ՀայերենРусскийEnglish

Նախագիծ «2022 թվականի վիճակագրական ծրագրի»
  Վիճակագրական տեղեկատվության օգտագործողների պահանջարկն ուսումնասիրելու նպատակով, կարծիքի է ներկայացվում «2022 թվականի  վիճակագրական ծրագրի» նախագիծը` խնդրանքով նշված փաստաթղթի վերաբերյալ դիտողություն ների և առաջարկությունների պարագայում, դրանք մինչև 2021թվականի դեկտեմբերի 2-ը ներկայացնել ԱՀ Ազգային վիճակագրական ծառայություն (ԱՐՑԱԽՍՏԱՏ), հետևյալ հասցեներով`
 
փոստային հասցեն`         ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների, 5ա
 
էլեկտրոնային հասցեն`    Այս e-mail հասցեն պաշտպանված է սպամ-բոթով, դիտելու համար Ձեզ մոտ պետքէ միացված լինի Javascript
 
  Համաձայն «Պետական վիճակագրության մասինե օրենքի 11-րդ հոդվածով սահմանված դրույթի, վիճակագրական ծրագրերը մշակվում են պետական վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա:
 
Ըստ վերոնշյալ օրենքի, ԱՀ տարածքում պետական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են, որոնք ներառում են երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը:
 
Վիճակագրական ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու նպատակով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:
 
Վիճակագրական ծրագրերը մշակվում են որպես արդյունավետ ռազմավարական և օպերատիվ կառավարման ու համակարգման առանցքային գործիքներ՝ ողջ ազգային վիճակագրական համակարգի համար:
 
Շնորհակալություն համագործակցության համար