ՀայերենРусскийEnglish

ԴԻՄՈՒՄ – ԽՆԴՐԱՆՔ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հարգելի′ արցախցիներ
 
Դժվարություններն ու մարտահրավերներն   միշտ միավորել են մեր ազգին` բարձրացնելով նրա դիմադրողականությունն ու ընդհանուր գործին լծվելու ընկալումը:
Մարդը  նրա առողջությունը բացարձակ արժեք են մեզ համար: Բայց մենք պետք է շարունակենք իրականացնել նաև մեր առաքելությունը` երկրի համար կարևորագույն վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման և հրապարակման աշխատանքը: Այս առումով հայցում ենք ձեր գործուն օժանդակությունը  և խնդրում ենք աջակցել տնային տնտեսություններում հետազոտություններ  իրականացնող մեր հարցազրուցավարներին` ձեր  թանկարժեք ժամանակից  մի քանի րոպե տրամադրելով և  պատասխանելով նրանց  հեռախոսազանգին` ձեր տուն այցելության փոխարեն: 
Հարցազրույցի ժամանակի ընտրության իրավունքը ձերն է, դուք կարող եք հետազոտությանը մասնակցել նաև լրացնելով հարցաթերթի էլեկտրոնային տարբերակը: Մենք պատրաստ ենք տրամադրելու անհրաժեշտ փաստաթղթերն ու դրանց լրացման ուղեցույցները: 
Ազգային վիճակագրական ծառայությունը երաշխավորում է անհատական բոլոր տվյալների գաղտնիությունը, հավաքագրված տեղեկությունների ամփոփ հրապարակման  սկզբունքը:
Ուզում ենք ձեզ վստահեցնել, որ ձեր մասնակցությամբ, Ձեր հավաստի տեղեկություններով կնպաստեք բնակչության կենսամակարդակն ու աշխատանքի շուկան բնութագրող հիմնական ցուցանիշների արժանահավատությանը, ինչը չափազանց կարևոր է տարվող քաղաքականության ու դրա սրբագրման համար: 
Մեր պայմաններում շատ կարևոր է նաև աշխատաշուկայի  ու բնակչության կենսամակարդակի վրա  համավարակի ազդեցության գնահատումը, որն  առանց  ձեզ անհնար է:

Հարցերի համար կարող եք դիմել հետևյալ հեռախոսահամարներով կամ Էլեկտրոնային հասցեներով`

ՈՒՀ բաժնի պետ Լեոնիդ Համլետի Սողոմոնյան
047 962669, 097 215445
Այս e-mail հասցեն պաշտպանված է սպամ-բոթով, դիտելու համար Ձեզ մոտ պետքէ միացված լինի Javascript

 

Հայրապետյան Անի Արտիկի ՏԱԿԱՀ ծրագրի ղեկավար
047 963631, 097 363133
Այս e-mail հասցեն պաշտպանված է սպամ-բոթով, դիտելու համար Ձեզ մոտ պետքէ միացված լինի Javascript

 

Սարգսյան Մանե Վահագնի  ԱՀ բաժնի ծրագրի ղեկավար
047 948604, 097 140074
Այս e-mail հասցեն պաշտպանված է սպամ-բոթով, դիտելու համար Ձեզ մոտ պետքէ միացված լինի Javascript