ՀայերենРусскийEnglish

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՀՀ-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ԱՀ Ազգային   վիճակագրական ծառայությունում կազմակերպվեց խորհրդակցություն,  քննարկվեց  2020թ. կայանալիք  գյուղատնտեսական համատարած  հաշվառմանն առնչվող  հարցերի   լայն  շրջանակ:
Գյուղատնտեսական համատարած հաշվառման գործընթացի համակարգողները   և ԳՀՀ  վարչության   պատասխանատուները  ԱՀ ԱՎԾ  շրջանային  բաժինների  պետերի  ուշադրութունը  հրավիրեցին ԳՀՀ փորձնական  փուլում առաջացած խնդիրներին, նախանշվեցին  առաջիկա  1-2 ամսում  կատարվելիք  աշխատանքները:
ԱՀ ԱՎԾ շրջանային բաժինների պետերը հնարավորություն ունեցան  կիսվելու  գործընթացին  վերաբերող  մտահոգություններով: