
|
|
|
|
|
|
|
Սպառման ապրանքներ |
102.8 |
100.3 |
100.1 |
99.4 |
102.6 |
105.4 |
105.9 |
Պարենային ապրանքներ |
103.5 |
100.2 |
99.7 |
99.0 |
102.4 |
105.5 |
106.4 |
Ոգելից խմիչք, ծխախոտ |
100.5 |
100.1 |
100.4 |
100.0 |
101.0 |
101.2 |
101.7 |
Ոչ պարենային ապրանքներ |
102.0 |
100.6 |
100.8 |
100.1 |
103.5 |
106.1 |
105.6 |
Ծառայություններ |
100.2 |
100.2 |
99.9 |
100.2 |
100.5 |
101.9 |
102.0 |
Սպառողական գներ: 2015թ. ապրիլին 2014թ. մարտի համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4 տոկոս գնանկում: Նշված ժամանակահատվածում պարենային (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) ապրանքների գները նվազել են 0.9 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.2 տոկոսով:
Սպառողական գների հավելաճը 2005-2015թթ. ապրիլին (նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %) 
Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2015թ. ապրիլին 2014թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում՝ 102.2 տոկոս, Ասկերանում՝ 101.6 տոկոս, Հադրութում՝ 101.3 տոկոս, Մարտակերտում՝ 101.6 տոկոս, Մարտունիում՝ 101.9 տոկոս, Շուշիում՝ 102.6 տոկոս, իսկ Բերձորում՝ 101.4 տոկոս:
2015թ. մարտին 2014թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.3 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 105.1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 106.1 տոկոս, ծառայությունների սակագներինը 101.9 տոկոս:
|
11.05.2015 | Հանրապետությունում 2015 թվականի մայիսի 11-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 8018,4 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 11008,2 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 2320,0 հա, Հադրութի շրջանում` 690,0 հա, Մարտակերտի շրջանում` 993,6 հա, Մարտունու շրջանում` 945,4 հա, Շահումյանի շրջանում` 27,8 հա, Շուշիի շրջանում` 84,4 հա, Քաշաթաղի շրջանում` 2957,2 հա:
Կատարված գարնանացանի 3720,6 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 1966,0 հա-ը եգիպտացորենի, 164,3 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 572,2 հա-ը` կարտոֆիլի, 346,3 հա-ը` բանջարեղենի, 159,8 հա բոստան-պարենայինի, 194,1 հա-ը ` տեխնիկական, 895,1 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
|
05.05.2015 | Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. մայիսի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 86688.1 մլն դրամ, որոնք 2014թ. մայիսի 1-ի համեմատ աճել են 17.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 11.2 տոկոսով: Վարկերի 1.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. մայիսի 1-ի համեմատ աճել են 57.8 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել՝ 3.4 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 64.8 տոկոսը, որոնք 2014թ. մայիսի 1-ի համեմատ աճել են 39.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել են 16.2 տոկոսով:
2015թ. մայիսի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 56426.4 մլն դրամ, 2014թ. մայիսի 1-ի համեմատ աճելով 2.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազելով 4.3 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 71.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 19.5 տոկոսը` ցպահանջ ավանդները, 9.0 տոկոսը` նպատակային ավանդները:
|
05.05.2015 | Հանրապետությունում 2015 թվականի մայիսի 4-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 6938,5 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 10573,3 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 2042,7 հա, Հադրութի շրջանում` 644,0 հա, Մարտակերտի շրջանում` 908,6 հա, Մարտունու շրջանում` 783,3 հա, Շահումյանի շրջանում` 16,6 հա, Շուշիի շրջանում` 79,5 հա, Քաշաթաղի շրջանում` 2463,8 հա:
Կատարված գարնանացանի 3377,4 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 1712,2 հա-ը եգիպտացորենի, 139,5 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 504,6 հա-ը` կարտոֆիլի, 283,2 հա-ը` բանջարեղենի, 67,4 հա բոստան-պարենայինի, 65,0 հա տեխնիկական, 789,2 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
|
29.04.2015 | Արդյունաբերություն: 2015թ. հունվար-մարտին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 12515,8 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2014թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 106,0 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 24,7 տոկոս, մշակող արդյունաբերություն` 31,1 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 43,1 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 1, 1 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 2564,4 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 2,1 տոկոսով:
2015թ. հունվար-մարտին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 12590,5 մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 100,6 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 6632 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 1887,2 հազ.դրամ: Գյուղատնտեսություն: 2015թ. հունվար-մարտին հանրապետությունում իրացվել է 1826,2 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 12506,0 տոննա կաթ, 7718,5 հազ. հատ ձու` 2014 թ. հունվար-մարտի համանուն ցուցանիշների նկատմամբ կազմելով 102,6%, 111,6% և 101,1 %: Շինարարություն: 2015թ. հունվար-մարտին հանրապետությունում իրականացվել է 6707,4 մլն դրամի շինարարություն` 2014թ. համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ նվազելով 16,6 տոկոսով:
|
29.04.2015 | Հանրապետությունում 2015 թվականի ապրիլի 27-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 5225,2 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 9566,5 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 1331,2 հա, Հադրութի շրջանում` 431,3 հա, Մարտակերտի շրջանում` 487,0 հա, Մարտունու շրջանում` 567,5 հա, Շահումյանի շրջանում` 8,5 հա, Շուշիի շրջանում` 71,0 հա, Քաշաթաղի շրջանում` 2328,7 հա:
Կատարված գարնանացանի 3169,9 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 449,9 հա-ը եգիպտացորենի, 125,9 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 465,8 հա-ը` կարտոֆիլի, 250,7 հա-ը` բանջարեղենի, 30,0 հա բոստան-պարենայինի, 733,0 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
|
21.04.2015 | Հանրապետությունում 2015 թվականի ապրիլի 20-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 4577,6 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 8859,8 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 964,2 հա, Հադրութի շրջանում` 422,3 հա, Մարտակերտի շրջանում` 348,8 հա, Մարտունու շրջանում` 485,5 հա, Շահումյանի շրջանում` 6,0 հա, Շուշիի շրջանում` 66,5 հա, Քաշաթաղի շրջանում` 2284,3 հա:
Կատարված գարնանացանի 2973,4 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 155,0 հա-ը եգիպտացորենի, 86,2 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 402,0 հա-ը` կարտոֆիլի, 228,0 հա-ը` բանջարեղենի, 10,0 հա բոստան-պարենայինի, 723,0 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
| |
|