ՀայերենРусскийEnglish

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՎԾ-ՈՒՄ
ԱՀ ԱՎԾ-ում այսօր կայացավ աշխատանքային քննարկում ՀՀ Վիճակագրական կոմիտեի գյուղատնտեսության վիճակագրության բաժնի պետ Ա Ավագյանի և վիճակագրական տեղեկատվության տարածման  ու հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Գ. Նշանյանի մասնակցությամբ:
ԱՎԾ նախագահը կարևորեց նման քննարկումները` բարձր գնահատելով ՀՀ ՎԿ գործուն մեթոդական օժանդակությունը:  Աշխատանքային քննարկմանը ներկա  ԱՀ ԱՎԾ ստորաբաժանումների և տարածքային բաժինների  պետերը հնարավորություն ունեցան բարձրաձայնելու  վիճակագրական հաշվառմանն  առնչվող խնդիրները: