ՀայերենРусскийEnglish

Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐ
 
2019 թվականի հոկտեմբերի 30-ի
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉԸ» ԿԻՐԱՌՄԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 1-2/80-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
N 10-Ն 
Հ Ր Ա Մ Ա Ն
 
           Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Արցախի Հանրապետու- թյան օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
 
1. Արցախի Հանրապետությունում կիրառման մեջ դնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբեր 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը»:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական  զարգացման  նախարարության  2008  թվականի  հուլիսի  3-ի
3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետու- թյան տնտեսական գործունեության դասակարգիչը կիրառման մեջ դնելու մասին» N 1-2/80-Ն հրամանը:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Տ. Թորոսյանին:
 
 
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ    ՆԱԽԱՐԱՐ Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
 
 
 
«30» հոկտեմբերի 2019 թվական ք. Ստեփանակերտ
 
 
Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2019 թ. դեկտեմբերի 10-ի
N 1579-Ն հրամանի