ՀայերենРусскийEnglish


Ապրիլ 2011

Երկուշաբթի 25 Ապրիլ 2011

ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ

Արդյունաբերություն: 2011թ. հունվար-մարտին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 11451.4 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 104.3 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 47.7 տոկոս, մշակող արդյունաբերություն` 25.3 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  27.0 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 2156.9 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 37.9 տոկոսով:
2011թ. հունվար-մարտին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 11778.6  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 102.9 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  5123 մարդ,  աշխատանքի արտադրողականությունը` 2235.3 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2011թ. հունվար-մարտին հանրապետությունում իրացվել է 571.1 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 8188.6 տոննա կաթ, 5770.0 հազ. հատ  ձու:
Շինարարություն: 2011թ. հունվար-մարտին հանրապետությունում իրականացվել է 6008.8 մլն դրամի շինարարություն`  2010թ. հունվար-մարտի 5413.2  մլն դրամի փոխարեն:

 


ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ  ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 





Չորեքշաբթի 13 Ապրիլ 2011

Սպառողական գների ինդեքսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2011թ. մարտին
 
 
 
2011թ.
հունվարը փետրվարը մարտը մարտը

Հունվար-մարտը

2010թ.

հունվար-մարտի

նկատմամբ

նախորդ ամսվա նկատմամբ
2010թ.
դեկտեմբերի
նկատմամբ
2010թ.
մարտի
նկատմամբ
2006թ.
նկատմամբ

Սպառողական գների

ինդեքս-ընդամենը

101.8 101.8 101.1 104.8 111.6 142.6 111.3
    այդ թվում`              
Սպառման ապրանքներ 102.6 102.4 101.5 106.6 116.0 144.8 115.4
Պարենային ապրանքներ 103.1 102.9 101.7 107.9 120.1 159.3 119.5
Ոգելից խմիչք, ծխախոտ 100.3 100.0 100.2 100.4 103.7 113.0

104.2

Ոչ պարենային ապրանքներ
101.4 101.3 101.0 103.8 105.9 114.9 105.4
Ծառայություւներ
100.0 100.3 100.2 100.6 102.7 137.1 102.9

 

Սպառողական գներ: 2011թ. մարտին փետրվարի համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում գրանցվել է 1.1 տոկոս գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 1.6 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 1.0 տոկոսով, ծառայությունների սակագներինը` 0.2 տոկոսով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սպառողական գների ինդեքսը 2011 թվականի մարտին 2010 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 104.8 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 107.3 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 103.8 ծառայությունների սակագներինը` 100.6 տոկոս:
Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2011թ. մարտին 2010թ. դեկտեմբերի համեմատ կազմել է Ստեփանակերտում` 104.8 տոկոս, Ասկերանում` 104.5 տոկոս, Հադրութում` 104.6 տոկոս, Մարտակերտում` 105.0 տոկոս, Մարտունիում` 105.3 տոկոս, Շուշիում` 104.9 տոկոս, Բերձորում` 105.1 տոկոս:
2011 թվականի մարտին 2010 թվականի մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 111.6 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 118.6 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 105.9, ծառայությունների սակագներինը` 102.7 տոկոս:
Սպառողական գների ինդեքսը 2011 թվականի մարտին 2006 թվականի համեմատ կազմել է 142.6 տոկոս:
 





Երեկշաբթի 05 Ապրիլ 2011

Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2011թ. ապրիլի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 44604.6 մլն դրամ, 2010թ. ապրիլի 1-ի համեմատ աճել է 43.1 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 4.0 տոկոսով: Վարկերի 0.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 51.3 տոկոսը:
2011թ. ապրիլի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 37987.8 մլն դրամ, 2010թ. ապրիլի 1-ի համեմատ աճել է 8.0 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 5.2 տոկոսով:
Ավանդների 68.0 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 24.1 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.9 տոկոսը` նպատակային ավանդները: