08.10.2012 | 2012թ. սեպտեմբեր ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվել է 193 ծնունդ և 78 մահ, բնակչության բնական աճը կազմել է 115 մարդ: 2012թ. սեպտեմբեր ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 79, ամուսնալուծությունների թիվը` 14: 2012թ. սեպտեմբեր ամսում ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 69, իսկ մեկնողների թվաքանակը` 55 մարդ: |
04.10.2012 | Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 69393.6 մլն դրամ, 2011թ. հոկտեմբերի 1-ի համեմատ աճել են 36.6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.1 տոկոսով: Վարկերի 0.8 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 56.8տոկոսը: 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 48222.4 մլն դրամ, 2011թ. հոկտեմբերի 1-ի համեմատ աճել են 28.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 1.6 տոկոսով: Ավանդների 76.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 15.9 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.8 տոկոսը` նպատակային ավանդները:
|
04.10.2012 | Հանրապետությունում 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 58135 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 1025136.8 ցենտներ, միջին բերքատվությունը` 17.6 ց/հա: Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 12974.3 հեկտար, կալսվել` 253743.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 19.6 ց/հա, Հադրութի շրջանում հնձվել է 8019.0 հեկտար, կալսվել` 158884.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը` 19.8 ց/հա, Մարտակերտի շրջանում հնձվել է 5920.6 հեկտար, կալսվել` 73532.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 12.4 ց/հա, Մարտունու շրջանում հնձվել է 13137.4 հեկտար, կալսվել` 218104.1 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 16.6 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է 138.0 հեկտար, կալսվել` 3077.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 22.3 ց/հա, Շուշիի շրջանում հնձվել է 108.0 հեկտար, կալսվել` 1710.2 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 15.8 ց/հա, Քաշաթաղի շրջանում հնձվել է 17837.7 հեկտար, կալսվել` 316086.5 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 17.7 ց/հա: |
04.10.2012 | 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար վարած հողը կազմել է 11880.0 հա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 13644.2 հա-ի փոխարեն: Ըստ շրջանների կատարված աշխատանքների նկարագիրը հետևյալն է. Ասկերանի շրջանում կատարվել է 3143.0 հա հերկ, Հադրութի շրջանում` 2980.0 հա, Մարտակերտի շրջանում` 1572.6 հա, Մարտունու շրջանում` 3322.4 հա, Շահումյանի շրջանում` 61.0 հա, Շուշիի շրջանում` 40.0 հա և Քաշաթաղի շրջանում` 761.0 հա: 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, խաղողի հավաքված բերքը հանրապետությունում կազմել է 66275.0 ցենտներ, միջին բերքատվությունը` 63.4 ց/հա: |
06.06.2012 | 2012թ. մայիս ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվել է 223 ծնունդ և 107 մահ, բնակչության բնական աճը կազմել է 116 մարդ:
2012թ. մայիս ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 50, ամուսնալուծությունների թիվը` 10:
2012թ. մայիս ամսում ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 79, իսկ մեկնողների թվաքանակը` 53 մարդ: |
15.05.2012 | 2012թ. հունվար-մարտին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 27,4մլրդ դրամ` 2011թ. հունվար-մարտի 23,6մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 8.4տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 7.1տոկոս: 2012թ. հունվար-մարտին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 188.7հազ. դրամ, 485.8ԱՄՆ դոլար կամ 370.3Եվրո: ՀՆԱ-ի իրական աճի վրա դրական ազդեցություն են ունեցել և ապրանքների, և ծառայությունների արտադրության ոլորտները` համապատասխանաբար 6.7 և 12.9 տոկոս: ՀՆԱ-ի արձանագրված 8.4 տոկոս հավելաճի տեմպի 5.1 տոկոսային կետն ապահովել է ֆինանսներ և վարկը, 1.4-ը` շինարարությունը, 1.2-ը` կապը, 0.7-ը` կառավարում և պաշտպանությունը: |
Մանրամասն... |
15.05.2012 | ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների 2012թ. ծրագրի շրջանակում ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության վճարային հաշվեկշիռը 2011թ.՚ վիճակագրական ժողովածուն:
Երկրի վճարային հաշվեկշիռը վիճակագրական հաշվետվություն է, որում համակարգված տեսքով արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում պետության արտաքին տնտեսական գործառնություններն այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ: Վճարային հաշվեկշիռը արտահայտում է երկրի հաշվեկշռվածության վիճակը, որն իր հերթին ազդում է ներքին հաշվեկշռվածության և տնտեսության կայունության վրա:
ԼՂՀ վճարային հաշվեկշռի կազմման համար հիմք են հանդիսացել ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունից ստացված ապրանքների ներմուծման և արտահանման, տնտեսավարող սուբյեկտներից, բանկային համակարգից և այլ պետական մարմիններից ստացված տվյալները, կիրառվել են Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մշակված մեթոդաբանական սկզբունքները: |
Մանրամասն... |
15.05.2012 | "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդյունաբերությունը" վիճակագրական ժողովածուն կազմվել է հավաքագրված վիճակագրական հաշվետվությունների և իրականացված դիտարկումների տվյալների հիման վրա: Այն բովանդակում է տեղեկություններ 2011թ,ԼՂՀ արդյունաբերության մասին,ցուցանիշների դինամիկան դիտարկելու նպատակով տվյալները ներկայացված են վերջին հինգ տարվա կտրվածքով: 2011թ, հանրապետությունում,փաստացի գներով,թողարկվել է 45,8մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք:2010թ, նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 100.8 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի վրա մեծ ազդեցություն է ունեցել մշակող արդյունաբերությունը, որի ծավալի աճը 21.5 տոկոսով ապահովել է ամբողջ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճի 6.8 տոկոսային կետը;Այդպիսի ազդեցությունը պայմանավորված է նաև ընդհանուր արտադրության ծավալի մեջ մեծ տեսակարար կշռով, որը կազմել է2011թ, 37.8 տոկոս ( 2010թ,33.1 տոկոս);2011թ,նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալների աճ է նկատվել նաև էլեկտրաէներգիայի,գազի,ջրի արտադրության և բաշխման ոլորտում`5.6 տոկոսով,հանքագործական արտադրությունում արձանագրվել է նվազում 14.9 տոկոսով: Տարածքային կտրվածքով նախորդ տարվա նկատմամբ արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալն ավելացել է Ստեփանակերտ քաղաքում և բոլոր շրջաններում, բացի Մարտակերտի շրջանից, որտեղ գրանցվել է արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների նվազում 13,2 տոկոսով: |
Մանրամասն... |
15.05.2012 | Հանրապետությունում 2012թ. մայիսի 14-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 9631.6 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 5295.2 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների կատարված գարնանացանը թվերով հետևյալն է` Ասկերանի շրջանում` 3620.3 հա, Հադրութի շրջանում` 1116.0 հա, Մարտակերտի շրջանում` 1390.9 հա, Մարտունու շրջանում` 1572.6 հա, Շահումյանի շրջանում` 42.6 հա, Շուշիի շրջանում` 80.7 հա և Քաշաթաղի շրջանում` 1808.5 հա:
Կատարված գարնանացանի 6269.0 հա-ը կազմել են հացահատիկային(ներառյալ եգիպտացորեն) մշակաբույսերի, 578.0 հա-ը` հնդկացորենի, 163.0 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 739.9 հա-ը` կարտոֆիլի, 440.4 հա-ը` բանջարեղենի, 186.0 հա-ը բոստան-պարենայինի, 859.0 հա-ը տեխնիկական և 396.3 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: |
07.05.2012 | 2012թ. ապրիլ ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվել է 191 ծնունդ և 126 մահ, բնակչության բնական աճը կազմել է 65 մարդ:
2012թ. ապրիլ ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 89, ամուսնալուծությունների թիվը` 13:
2012թ. ապրիլ ամսում ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 81, իսկ մեկնողների թվաքանակը` 51 մարդ:
|
20.04.2012 | Արդյունաբերություն: 2012թ. հունվար-մարտին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 9595.5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2011թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 97.6 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 26.6 տոկոս, մշակող արդյունաբերություն` 37.1 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 36.3 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 2228.8 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3.4 տոկոսով:
2012թ. հունվար-մարտին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 9480.5 մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 98.8 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 5596 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 1714.7 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2012թ. հունվար-մարտին հանրապետությունում իրացվել է 652.6 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 8124.9 տոննա կաթ, 5797.1 հազ. հատ ձու:
Շինարարություն: 2012թ. հունվար-մարտին հանրապետությունում իրականացվել է 6532.8 մլն դրամի շինարարություն` 2011թ. հունվար-մարտի 6008.8 մլն դրամի փոխարեն: |
05.04.2012 | Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2012թ. ապրիլի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 60480.8 մլն դրամ, 2011թ. ապրիլի 1-ի համեմատ աճել է 35.6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.3 տոկոսով: Վարկերի 0.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 54.3 տոկոսը: 2012թ. ապրիլի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 42726.0 մլն դրամ, 2011թ. ապրիլի 1-ի համեմատ աճել է 12.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել է 2.6 տոկոսով: Ավանդների 74.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.5 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.2 տոկոսը` նպատակային ավանդները: |
20.03.2012 | Արդյունաբերություն: 2012թ. հունվար-փետրվարին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 6015.7 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2011թ. հունվար-փետրվարի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 100.1 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 25.2 տոկոս, մշակող արդյունաբերություն` 35.3 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 39.5 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 1492.3 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 32.9 տոկոսով:
2012թ. հունվար-փետրվարին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 5850.5 մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 97.3 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 5562 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 1081.6 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2012թ. հունվար-փետրվարին հանրապետությունում իրացվել է 395.7 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 4510.5 տոննա կաթ, 3381.6 հազ. հատ ձու:
Շինարարություն: 2012թ. հունվար-փետրվարին հանրապետությունում իրականացվել է 3026.8 մլն դրամի շինարարություն` 2011թ. հունվար-փետրվարի 2928.2 մլն դրամի փոխարեն:
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
|
21.02.2012 | Արդյունաբերություն: 2012թ. հունվարին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 2902.7 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2011թ. հունվարի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 96.8 տոկոս: Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 25.5 տոկոս, մշակող արդյունաբերություն` 34.9 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում` 39.6 տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 756.6 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 49.6 տոկոսով: 2012թ. հունվարին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 2790.9 մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 96.1 տոկոս: Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 5474 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 530.3 հազ.դրամ: Գյուղատնտեսություն: 2012թ. հունվարին հանրապետությունում իրացվել է 208.8 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 2020.5 տոննա կաթ, 1685.9 հազ. հատ ձու: Շինարարություն: 2012թ. հունվարին հանրապետությունում իրականացվել է 341.5 մլն դրամի շինարարություն` 2011թ. համապատասխան ժամանակահատվածի 483.6 մլն դրամի փոխարեն:
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ |
12.01.2012 | Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2012թ. հունվարի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 59617.5 մլն դրամ, 2011թ. հունվարի 1-ի համեմատ աճել է 40.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 5.4 տոկոսով: Վարկերի 0.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 54.7 տոկոսը:
2012թ. հունվարի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 41182.9 մլն դրամ, 2011թ. հունվարի 1-ի համեմատ աճել է 19.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 1.4 տոկոսով:
Ավանդների 70.7տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 21.1 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.2 տոկոսը` նպատակային ավանդները: |
22.12.2011 | Արդյունաբերություն: 2011թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 40666.8 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-նոյեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 100.3 տոկոս: |
Մանրամասն... |
09.12.2011 | 2011թ. նոյեմբեր ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվել է 185 ծնունդ և 99 մահ: Նախորդ տարվա նոյեմբեր ամսվա համեմատ ծնունդների թիվը նվազել է 29 - ով, մահվան դեպքերի թիվը` 13 մարդով:
2011թ. նոյեմբեր ամսում ԼՂՀ-ում բնակչության բնական աճը կազմել է 86 մարդ:
2011թ. նոյեմբեր ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 127, ամուսնալուծությունների թիվը` 16:
2011թ. նոյեմբեր ամսում ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 83, իսկ մեկնողների թվաքանակը` 33 մարդ: |
05.12.2011 | Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 56575.1 մլն դրամ, 2010թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել է 41.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 5.6 տոկոսով: Վարկերի 0.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 54.3 տոկոսը: 2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 40599.4 մլն դրամ, 2010թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել է 10.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 5.5 տոկոսով: Ավանդների 64.6 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 27.2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.2 տոկոսը` նպատակային ավանդները: |
28.11.2011 | 2011թ. նոյեմբերի 28-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար կատարվել է 35999.0 հա հերկ, որից ցանվել է հատիկ` 14942.7 հա (41.5 տոկոսը), ինչը առ 29.11.2010թ նկատմամբ կազմել է համապատասխանաբար` 84.2 և 41.5 տոկոս:
Ըստ շրջանների կատարված աշնանացանի աշխատանքների նկարագիրը հետևյալն է.
Ասկերանի շրջանում կատարվել է 8630.0 հա հերկ և 4541.7 հա ցանք, Հադրութի շրջանում 4550.0 հա հերկ և 950.0 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 6084.3 հա հերկ և 2062.0 հա ցանք, Մարտունու շրջանում ` 8891.0 հա հերկ և 4638.0 հա ցանք, Շահումյանի շրջանում` 130.0 հա հերկ և 72.0 հա ցանք, Շուշիի շրջանում` 90.0 հա հերկ և 70.0 հա ցանք, Քաշաթաղի շրջանում` 7623.7 հա հերկ և 2609.0 հա ցանք: | |
|