10.04.2015 | ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2014թ կազմել է 188.8մլրդ դրամ: ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 2.9տոկոս: ՀՆԱ-ի արձանագրված 8.9 տոկոս հավելաճի տեմպի 2.4-ական տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը, կառավարում և պաշտպանությունը, 1.1 տոկոսային կետը՝ շինարարությունը: 2014թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1268.1հազ. դրամ, 3048.9ԱՄՆ դոլար կամ 2296.8Եվրո:
2014թ. հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 52.0մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 52.2մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2013թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 117.2տոկոս, այդ թվում ՝ 134.8տոկոս հանքագործական, 105.7տոկոս` մշակող արդյունաբերությունում և 119.4տոկոս` էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման ոլորտում: ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ սեկտորների հետևյալն է. մշակող արդյունաբերություն` 39.4%, հանքագործական արդյունաբերություն` 27.9%, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 32.7%:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2014թ., փաստացի գներով կազմել է 57.3մլրդ դրամ, ինչը 2013թ. համեմատությամբ, համադրելի գներով, նվազել է 4.3տոկոսով` հիմնականում պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի 28.7% նվազմամբ: Անասնաբուծության համախառն արտադրանքը, համադրելի գներով, աճել է 37.6%-ով: Սա հանգեցրել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքի որոշակի փոփոխության. նախորդ տարվա համեմատ 15.1%-ային կետով նվազել է բուսաբուծության տեսակարար կշիռը` կազմելով 48.2%, իսկ անասնաբուծության համախառն արտադրանքի տեսակարար կշիռը` համապատասխանաբար` 51.8%: 2014թ. տարեվերջի դրությամբ հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2013թ տարեվերջի համեմատ աճել է 0.7 տոկոսով (այդ թվում կովերի գլխաքանակը նվազել է 1.9 տոկոսով), մանր եղջերավոր անասունների գլխաքանակը աճել է 5.4 տոկոսով, իսկ խոզերի և թռչունների գլխաքանակը նվազել է համապատասխանաբար՝ 23.0 և 1.5 տոկոսով: 2014թ. հանրապետությունում սպանդի համար իրացվել է 11.6 հազ. տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է 47.4 հազ.տոննա կաթ, 40.5 մլն հատ ձու և 289.9 տոննա (ֆիզիկական քաշով) բուրդ:
2014թ. հանրապետությունում իրականացվել է 50.5մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 11.7տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 93.3 տոկոսը: Շինարարության 29.1%-ը կատարվել է պետական բյուջեի, 27.4%-ը` կազմակերպությունների, 13.5%-ը մարդասիրական օգնության, 13.4%-ը` օտարերկրյա ներդրողների, 5.5%-ը` արտաբյուջետային միջոցների հաշվին:
2014թ. ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1072.1հազ. տոննա, որը 2013թ. նկատմամբ նվազել է 24.3 տոկոսով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտի բեռնաշրջանառությունը 2014թ. կազմել է 40.1մլն տոննա-կմ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 1.5 տոկոսով: 2014թ. հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 22.5մլն մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 21.2մլն մարդու դիմաց: Ընդհանուր օգտագործման տրանսպորտի ուղևորաշրջանառությունը 2014թ. կազմել է 170.4լն ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.8%-ով: 2014թ. խողովակային տրանսպորտով հանրապետությունում ներկրված բնական գազի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 31.7հազ.տ` 2013թ. 30.1հազ.տ դիմաց(աճել է 5.3%-ով):
Հանրապետությունում 2014թ. կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալն, փաստացի գներով, կազմել է 8.7մլրդ. դրամ, որը 2013թ. նկատմամբ, համադրելի գներով, աճել է 6.9%-ով: Նախորդ տարվա համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից ամենաբարձր աճի տեմպ արձանագրվել է ինտերնետ հասանելիության գծով` 58.3%:
2014թ. ԼՂՀ սպառողական շուկան կազմել է 135.8մլրդ. դրամ` նախորդ տարվա համեմատ, համադրելի գներով, նվազելով 1.6 տոկոսով: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 85.6%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 14.4%-ը բնակչությանը մատուցված ծառայություններին:
Հանրապետությունում 2014թ. զբաղվածների թվաքանակը կազմել է 61071մարդ, որից 75.3 տոկոսը կամ 45960 մարդ վարձու աշխատողներ են, իսկ 24.7 տոկոսը հանդիսանում են ինքնազբաղվածներ:
2014թ. ԼՂՀ-ում պաշտոնական գործազրկության մակարդակը կազմել է 2.5%:
Բնակչության դրամական եկամուտները 2014թ. կազմել են 150.9մլրդ. դրամ և նախորդ տարվա համեմատ աճել են 10.6տոկոսով: Դրամական ծախսերը կազմել են 150.5մլրդ. դրամ, նախորդ տարվա համեմատ ավելացել են 10.9տոկոսով:
ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ. փաստացի գներով, կազմել է 152.6մլրդ դրամ կամ 366.7մլն դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝ 26.9մլրդ դրամ (64.7 մլն ԱՄՆդոլար), իսկ ներմուծումը՝ 125.7մլրդ դրամ(302.0մլն ԱՄՆդոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 98.8մլրդ դրամով(237.3մլն ԱՄՆդոլարով): 2013թ. համեմատությամբ 2014թ. արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 11.6 տոկոսով, ընդ որում, արտահանումը աճել է 8.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 12.3 տոկոսով: Բացասական առևտրային հաշվեկշիռը աճել է 13.4 տոկոսով:
|
09.04.2015 | 2014թ ԼՂՀ-ում ծնվածների թիվը կազմել է 2428 մարդ, մահացածների թիվը` 1309 մարդ, բնական աճը` 1119 մարդ: Նախորդ տարվա համեմատ ծնվածների թիվը ավելացել է 57 մարդով կամ 2,4 տոկոսով, մահացածների թիվը նվազել է 35 մարդով կամ 2.6 տոկոսով, բնական աճը ավելացել է 92 մարդով կամ 9.0 տոկոսով: Նախորդ տարվա համեմատ արձանագրված ծնունդների թիվը նվազել է Ասկերանի` 15, Հադրութի` 14, Մարտակերտի` 20, Մարտունու` 28 ,Շուշիի` 5 երեխայով շրջաններում, հակառակը, 102 մարդով աճել Ստեփանակերտ քաղաքում, 36-ով Քաշաթաղի և 1-ով Շահումյանի շրջաններում:
2014թ. ծնվածների թվում գերակշռել են տղա երեխաները` 52.1 տոկոս, աղջիկները, կազմել են 47.9 տոկոս: Ըստ սեռերի պատկերը հակառակն է մահացածների թվաքանակում` համապատասխանաբար 47.9 և 52.1տոկոս: Բազմապտուղ ծնունդների դեպքերի թիվը 2014թ. կազմել է 13՝ նախորդ տարում 24-ի դիմաց , որոնք բոլորը զույգ են: Մեռելածինների թիվը 2014թ.կազմել է 11, նախորդ տարվա 9 երեխայի փոխարեն: Ծնվածների մեծ մասը 59.6 տոկոսը, բաժին է ընկել քաղաքային , 40.4 տոկոսը` գյուղական բնակավայրերին: Մահացածների բաշխումը քաղաքային և գյուղական բնակավայրերի կազմել է համապատասխանաբար 47.4 և 52.6տոկոս:
Ըստ ծննդի հերթականության 2014թ ծնվածների դիտարկումը ցույց է տալիս, որ առաջնածին են 877 երեխա կամ ծնվածների 36.1 %-ը , ընտանիքում ծնված երկրորդ երեխաների թիվը 839 է կամ ծնվածների 34.6%-ը, ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաների թիվը 712 է կամ ծնվածների 29.3%-ը:
Ծնված երեխաների անվանակոչման դիտարկումը խոսում է աղջիկների համար Անի(58դեպք), Մարիամ(51դեպք) և Մանե(47դեպք), տղաների համար Դավիթ(67դեպք), Տիգրան(52դեպք) և Նարեկ(49 դեպք), անունների ավելի հաճախակի անվանակոչման մասին:
Մահացածության պատճառական կառուցվածքի ըստ հիվանդության դասերի դիտարկման արդյունքում բարձր տեսակարար կշիռներ ունեն արյան շրջանառության համակարգի հիվանդությունները` 65.2%(նախորդ տարվա 62.9%-ի փոխարեն), նորագոյացությունները` 18.4%(նախորդ տարվա 18,0%-ի փոխարեն) և շնչառական օրգանների հիվանդությունները` 3.7%(նախորդ տարվա 4.1%-ի փոխարեն):
Ըստ տարիքային խմբերի մահացածների դիտարկմամբ ունենք հետևյալ պատկերը. մինչև 70 տարեկան մահացածները կազմել են ընդհանուրի 30.7%-ը(նախորդ տարվա 30.5%-ի փոխարեն), 70-ից բարձր տարեկանները` 69.3%-ը(նախորդ տարվա 67.3%-ի փոխարեն):
Մայրական մահացության դեպք 2014թ, ինչպեսև 2013թ. ԼՂՀ-ում չի գրանցվել: Մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ ինչպես 26.8 տարեկան է, իսկ առաջնածին ունեցողներինը 24.2 տարեկան:
Մանկամահացությունը(մինչև 1տարեկան մահացած երեխաների թիվը 1000 կենդանածնի հաշվով) 2014թ. ԼՂՀ-ում 8,6 է կամ 21դեպք` 2013թ. 11.8 է կամ 28դեպքի փոխարեն, երեխաների մահացությունը(մինչև 5տարեկան մահացած երեխաների թիվը 1000 կենդանածնի հաշվով)` 10.3 կամ 21 դեպք` 2013թ. 16,0 կամ 28դեպքի փոխարեն:
2014թ ԼՂՀ-ում գրանցվել է 1412ամուսնություն, ամուսնությունների թիվը 450-ով կամ 46.8տոկոսով ավել է 2013թ գրանցված ամուսնությունների թվից, և 212 ամուսնալուծություն` 2013թ գրանցվածների թվից 27-ով կամ 14.6%-ով ավել: Ամուսնությունների գերակշիռ մասը` 53.8տոկոսը կազմել են 23-27տարեկան զույգերը(նախորդ տարվա 55.4տոկոսի փոխարեն), հաջորդում է 18-22տարիքային խումբը` 18.4 տոկոս տեսակարար կշռով:
Ամուսնական զույգի միջին տարիքը 2014թ. կազմել է 26.4 տարեկան, նախորդ տարվա 26.1տարեկանի փոխարեն:
100 նոր կազմավորվող ամուսնական զույգին բաժին է ընկնել 15ամուսնալուծություն` նախորդ տարվա 19-ի փոխարեն:
2014թ ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը կազմել է 946մարդ` 2013թ 866 մարդու փոխարեն, մեկնողների թվաքանակը` 578մարդ` 2013թ 554մարդու փոխարեն, արդյունքում մեխանիկական հավելաճը կազմել է 368 մարդ: Եկողների 92.5տոկոսը և մեկնողների 94.6 տոկոսը բաժին է ընկել Հայաստանի Հանրապետությանը:
|
09.04.2015 |
|
2015թ. |
նախորդ ամսվա նկատմամբ |
մարտը |
հունվար-
մարտը 2014թ.
հունվար-
մարտի նկատմամբ
|
հունվարը |
փետրվարը |
մարտը |
2014թ. դեկտեմբերի նկատմամբ |
2014թ. մարտի նկատմամբ |
2010թ.
նկատմամբ
|
Սպառողական գների ինդեքս-ընդամենը |
101.7 |
100.1 |
99.9 |
101.7 |
104.4 |
132.4 |
104.3 |
այդ թվում՝ |
|
|
|
|
|
|
|
Սպառման ապրանքներ |
102.2 |
100.1 |
99.9 |
102.2 |
105.4 |
135.1 |
105.2 |
Պարենային ապրանքներ |
102.7 |
100.1 |
99.7 |
102.5 |
106.2 |
138.1 |
105.8 |
Ոգելից խմիչք, ծխախոտ |
100.1 |
100.1 |
100.4 |
100.6 |
101.3 |
120.8 |
101.5 |
Ոչ պարենային ապրանքներ |
100.2 |
100.1 |
100.4 |
101.7 |
104.4 |
130.4 |
104.2 |
Ծառայություններ |
100.4 |
100.2 |
99.9 |
100.5 |
102.1 |
126.5 |
102.3 |
Սպառողական գներ: 2015թ. մարտին 2014թ. փետրվարի համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1 տոկոս գնանկում: Նշված ժամանակահատվածում պարենային (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) ապրանքների գները և ծառայությունների սակագները նվազել են 0.1 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4 տոկոսով: Սպառողական գների հավելաճը 2005-2015թթ. մարտին (նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %)  Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2015թ. մարտին 2014թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում՝ 101.8 տոկոս, Ասկերանում՝ 101.9 տոկոս, Հադրութում՝ 101.6 տոկոս, Մարտակերտում՝ 100.8 տոկոս, Մարտունիում՝ 101.7 տոկոս, Շուշիում՝ 102.1 տոկոս, իսկ Բերձորում՝ 102.7 տոկոս:
2015թ. մարտին 2014թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.4 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 105.8 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.4 տոկոս, ծառայությունների սակագներինը 102.1 տոկոս:
Սպառողական գների ինդեքսը 2015 թվականի մարտին 2010 թվականի համեմատ կազմել է 132.4 տոկոս:
|
08.04.2015 | Հանրապետությունում 2015թ. ապրիլի 08-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 2820.1 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի` 5531.2 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 482.0 հա, Հադրութի շրջանում`315.0 հա, Մարտակերտի շրջանում` 108.1 հա, Մարտունու շրջանում` 300.2 հա, Շահումյանի շրջանում` 1.0 հա, Շուշիի շրջանում` 16.9 հա և Քաշաթաղի շրջանում` 1596.9 հա:
Կատարված գարնանացանի 1825.9 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 71.1 հա` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 204.2 հա` կարտոֆիլի, 165.9 հա` բանջարեղենի և 553.0 հա` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
|
08.04.2015 | Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. ապրիլի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 96423.3 մլն դրամ, որոնք 2014թ. ապրիլի 1-ի համեմատ աճել են 27.1 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 2.5 տոկոսով: Վարկերի 1.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. ապրիլի 1-ի համեմատ աճել են 21.4 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել՝ 17.6 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 68.0 տոկոսը, որոնք 2014թ. ապրիլի 1-ի համեմատ աճել են 61.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 4.0 տոկոսով:
2015թ. ապրիլի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 56962.1 մլն դրամ, 2014թ. ապրիլի 1-ի համեմատ աճելով 0.6 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0.3 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 75.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.1 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.8 տոկոսը` նպատակային ավանդները:
|
31.03.2015 | Հանրապետությունում 2015թ. մարտի 30-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 2143.9 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի` 4728.8 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 292.1 հա, Հադրութի շրջանում`249.0 հա, Մարտակերտի շրջանում` 17.0 հա, Մարտունու շրջանում` 268.5 հա, Շահումյանի շրջանում` 1.0 հա, Շուշիի շրջանում` 7.5 հա և Քաշաթաղի շրջանում` 1308.8 հա:
Կատարված գարնանացանի 1376.2 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 70.0 հա` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 111.1 հա` կարտոֆիլի, 125.6 հա` բանջարեղենի և 461.0 հա` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
|
Մանրամասն... |
09.03.2015 |
|
2015թ. |
|
նախորդ ամսվա նկատմամբ |
փետրվարը |
հունվար-փետրվարը 2014թ.
հունվար-փետրվարի նկատմամբ
|
|
հունվարը |
փետրվարը |
2014թ. դեկտեմբերի նկատմամբ |
2014թ. փետրվարի նկատմամբ |
2010թ.
նկատմամբ
|
Սպառողական գների ինդեքս-ընդամենը |
101.7 |
100.1 |
101.8 |
104.5 |
132.6 |
104.2 |
այդ թվում՝ |
|
|
|
|
|
|
Սպառման ապրանքներ |
102.2 |
100.1 |
102.3 |
106.1 |
135.2 |
105.6 |
Պարենային ապրանքներ |
102.7 |
100.1 |
102.8 |
105.3 |
138.5 |
105.0 |
Ոգելից խմիչք, ծխախոտ |
100.1 |
100.1 |
100.2 |
101.0 |
120.4 |
101.6 |
Ոչ պարենային ապրանքներ |
100.2 |
100.1 |
101.3 |
104.2 |
129.8 |
104.1 |
Ծառայություններ |
100.4 |
100.2 |
100.7 |
102.5 |
126.6 |
102.4 |
Սպառողական գներ: 2015թ. փետրվարին 2014թ. հունվարի համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ: Նշված ժամանակահատվածում պարենային և ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները` 0.2 տոկոսով: Սպառողական գների հավելաճը 2005-2015թթ. փետրվարին (նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %) 
Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2015թ. փետրվարին 2014թ. հունվարի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում և Ասկերանում՝ 101.9 տոկոս, Հադրութում՝ 101.8 տոկոս, Մարտակերտում՝ 101.3 տոկոս, Մարտունիում՝ 101.4 տոկոս, Շուշիում՝ 101.6 տոկոս, իսկ Բերձորում՝ 102.4 տոկոս:
2015թ. փետրվարին 2014թ. փետրվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.5 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 105.6 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.2 տոկոս, ծառայությունների սակագներինը 102.5 տոկոս:
Սպառողական գների ինդեքսը 2015 թվականի փետրվարին 2010 թվականի համեմատ կազմել է 132.6 տոկոս:
|
05.03.2015 | Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. մարտի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 94111.3 մլն դրամ, որոնք 2014թ. մարտի 1-ի համեմատ աճել են 20.6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել` 1.6 տոկոսով: Վարկերի 1.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. մարտի 1-ի համեմատ աճել են 63.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել՝ 35.0 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 67.0 տոկոսը, որոնք 2014թ. մարտի 1-ի համեմատ աճել են 46.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 1.8 տոկոսով:
2015թ. մարտի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 56777.0 մլն դրամ, 2014թ. մարտի 1-ի համեմատ աճելով 3.0 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 1.4 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 74.9 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.9 տոկոսը` նպատակային ավանդները:
|
10.02.2015 |
|
2015թ. |
հունվարը |
2014թ. դեկտեմբերի նկատմամբ |
2014թ. հունվարի նկատմամբ |
2010թ.
նկատմամբ |
Սպառողական գների ինդեքս-ընդամենը |
101.7 |
104.0 |
132.4 |
այդ թվում՝ |
|
|
|
Սպառման ապրանքներ |
102.2 |
104.7 |
135.1 | |
|
|