ՀայերենРусскийEnglish


Փետրվար 2011

Երկուշաբթի 21 Փետրվար 2011

ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011 թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ

    Արդյունաբերություն: 2011թ. հունվարին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 3481.4 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվարի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 108.1 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 49.5 տոկոս, մշակող արդյունաբերություն` 19.3 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  31.2 տոկոս: 
     Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 505.9 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 31.6 տոկոսով:
    2011թ. հունվարին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 3672.3  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 105.5 տոկոս:
 Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 5090 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 684.0 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2011թ. հունվարին հանրապետությունում իրացվել է 162.4 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 1975.7 տոննա կաթ, 1582.7 հազ. հատ  ձու:
Շինարարություն: 2011թ. հունվարին հանրապետությունում իրականացվել է 483.6 մլն դրամի շինարարություն`  2010թ. համապատասխան ժամանակահատվածի 518.9  մլն դրամի փոխարեն:


ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ  ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 





Երկուշաբթի 14 Փետրվար 2011

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ 2010թ.

Ըստ վարչական հաշվառման տեղեկատվական սկզբնաղբյուրների` 2010թ. հանրապետություն եկողների թվաքանակը կազմել է 1637մարդ, որից 414երեխա, մեկնողներինը` 1063մարդ, որից` 293 երեխա: Հարկ է նշել,  որ 2010թ. մեխանիկական տեղաշարժի 46.0տոկոսը(եկողների` 38.2տոկոսը, մեկնողների` 58.0տոկոսը) ներհանրապետական է: 
2009թ. համեմատ հանրապետություն եկողների թվաքանակն ավելացել է 97մարդով, իսկ հանրապետությունից մեկնողների թվաքանակը` 43մարդով, այդ թվում` հանրապետություն եկած մինչև 16 տարեկան երեխաների թվաքանակը աճել է 5.1տոկոսով, իսկ հանրապետությունից մեկնած երեխաների թվաքանակը` 6.4տոկոսով: 

Read More...



Չորեքշաբթի 09 Փետրվար 2011

ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ

2011թ. հունվար ամսում  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնվել է 201 երեխա` 2010թ. հունվարին ծնված 207 երեխայի փոխարեն:
Հաշվետու ամսում հանրապետությունում մահացածների թիվը կազմել է 120 մարդ, 2010թ. համապատասխան ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 23  մարդով:
2011թ. հունվար ամսում ԼՂՀ-ում բնակչության բնական աճը կազմել է 81 մարդ:
2011թ. հունվար ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 83, ինչը 43-ով ավել  է   2010թ. հունվար ամսում գրանցված ամուսնությունների թվից, ամուսնալուծությունների թիվը համապատասխանաբար կազմել է 9` նախորդ տարվա 13-ի դիմաց:
2011թ. հունվար ամսում ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 51 մարդ, իսկ մեկնողների թվաքանակը` 20 մարդ:





Երեկշաբթի 08 Փետրվար 2011

Սպառողական գների ինդեքսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2011թ. հունվարին

(%)

 

 

2011թ. հունվարը
2010թ.
դեկտեմբերի
նկատմամբ
2010թ.
հունվարի
նկատմամբ
2006թ.
նկատմամբ
Սպառողական գների ինդեքս-ընդամենը  101.8  110.8  138.5
     այդ թվում`      
Սպառման ապրանքներ  102.6  114.4  139.4
Պարենային ապրանքներ  103.1  118.4  152.2
Ոգելից խմիչք, ծխախոտ  100.3  104.4  112.8
Ոչ պարենային ապրանքներ  101.4  104.5  112.2
Ծառայություւններ  100.0  103.6  136.4

 

Read More...



Երկուշաբթի 07 Փետրվար 2011

Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2011թ. փետրվարի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 42631.2 մլն դրամ, 2010թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել է 6.8 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 0.2 տոկոսով: Վարկերի 0.8 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 50.7 տոկոսը:
2011թ. փետրվարի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 38067.0 մլն դրամ, 2010թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել է 3.6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 10.5 տոկոսով:
Ավանդների 65.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 26.9 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.6 տոկոսը` նպատակային ավանդները: