ՀայերենРусскийEnglish

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, 2019Թ. ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼ
Գյուղատնտեսություն
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2019թ. մայիսի 1-ին ԽԵԱ-ի գլխաքանակը աճել է 3,8%-ով, խոզերինը` 27,9%-ով, ոչխարներինն ու այծերինը` 8%-ով, թռչունների քանակը նվազել է 3,2%-ով:
Իրացվել է սպանդի համար գյուղատնտեսական կենդանի (թռչուն) 2753,3տ.(աճը կազմել է 101,5%), արտադրվել է 15668,5տ. կաթ (աճը կազմել է 102,1%) ,ձու 11737,0 հազ. հատ (նվազել է 19,7%-ով),բուրդը`114,8տ. (աճը կազմել է 104,4%):
Շինարարություն
2019թ. հունվար-ապրիլին Արցախում կատարվել է 15868,5մլն դրամի շինարարություն` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 22,3%-ով:
Պետական բյուջեի միջոցով կատարվել է ընդհանուր շինարարության 55,3%-ը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 49,1%-ով:
Արդյունաբերություն
2019թ. հունվար-ապրիլին ընթացիկ գներով, արտադրվել է 46084,1 մլն դրամ արդյունաբերական արտադրանք:
Արդյունաբերական արտադրանքի իրացվելիությունը կազմել է 98,5 %, ընդ որում ԱՀ տարածքից դուրս իրացումը կազմել է ընդհանուրի 65,5%-ը:
Արդյունաբերական արտադրանքի  ֆիզիկական ծավալի ինդեքսը նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ կազմել է 117,8%, այդ թվում հանքագործական արդյունաբերությունում  և բացահանքերի շահագործման ոլորտում 93,8%, մշակող արդյունաբերությունում աճը կազմել է 2,2 անգամ, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում 104,7%, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման  ոլորտում` 110%: 
Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը 2019 հունվար-ապրիլին ըստ ոլորտների հետևյալն է. 
Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում- 46,9%
Մշակող արդյունաբերություն- 31%
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում - 21,5%
Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում- 0,6%