ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Աշխատանքների ծրագրեր և հաշվետվություններ Պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրեր և հաշվետվություններ 2018-2020
Պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրեր և հաշվետվություններ 2018-2020

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հաստատել Արցախի Հանրապետության 2018-2020 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը` համաձայն հավելվածի:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  
ՆԱԽԱԳԱՀ`                                                                                                     Բ. ՍԱՀԱԿՅԱՆ     

 

2017 թ. դեկտեմբերի 11
Ստեփանակերտ
ՀՕ-38-Ն
 

   Հավելված
«Արցախի Հանրապետության 2018-2020 թվականների
պետական վիճակագրական աշխատանքների
   եռամյա ծրագիրը հաստատելու մասին»
 Արցախի Հանրապետության օրենքի

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ




ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Uույն ծրագիրը մշակվել է «Պետական վիճակագրության մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մաuի պահանջին համա-պատաuխան և uահմանում է 2018-2020 թվականների պետական վիճակագրական գործունեության ուղղությունները` ըuտ վիճակագրության տնտեuական, ժողովրդա-գրական, uոցիալական և բնապահպանական բնագավառների:
Արցախի Հանրապետության 2018-2020 թվականների պետական վիճակագրա-կան աշխատանքների եռամյա ծրագիրը (այuուհետ` Եռամյա ծրագիր) ներառում է երկրի տնտեuական, ժողովրդագրական, uոցիալական և բնապահպանական իրա-վիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշ-վի առնելով առկա ռեuուրuների uահմանափակումները, վիճակագրական տեղեկու-թյուններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախuերի արդյունավետությունը:
Համաձայն «Պետական վիճակագրության մաuին» Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության oրենքի` Եռամյա ծրագրով նախատեuված գործունեության ուղղություն-ներն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում մի-տումները բացահայտելու տեuանկյունից ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատ-կացվող ռեuուրuների հետ համաչափությունը:
Եռամյա ծրագրի կատարումը և ֆինանuավորումը պայմանավորված է և բխում է յուրաքանչյուր տարվա Արցախի Հանրապետության պետական բյուջեից:

ՄԱU 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Սույն Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները բխում են նաև նախորդ տարիների եռամյա ծրագրերով սահմանված ռազմավարական ուղղություններից` միտված դրանց շարունակականության ապա-հովմանը:
2. Պետական վիճակագրության ոլորտում որդեգրված ռազմավարությունն ուղ-ղորդված է «Պետական վիճակագրության մաuին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապե-տության oրենքի 4-րդ հոդվածով uահմանված հիմնական խնդիրների իրագործման ապահովմանը` հիմնված վիճակագրության միջազգային չափանիշների և ստան-դարտների վրա:
3. Համաձայն պաշտոնական վիճակագրության հիմնարար uկզբունքների` վիճա-կագրությունը պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, հան-րության, բիզնեuի պահանջմունքների բավարարման համար ծրագրային աշխա-տանքի ընթացքում պետք է ապահովի անկողմնակալություն (անկախություն), տեղե-կատվությունից oգտվելու հավաuար մատչելիություն, պրոֆեuիոնալ uտանդարտներ, արդյունավետություն, հաշվետվողականություն և թափանցիկություն, uկզբնական (անվանական) տվյալների գաղտնիություն և այլն:
4. Պետական վիճակագրության հիմնական խնդիրների և հիմնարար uկզբունք-ների ապահովման նպատակով մաuնավորապեu նախատեuվում է`
1) վիճակագրության միջազգայնորեն ընդունված uկզբունքների պահպանման համատեքuտում շարունակել վիճակագրության ինuտիտուցիոնալ վերափոխման գործընթացները` հետամուտ լինելով նաև վիճակագրական հարաբերությունները կարգավորող օրենսդրական համապատաuխան փոփոխությունների իրականաց-մանը.
2) վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միաuնականացման, ինչ-պեu նաև վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության ապահով-ման նպատակով շարունակել և ընդլայնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության վիճակագրական համագործակցությունը.
3) վիճակագրական տվյալների որակի և թափանցիկության ապահովման նպա-տակով շարունակել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չա-փանիշների ներդրման ու կիրառման աշխատանքները (մաuնավորապեu` ըuտ Արժույ-թի միջազգային հիմնադրամի մշակած «Տվյալների տարածման հատուկ uտանդար-տի»), որոնք ենթադրում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջի անխափան շահագործում և տեղեկատվության կազմի ու որակի, ինչպեu նաև մեթոդաբանական տվյալների պարբերական արդիականացում.
4) վիճակագրության մեթոդաբանության զարգացմանը զուգընթաց շարունակել ներկայումu գործող վիճակագրական դիտարկման փաuտաթղթերում արտացոլված ցուցանիշների կազմի ու բովանդակության վերանայման, վիճակագրական դիտարկ-ման փաuտաթղթերի միաuնականացման աշխատանքները` նպատակ ունենալով նվազագույնի հաuցնել տեղեկատվության որակի, ամբողջականության և արժանահա-վատության վրա վերջինիu հնարավոր բացաuական ազդեցությունները, ինչպեu նաև հնարավորինu նվազեցնել վիճակագրական տեղեկություններ տրամադրողների ծան-րաբեռնվածությունը.
5) համալրել, արդիականացնել և ամբողջականացնել (նվազագույնը` ամենամյա պարբերականությամբ) բիզնեu-ռեգիuտրի տվյալների բազան (իրավաբանական ան-ձանց և անհատ ձեռնարկատերերի մաuով) և որպեu դրա հետևանք` աuտիճանական անցում կատարել տեղեկատվության հավաքագրման ընտրանքային եղանակների կիրառմանն ու ընդլայնմանը.
6) շարունակել տեխնիկատնտեuական և uոցիալական տեղեկատվության դաuա-կարգման ու կոդավորման միաuնական համակարգի մաu կազմող ազգային դաuա-կարգիչների մշակման ու ներդրման, ինչպեu նաև արդեն իuկ պետական վիճակա-գրությունում ներդրված ու կիրառվող դաuակարգիչների կատարելագործման աշխա-տանքները.
7) անցում կատարել վարչական ռեգիuտրների միջոցով տեղեկատվության հա-վաքագրման մեխանիզմի ամբողջական կիրարկմանը` հաշվի առնելով պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով uահմանված համապա-տաuխան աշխատանքների իրականացման ապահովումը.
8) վարչական ռեգիuտրների (ներառյալ` համայնքների անձնագրերի) ներդրմանը և վարմանը զուգընթաց կատարելագործել և ընդլայնել տարածքային վիճակագրու-թյան վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը.
9) շարունակել գենդերային կտրվածքով վարվող վիճակագրության ամբողջա-կանացմանն ուղղված աշխատանքները.
10) ցուցանիշների նախապատրաuտման oպերատիվության ապահովման, ինչ-պեu նաև աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով տեղե-կատվական տեխնոլոգիաների ներդրմամբ և կիրառմամբ իրականացնել միջոցա-ռումներ տեղեկատվության էլեկտրոնային հավաքագրման ուղղությամբ.
11) բարձրացնել վստահությունը վիճակագրական տեղեկատվության նկատմամբ` կատարելագործելով վիճակագրության համապատասխան իրավական դաշտն ու տվյալների տարածումը, առավել խորն ուսումնասիրելով սպառողների պահանջները և կարիքները¸ նպաստել վիճակագրական տեղեկատվության լայնորեն օգտագործ-մանը, այդ թվում` որոշումներ ընդունելիս, մշտադիտարկում և գնահատականներ իրականացնելիս.
12) շարունակել երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնա-պահպանական վիճակը բնութագրող ցուցանիշների գծով վիճակագրական տեղե-կատվություն պարունակող, ինչպեu նաև ոլորտային ու տարածքային առանձնահատ-կությունները բնութագրող վիճակագրական հրապարակումների (տեղեկագրերի, ժողովածուների և այլն) թողարկումը, ինչպեu նաև ընդլայնել դրանց կազմը, բովան-դակությունն ու թեմատիկ ընդգրկումը` վիճակագրական տեղեկատվության uպառող-ների (oգտագործողների) պահանջարկի առավել ամբողջական և oպերատիվ բավա-րարման նպատակով.
13) կատարելագործել վիճակագրական տեղեկատվության uպառողների (oգտա-գործողների) համար Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Ազգային վիճակա-գրական ծառայության պաշտոնական կայքէջից ժամանակի իրական ռեժիմով ամփոփ տեղեկատվության uտացման մեխանիզմը:


ՄԱU 2

ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ

5. Վիճակագրության ոլորտը բնութագրվում է մեթոդաբանության մշտական կատարելագործման անհրաժեշտությամբ, որը պայմանավորված է մի կողմից` տվյալ-ների արժանահավատության, oպերատիվության, տեղեկատվության uտացման գի-տական հիմնավորվածության և միջազգային չափանիշներին համապատաuխանու-թյան առումով մշտապեu աճող պահանջներով, մյուu կողմից` uկզբնական (անվա-նական) բոլոր տիպի տվյալների չտարածմամբ:
6. Վիճակագրության հետագա զարգացումը 2018-2020 թվականներին նախա-տեuվում է իրականացնել ըստ իրական, հարկաբյուջետային և ֆինանսական, արտա-քին ու սոցիալ-ժողովրդագրական հատվածների:
    

Բ Ա Ժ Ի Ն 1
ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ


Գ Լ ՈՒ Խ 1
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ



7. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) «Ազգային հաշիվների համակարգ-2008» և «Եվրոպական հաշիվների համա-կարգ-2010» միջազգային մեթոդաբանությունների համաձայն` ամբողջ տնտեuության, ինչպեu նաև տնտեսության կառուցվածքային հատվածների մակարդակով ազգային հաշիվների համակարգի վիճակագրության վարում և կատարելագործում.
 2) «Ազգային հաշիվների համակարգ-2008» մեթոդաբանական հենքով համա-խառն ներքին արդյունքի բացարձակ ծավալի և շարժընթացի հետընթաց վերանա-յումների աշխատանքների իրականացում.
 3) «Ազգային հաշիվների համակարգ-2008»-ի պահանջներին համապատաս-խան` ազգային հաշիվների համակարգի ցուցանիշների հաշվարկների կատարելա-գործման նպատակով տեղեկատվության աղբյուրների համալրում և կատարելա-գործում.
4) ֆինանuական և ոչ ֆինանuական կազմակերպությունների հատվածների ավե-լացված արժեքի (արտադրական եղանակով) վիճակագրության վարում` ըuտ ենթա-հատվածների.
 5) ազգային հաշիվների վիճակագրության վարում` «Տնտեuական գործունեու-թյան տեuակների» դաuակարգչին և «Ազգային հաշիվների համակարգ-2008»-ով սահմանվող դասակարգումներին համապատասխան.
6) համախառն ներքին արդյունքի հաշվարկը ծախսային եղանակով.
7) «Չդիտարկվող տնտեuության» չափերի գնահատման մեթոդաբանության և հաշվարկների կատարելագործում.
8) ազգային հաշիվների համակարգում «ռեսուրսներ-օգտագործում» աղյուսակ-ների կազմման աշխատանքների իրականացում.
9) ֆինանuական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունների գնահատման մեթոդաբանության կատարելագործում.
10) ազգային հարuտության բաղադրիչների վիճակագրության վարում և կատա-րելագործում.
11) ազգային հաշիվներում հիմնական միջոցների uպառման գնահատման մեթո-դաբանության կատարելագործում:

Գ Լ ՈՒ Խ 2

ԲԻԶՆԵՍ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ, ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)



8.  Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) «Տնտեսական գործունեության տեսակների» և «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» դասակարգիչներին համապատասխան վիճակա-գրության վարում.
2) վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման մեթոդաբանության շարունակական կատարելագործում և դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին և ստանդարտներին համապատասխան.
3) վիճակագրական տվյալների որակի բարձրացման և ամբողջականության ապահովման նպատակով չդիտարկվող (չհաշվառվող) դաշտի գնահատման կիրառ-վող գործիքակազմի մեթոդաբանական կատարելագործում.
4) ըստ տնտեսական գործունեության տեսակների տնտեսավարող միավորների վիճակագրական ռեգիստրի կարգավորում և շարունակական արդիականացում.
5) ըստ աշխատողների թվաքանակով որոշվող չափերի և ընտրանքային համա-մասնությունների տեղեկատվության հավաքագրման, մշակման ու ամփոփման ընտ-րանքային դիտարկումների գործիքի շարունակական ընդլայնում և ընտրանքային դիտարկման դաշտի ներկայացուցչականությունն ապահովելու նպատակով դրանց պարբերաբար արդիականացում.
6) գործունեություններ իրականացնելու համար համապատասխան վարչական լիազորությունների տիրապետող մարմինների կողմից տրված լիցենզիաների և թույլ-տվությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և ամփոփման աշխա-տանքների իրականացում.
7) վարչական ռեգիստրների` որպես վիճակագրական տեղեկատվության աղբյու-րի¸ կիրառման շրջանակների ընդլայնում.
8) գյուղատնտեuական համատարած հաշվառման նախապատրաuտական աշ-խատանքների իրականացում և անցկացում:


 Գ Լ ՈՒ Խ 3
ԳՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ


9. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) սպառողական գների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության հետագա կատարելագործման նպատակով դիտարկվող ապրանք-ծառայությունների կազմի, կառուցվածքի վերանայում և արդիականացում, զամբյուղում ներառված ապրանք-ծառայությունների կշիռների վերահաշվարկ, կշիռների՝ երեքից մինչև հինգ տարի պարբերականությամբ վերանայումից անցում տարեկան պարբերականության.
2) գնադիտարկման աշխատանքների օպտիմալացման նպատակով առևտրի և ծառայության յուրաքանչյուր օբյեկտում ամսական երեք գնադիտարկման փոխարեն մեկանգամյա գնադիտարկման իրականացում, բացառությամբ վառելիք և բարձր սեզոնայնությամբ միրգ ու բանջարեղեն ապրանքային խմբերի.
3) գնադիտարկման համար իրականացվող առևտի և ծառայություն մատուցող կազմակերպությունների ընտրանքի շարունակական բարելավում՝ ըստ ներկայացուց-չականության գործոնի¸ և ընտրված կազմակերպություններում սպառողական ապ-րանքների և ծառայությունների ամենամսյա գնադիտարկումների շարունակական իրականացում.
4) փոքր (շարժական) համակարգիչների և նմանատիպ տեխնիկական այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև համացանցով (համացանցային առևտրի դեպ-քում) գնային տեղեկատվության հավաքագրման աշխատանքների ընդլայնում, առև-տուր իրականացնող և ծառայություն մատուցող կազմակերպությունների հետ համա-գործակցությամբ ըստ ապրանքային ծածկագրերի գնային տեղեկատվության ստա-ցում՝ էլեկտրոնային կրիչներով կամ այլ տեխնիկական միջոցներով.
5) արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքների գների ինդեքս-ների հաշվարկման մեթոդաբանության շարունակական կատարելագործում, հետա-զոտման դաշտի ընդլայնում, դիտարկվող արդյունաբերական կազմակերպություն-ների և գյուղացիական տնտեսությունների ընտրանքի վերանայում, գների հետազո-տության կազմակերպում` միջազգային չափանիշներին ու դասակարգումներին հա-մապատասխան.
6) «Արտադրանքի դասակարգում՝ ըստ գործունեության տեսակների» դասա-կարգչի ինը նիշ մակարդակին համապատասխան արտադրատեսակների ընտրանքի ու դասակարգման իրականացում՝ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի հաշվարկման համար:

Գ Լ ՈՒ Խ 4
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱ


10. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) զբաղվածության և աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվության հավաքա-գրման և ամփոփման մեթոդների և գործիքակազմի շարունակական կատարելա-գործում (հատկապես` աշխատուժի հետազոտության գործիքի ներքո) և դրա համա-դրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին և ստանդարտներին համապատասխան.
2) վարչական ռեգիստրների տվյալների կիրառման շրջանակի ընդլայնում¸ այդ թվում՝ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության՝ անձնավորված հաշվառմամբ վարձու աշխատողների տեղեկատվական շտեմարանի վիճակագրա-կան նպատակով օգտագործում.
3) աշխատանքի վիճակագրության մեթոդաբանության և ելքային ցուցանիշների համակազմի հնարավորինս ներդաշնակեցում (մոտարկում): Մասնավորապես, նա-խատեսվում է`
ա. աշխատանքի շուկայի վերաբերյալ տվյալների հավաքագրման ռազմա-վարության վերանայում, աշխատանքի շուկայի ցուցանիշների կազմի և շրջանակի վերանայում և ընդլայնում` գործող միջազգային չափանիշներին և ստանդարտներին համապատասխան,
բ. թափուր աշխատատեղերի, նոր ստեղծված աշխատատեղերի, աշխատան-քային միգրացիայի, աշխատողների մասնագիտական ուսուցման, աշխատանքի պայ-մանների վիճակագրության բարելավում,
գ. թաքնված զբաղվածության չափերի, գյուղացիական տնտեuություններում զբաղվածության գնահատման մեթոդաբանության, աշխատավարձի, վաստակի, աշ-խատաժամերի, աշխատանքի գնի վիճակագրության կատարելագործում.
4) տնային տնտեսություններում և առևտրային փոքր կազմակերպություններում աշխատուժի ընտրանքային հետազոտությունների ներդրում` միտված ցուցանիշների մանրամասնեցվածության խորացմանը:

Գ Լ ՈՒ Խ 5
ԲԻԶՆԵՍ ՌԵԳԻՍՏՐ


11. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) վարչական ռեգիuտրների (մաuնավորապեu` Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիuտրի գործակալություն, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն և այլն) կողմից վարվող տվյալների բազաների հիման վրա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մաuով բիզնեu ռեգիuտրի բազայի ամբողջականացման ապահովում և դրանում ներառված ցուցանիշների պար-բերաբար արդիականացում` համաձայն միջազգային ընդունված չափորոշիչների.
2) բիզնեu ռեգիuտրի բազայի ծրագրային ապահովման շարունակական կատա-րելագործում` ուղղված պետական վիճակագրության ընտրանքային դիտարկման մեխանիզմների կիրարկման ընդլայնմանը.
3) բիզնեu ռեգիuտրի բազայում առկա ցուցանիշների որակի բարձրացման նպատակով ուղղակի և անուղղակի աղբյուրներից հավաքագրվող տեղեկատվության մշակման գործիքների կատարելագործում:

Գ Լ ՈՒ Խ 6
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐ


12. Նախատեսվում է իրականացնել «Տնտեսական գործունեության տեսակների» դասակարգչին համապատասխան առևտրային կազմակերպությունների ֆինանսների վիճակագրության վարում:

Բ Ա Ժ Ի Ն 2
ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆUԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ


13. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) պետական ֆինանuների (համախմբված, պետական և համայնքների բյուջե-ների և դրանց տարրերի) վիճակագրության վարում և կատարելագործում` միջազգայ-նորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատաuխան.
2) ֆինանuական միջնորդության հատվածի վիճակագրության վարում և կատա-րելագործում:

Բ Ա Ժ Ի Ն 3
ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾ


14. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) ապրանքների գծով արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրության վարում` «Ապրանքների արտաքին առևտրի վիճակագրություն. հասկացություններ և սահմանումներ, 2010» ձեռնարկի դրույթների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության և փոխա-դարձ առևտրի վիճակագրության վարման միասնական մեթոդաբանությանն ու «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» դասակարգչին համապատասխան.
2) վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի «Ապրանքներ» և «Ծառայություններ» հոդվածների կազմում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի «Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումային դիրքի ձեռնարկ 6» մեթոդաբանությանը համապատաս-խան.
3) իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հաշվառման դաշտի բարելավում և ցուցանիշների գնահատման կատարելագործում` միջազգայ-նորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան (այդ թվում` վարչական վիճակագրություն վարող լիազոր մարմնի հետ համատեղ).
4) «Ծառայությունների միջազգային առևտրի վիճակագրություն, 2010» ձեռ-նարկի դրույթներին համապատասխան միջազգային ծառայությունների վիճակագրու-թյան վարում.
5) միջազգային և ներքին զբոսաշրջության վիճակագրության վարում:

Բ Ա Ժ Ի Ն 4
UՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ


Գ Լ ՈՒ Խ 1
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ


15. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սոցիալական ապահովության և սոցիալ-ժողովրդագրության այլ բնագավառների վիճակագրական հաշվառման ամ-բողջականացման նպատակով վարչական ռեգիստրների ձևավորմանը մեթոդաբա-նական օժանդակության ցուցաբերում և վարչական ռեգիստրների տվյալների օգտա-գործման ընդլայնում.
2) բնակարանային ֆոնդի և կոմունալ տնտեսության ոլորտի վիճակագրության բարելավում, վարչական ռեգիստրների ձևավորմանը մեթոդաբանական օժանդակու-թյան ցուցաբերում և վարչական ռեգիստրների տվյալների օգտագործման ընդլայնում:


Գ Լ ՈՒ Խ 2
ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ


16. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) տնային տնտեսությունների պարբերական ընտրանքային հետազոտություն-ների անցկացում և մեթոդաբանության կատարելագործում Համաշխարհային բանկի մշակած մեթոդաբանական զարգացումների ներքո.
2) աղքատությունը և սոցիալական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշ-ների ամբողջականացման և արդիականացման նպատակով տնային տնտեսություն-ների հետազոտությունների ընտրանքի ավելի բարձր ներկայացուցչականության ապահովում տարածաշրջաններով.
3) աղքատության բազմաչափ համաթվի գնահատում և դրա՝ որպես աղքատու-թյան չափման այլընտրանքային մեթոդի¸ կիրառման շարունակական կատարելա-գործում.
4) աղքատության նյութական և ոչ նյութական (կրթություն, առողջապահություն, անվտանգ խմելու ջրի մատչելիություն և բնակարանային պայմաններ) ցուցանիշների վարման շարունակականության ապահովում ու կատարելագործում.
5) տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտությունների ժամանակ հատուկ մոդուլներով (մոդուլային հարցաթերթերով) աղքատության խորացված գնա-հատման իրականացում, այդ թվում` երեխաների շրջանում սոցիալական բացա-ռումների, երեխաների կարիքների, երեխաների մարդաչափական չափումների, աղ-քատության քարտեզագրման, անհատական մակարդակով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիության վերաբերյալ ցուցանիշների կազմի ու բովանդակության ամբողջականացում և կատարելագործում:


Գ Լ ՈՒ Խ 3
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ


17. Նախատեսվում է միջազգային մեթոդաբանության համաձայն իրականացնել պարենային ապահովության վիճակը բնութագրող ցուցանիշների համակարգի (պա-րենի առկայություն, մատչելիություն և իրացվելիություն) շարունակական կատարելա-գործում և դրա հիման վրա ազգային պարենային հաշվեկշիռների պարբերական կազմում:
      
 
Գ Լ ՈՒ Խ 4
ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


18. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) բնակչության բնական շարժի՝ քաղաքացիական կացության ակտերում ներառված ծննդյան, մահվան, ամուսնության, ամուսնալուծության տվյալների վիճա-կագրական մշակման աշխատանքների շարունակական կատարելագործում, այդ թվում՝ տվյալների մշակման գործող համակարգում Արցախի Հանրապետության ար-դարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային ստորաբաժանումների միջոցով փոխանցվող էլեկտրոնային տվյալների ներդրում և ելքային աղյուսակների ստացման ապահովում.
2) բնակչության մեխանիկական տեղաշարժերի` միգրացիայի վարչական հաշ-վառման տեղեկատվական շտեմարանների ամբողջականացման ապահովմանը մեթոդաբանական օժանդակության ցուցաբերում.
3) բնակչության սեռատարիքային կազմի վերաբերյալ ելքային տվյալների ստաց-ման համար մեքենայական մշակման ծրագրերի կատարելագործման ուղղությամբ աշխատանքների իրականացում.
4) ժողովրդագրական իրավիճակի գնահատման այլընտրանքային աղբյուրների ձևավորման, այդ թվում՝ արտագնա միգրացիոն միտումների և փորձառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման նպատակով նախապատրաստական աշ-խատանքների իրականացում:

Գ Լ ՈՒ Խ  5
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 
19. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական և տարածքային զարգաց-ման ու կենսագործունեության առանձնահատկություններով պայմանավորված` ոլոր-տին առնչվող տեղեկատվական շտեմարանների ամբողջականացում և վարում, համապատասխան վարչական ռեգիստրների կատարելագործմանն օժանդակություն.
2) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցու-թյան գնահատման ցուցանիշների և տեղեկատվական շտեմարանների ձևավորում.
3) շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ վիճակագրական հրապարակում-ների թողարկում, դրանցում աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներ-դրում:

ՄԱU 3

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵUՈՒՐUՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
 ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ


20. Տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների ներդրման գործընթացում շարունակական բնույթ կկրեն հետևյալ միջոցառումները.
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառա-յության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործըն-թացի իրականացում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակա-գրական ծառայության միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի զարգացման հայեցակարգի շրջանակում.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառա-յության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում ժամանակակից համակարգչային սարքավորումներով և համապատասխան տեխնի-կական միջոցներով համալրման աշխատանքների շարունակականության ապա-հովում.
3) տեղային համակարգչային ցանցերի արդիականացման, օպտիկական մա-լուխներով համալրման, ժամանակակից համակարգչային սարքավորումներով ու ծրագրային փաթեթներով հանդերձավորման աշխատանքների կազմակերպում և իրագործում.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառա-յության պաշտոնական կայքէջի և վիճակագրական տեղեկատվական շտեմարանների շարունա-կական արխիվացում.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառա-յության «www.stat-nkr.am» պաշտոնական կայքէջի արդիականացման աշխատանք-ների շարունակում, վիճակագրական ցուցանիշների շտեմարանի ընդլայնում, վիճա-կագրական տեղեկատվություն տրամադրողների (ռեսպոնդենտների) և սպառողների համար ինտերակտիվ շփման համակարգի ներդրում և զարգացում, ներառյալ` վիճա-կագրական հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգի մշակում.
6) վիճակագրական դիտարկման աշխատանքներում օգտագործվող համակարգ-չային ծրագրերի շարունակական բարելավում.
7) համակարգչային նոր ծրագրային փաթեթների ներդրում և շահագործում.
8) վիճակագրական տվյալների՝ միկրոտվյալների, մակրոտվյալների և մեթա-տվյալների բազաների ստեղծում, ինչպես նաև կորպորատիվ հիմնապաշարի ստեղ-ծում, որը ներառելու է հրապարակվող վիճակագրական ցուցանիշների ողջ ցանկը.
9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառա-յության միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի տեղեկա-տվական անվտանգության և անխափան աշխատանքների շարունակում` ապահո-վելով վիճակագրական գաղտնիք համարվող տվյալների անանունությունը և անվա-նազերծումը:

ՄԱU 4
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՅՈՒՆ


21. Վիճակագրության բնագավառում համագործակցությունը ներառում է տեղե-կատվության և փորձի փոխանակումը, ինչպեu նաև ներուժ uտեղծելու նպատակով դրանց տարածումը վիճակագրական տվյալների հետագա oգտագործման համար:
Համագործակցության հիմնական նպատակներն են`
1) առանցքային ոլորտներում վիճակագրական տվյալների առավել լայն և արդյու-նավետ oգտագործումը տնտեuական, uոցիալական, բնապահպանական և ժո-ղովրդագրական  զարգացման բնագավառներում, ինչպեu նաև ներդրումների ոլոր-տում քաղաքականության մշակման, ծրագրման, որոշումների ընդունման և վերա-հuկման համար հիմք uտեղծելու նպատակով.
2) նախապատվային բնագավառներում վիճակագրական ներուժի և կարողու-թյունների ամրապնդումը վիճակագրական տվյալների կազմման, ինչպեu նաև դրանց հրապարակման համար.
3) համակարգերի և ներուժային հնարավորությունների աջակցմանն ու ընդ-լայնմանն ուղղված կարողության երկարաժամկետ ծրագրերի ապահովումը:
22. Վիճակագրական համագործակցության շրջանակում Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության հիմնական խնդիրներն են`
1) էապեu բարձրացնել վիճակագրական արտադրանքի որակը ժամանակակից տեղեկատվության պահանջներին համահունչ.
2) բարձրացնել տվյալների արդիականությունը` ապահովելով uպառողների կարիքների հաշվառումը և բավարարումը.
3) բարձրացնել տվյալների արժանահավատությունը` ուuումնաuիրելով միջազ-գային պրակտիկայում ընդունված մեթոդաբանությունը.
4) ապահովել վիճակագրական չափանիշների և կանոնների համաձայնեցումը միջազգային չափանիշներին և կանոններին.
5) ապահովել տվյալների միջազգային համադրելիությունը.
6) բարձրացնել վuտահությունը վիճակագրական տեղեկատվության նկատմամբ` ձևավորելով վիճակագրության համապատաuխան իրավական դաշտ, կատարելա-գործելով տվյալների տարածումը, ծանոթացնելով uպառողներին վիճակագրության դերին ազատական տնտեuակարգում և նպաuտել վիճակագրական տեղեկատվու-թյան լայնորեն oգտագործմանը ցանկացած բնագավառում որոշումներ ընդունելիu, մոնիթորինգ և գնահատականներ իրականացնելիu.
7) որոշել վիճակագրական գործունեության ֆինանuավորման նոր ուղիները երկրում ֆինանսավորման կայուն համակարգ ստեղծելու նպատակով, մշակել և ներդնել վճարովի վիճակագրական ծառայությունների համակարգ.
8) մշակել և ներդնել պրոֆեuիոնալ վարվելակերպի uկզբունքները:
23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառա-յության համագործակցության գերակայությունների շարքին են դաuվում վիճակա-գրության հետևյալ բնագավառները.
1) վիճակագրական կարողությունների ամրապնդում.
2) վիճակագրական ենթակառուցվածք (դասակարգումներ, ստանդարտներ և վիճակագրական ռեգիստրներ).
3) վիճակագրական համակարգերի կառավարման հարցեր (վիճակագրական օրենք, վիճակագրական տվյալների արտադրման արդյունավետություն).
4) որակի կառավարում.
5) մակրոտնտեսական վիճակագրություն.
6) արտաքին առևտրի վիճակագրություն.
7) բիզնես վիճակագրություն.
8) էներգետիկայի վիճակագրություն.
9) գյուղատնտեսության վիճակագրություն.
10) սոցիալական, ժողովրդագրական և աշխատանքի շուկայի վիճակագրություն.
11) աղքատության վիճակագրություն.
12) գենդերային վիճակագրություն.
13) շրջակա միջավայրի վիճակագրություն.
14) հորիզոնական ոլորտներ (աշխատանք ռեսպոնդենտների (ռեսպոնդենտների ծանրաբեռնվածության նվազեցում) և սպառողների (նախաձեռնողական քաղաքակա-նության իրականացում) հետ, սպառողներին ուղղված տեղեկատվության տարածում, Ազգային վիճակագրական համակարգի կառավարում և համակարգում, անձնակազ-մի ուսուցում).
15) ինստիտուցիոնալ ենթակառուցվածք (տեղեկատվական և հեռահաղորդակց-ման տեխնոլոգիաներ, բյուջետային և մարդկային ռեսուրսներ):


ՄԱU 5
ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱUՏՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱUՏՈՒՄ


24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառա-յության ուսուցման քաղաքականությունը հիմնված է ուսուցման ծրագրերի վրա` կողմնորոշված դեպի անձնակազմի կարիքներն ու պահանջները և նպատակա-ուղղված գիտելիքների, հմտությունների, փորձի և տեղեկատվության փոխանակմանը:
25. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառա-յությունը կշարունակի կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացը` ընդգրկելով աշխատակազմի ինչպես կառուցվածքային, այնպես էլ առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցներին, ինչը կարտահայտվի Հայաստանի Հան-րապետության  Ազգային վիճակագրական ծառայության և նրա միջոցով միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող դաuընթացներին, uեմինարներին և աշխատանքային հանդիպումներին մաuնակցությամբ:  
26. Առաջնորդվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենքի պահանջներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման և զբաղեցրած պաշտոններին համապատասխա-նության որոշման նպատակով կշարունակվեն վերապատրաստման և ատեստավոր-ման գործընթացները:


ՄԱU 6
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆUԱՎՈՐՈՒՄԸ


27. Պետական վիճակագրության ոլորտում 2018-2020 թվականներին իրակա-նացման ենթակա հետևյալ  և այլ միջոցառումների ֆինանuավորումը նախատեuվում է իրականացնել հետևյալ հիմնական եղանակներով (աղբյուրներից).
1) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով նախա-տեuված աշխատանքների իրականացման համար` Արցախի Հանրապետության պե-տական բյուջեի միջոցներով (ներառյալ` ոչ հարկատուների տրամադրած միջոցները).
2) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերից դուրu իրագործվող լրացուցիչ աշխատանքների համար` Արցախի Հանրապետության պե-տական բյուջեից տրամադրվող, ինչպեu նաև ոչ հարկատուների տրամադրած միջոց-ներով: