ՀայերենРусскийEnglish


Մարտ 2011

Երեկշաբթի 29 Մարտ 2011

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսությունը 2010թ.՚ վիճակագրական ժողովածուն, որտեղ ներկայացված տեղեկությունները արտացոլում են հանրապետության գյուղատնտեսության ոլորտում առկա իրավիճակը և զարգացման միտումները վերջին երկու տարիներին:

Read More...


Գարնանացանի ընթացքը հանրապետությունում

Հանրապետությունում 2011թ. մարտի 28-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 477.8 հգարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 481.0 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների կատարված գարնանացանը թվերով հետևյալն է. Ասկերանի շրջանում` 275.9 հա, Հադրութի շրջանում` 47.0 հա, Մարտակերտի շրջանում ` 64.1 հա, Մարտունու շրջանում` 74.4 հա, Քաշաթաղի շրջանում` 16.4 հա:
Կատարված գարնանացանի 29.0 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 0.2 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 183.7 հա-ը` կարտոֆիլի, 79.9 հա-ը` բանջարեղենի և 185.0 հա-ը տեխնիկական մշակաբույսերի ցանքատարածությունները:





Ուբաթ 11 Մարտ 2011

ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ

Հանրապետությունում   ընթացիկ տարվա  առաջին  երկու ամիսներին  ծնվել է 370 մարդ,մահացել 228 մարդ,բնական աճը կազմել է 142 մարդ:Ըստ ԼՂՀ ԿԱ ոստիկանության անձնագրային  բաժինների ներկայացրած  կտրոնների հունվար-փետրվարին հանրապետություն եկողների թիվը կազմել է 95 մարդ,մեկնողներինը`72 մարդ, մեխանիկական հավելաճը 23 մարդ: Հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել են 136 ամուսնություն և 23 ամուսնալուծություն:





Չորեքշաբթի 09 Մարտ 2011

ԼՂՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2010թ

2010թ ոչ դյուրին ֆինանսատնտեսական տարում, երբ համաշխարհային տնտեսությունը ապրում էր հետճգնաժամային, մասամբ վերականգնողական ժամանակաշրջան, ԼՂՀ-ում նախորդ տարվա երկնիշ` 13,1տոկոս աճի բազայի վրա հաջողվեց պահպանել տնտեսական աճի 5,5տոկոս ցուցանիշ:
ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2010թ կազմել է 118,2մլրդ դրամ` 2009թ 102.3մլրդ դրամի փոխարեն: ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 9,5տոկոս` 2009թ 3.9 տոկոսի փոխարեն:

Read More...


Սպառողական գների ինդեքսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2011թ. փետրվարին

  2011թ.
հունվարը փետրվարը փետրվարը Հունվար-փետրվարը 2010թ. հունվար-փետրվարի նկատմամբ
 
նախորդ ամսվա նկատմամբ 2010թ.
դեկտեմբերի
նկատմամբ
2010թ.
փետրվարի
նկատմամբ
2006թ.
նկատմամբ
փետրվարը 2010թ. հունվար-փետրվարի նկատմամբ
 Սպառողական գների ինդեքս-ընդամենը 101.8 101.8 103.7 111.4 140.9 111.1
     այդ թվում`            
 Սպառման ապրանքներ 102.6 102.4 105.0 115.9 142.7 115.2
 Պարենային ապրանքներ 103.1 102.9 106.1 120.0 156.6 119.2
 Ոգելից խմիչք, ծխախոտ 100.3 100.0 100.3 104.4 112.8 104.4
 Ոչ պարենային ապրանքներ 101.4 101.3 102.7 105.7 113.7 105.1
 Ծառայություւներ 100.0 100.3 100.3 102.3 136.8 103.0

Read More...



Շաբաթ 05 Մարտ 2011

Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2011թ. մարտի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 42886.9 մլն դրամ, 2010թ. մարտի 1-ի համեմատ աճել է 43.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 0.6 տոկոսով: Վարկերի 0.7 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 50.4 տոկոսը:

2011թ. մարտի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 36103.4 մլն դրամ, 2010թ. մարտի 1-ի համեմատ աճել է 5.0 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել է 5.2 տոկոսով:

Ավանդների 65.8 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 26.0 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.2 տոկոսը` նպատակային ավանդները: