ՀայերենРусскийEnglish

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմը հայտարարում է մրցոույթ Ստեփանակերտ քաղաքի  բաժնի առաջատար տնտեսագետի (կոդ 28-3.3-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Վերոնշյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է բաձրագույն տնտեսագիտական կրթություն:
Մրցույթը կկայանա 2022թ. դեկտեմբերի 23-ին, ժամը  10.00-ին ԱՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի շենքում:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ մրցույթի մասին հայտարարության առաջին հրապարակման 15-րդ օրն է: Դիմող ԱՀ քաղաքացիները անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն ԱՀ ԱՎԾ աշխատակազմ (հասցե` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների փող., շ. 5ա): Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հավաստող այլ փաստաթղթով:
Մրցույթին մասնակցել ցանկացող ԱՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ԱՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ (հեռ. 047- 95-22-47, 047- 96-36-32):