ՀայերենРусскийEnglish

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԱՀ-ում 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍԻՆ

Արդյունաբերություն:  2021թ. հունվար-հունիսին  հանրապետությունում թողարկվել է 42356.5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2020թ. հունվար հունիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 51.1 տոկոս:

Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 52.2 տոկոս, մշակող արդյունաբերություն` 23.8 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 23.3 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 0.7 տոկոս:

Գյուղատնտեսություն: 2021թ. հունվար- հունիսին  հանրապետությունում իրացվել է 3378.6 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 13920.4 տոննա կաթ, 9802.2 հազ. հատ ձու: 2020թ հունվար- հունիսի  նկատմամբ մսի ,կաթի և ձվի արտադրությունը նվազել  է համապատասխանաբար` 29.1, 52.9 և 56.4 տոկոսով:

Շինարարություն: 2021թ. հունվար- հունիսին  հանրապետությունում իրականացվել է 25176.6 մլն. դրամի շինարարական աշխատանքներ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 5.9 տոկոսով: Շինարարության 44.8 տոկոսը իրականացվել է պետական բյուջեի հաշվին, 36.8 տոկոսը՝ մարտասիրական օգնության միջոցների հաշվին: