ՀայերենРусскийEnglish

ԱՐՑԱԽԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ ԿԱՄՐԱՊՆԴՎԻ
Կայացավ «Արցախի վիճակագրական ներուժի ամրապնդումը»
խորագրով աշխատանքի առաջին փուլի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ ԱՀ պետնախարար Գ.Մարտիրոսյանը, մասնակցում էին ԱՀ նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի, ֆինանսների,Է.Ա.Ե-ի, գյուղատնտեսության, բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունների ներկայացուցիչները, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը, ԱՀ վիճակագրական կոմիտեի անդամները, կառույցի այլ պատասխանատուներ:
Աշխատանքն իրականացրել է Կովկասի ինստիտուտը, ծրագիրը ղեկավարել է ավագ գիտաշխատող, տ.գ.թ. Հ.Միքայելյանը:
ԱՀ ազգային վիճակագրական  ծառայության նախագահը, շնորհակալություն հայտնելով ծրագիրն նախաձեռնողներին, ֆինանսավորողներին և իրականացնողներին, այն Արցախի վիճակագրության 95-ամյակի կապակցությամբ նվեր համարեց, ընդգծեց նմանատիպ ծրագրերի կարևորությունը, հատկապես Արցախի վիճակագրական տվյալների բազաների միջազգային հասանելիության, ցուցանիշների միջազգային համադրելիության, ոլորտում օտարերկրյա ներդրումների ներգրավման և սպառողների պահանջմունքների առավել լրիվ բավարարման առումով: