ՀայերենРусскийEnglish


Հունիս 2011

Երեկշաբթի 28 Հունիս 2011

Հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2011թ.

Հանրապետությունում 2011թ. հունիսի 27-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 4092.6 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 94633.0 ցենտներ, միջին բերքատվությունը` 23.1 ց/հա:
2010թ. հունիսի 28-ի դրությամբ համանուն ցուցանիշները կազմել են համապատասխանաբար` 7165.5 հա, 118294.6 հա և 16.5 ց/հա:





Երկուշաբթի 27 Հունիս 2011

Գարնանացանի ընթացքը հանրապետությունում

Հանրապետությունում 2011թ. հունիսի 27-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 9592.1 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 4098.7 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների կատարված գարնանացանը թվերով հետևյալն է. Ասկերանի շրջանում` 3314.6 հա, Հադրութի շրջանում` 1199.9 հա, Մարտակերտի շրջանում` 1564.3 հա, Մարտունու շրջանում` 1294.5 հա, Շահումյանի շրջանում` 81.6 հա, Շուշիի շրջանում` 75.6 հա, Քաշաթաղի շրջանում` 2061.6 հա:
Կատարված գարնանացանի 808.7 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 5054.5 հա-ը եգիպտացորենի, 433.7 հա-ը հատիկաընդեղենային մշակաբույսերի, 890.5 հա-ը կարտոֆիլի, 894.3 հա-ը բանջարեղենի, 393.7 հա-ը բոստան պարենայինի, 519.0 հա-ը տեխնիկական մշակաբույսերի և 597.7 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:





Երեկշաբթի 21 Հունիս 2011

ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ

Արդյունաբերություն: 2011թ. հունվար-մայիսին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 19083.7 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-մայիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 103.5 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 49.1 տոկոս, մշակող արդյունաբերություն` 28.1 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  22.8 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 3166.5 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 18.2 տոկոսով:
2011թ. հունվար-մայիսին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 19475.5  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 102.1 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  5215 մարդ,  աշխատանքի արտադրողականությունը` 3659.4 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2011թ. հունվար-մայիսին հանրապետությունում իրացվել է 1003.9 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 15087.4 տոննա կաթ, 11019.6 հազ. հատ  ձու:
Շինարարություն: 2011թ. հունվար-մայիսին հանրապետությունում իրականացվել է 11306.7 մլն դրամի շինարարություն`  2010թ. հունվար-մայիսի 11545.0  մլն դրամի փոխարեն:





Երկուշաբթի 13 Հունիս 2011

Գարնանացանի ընթացքը հանրապետությունում

Հանրապետությունում 2011թ. հունիսի 13-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 8786.6 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 3682.2 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների կատարված գարնանացանը թվերով հետևյալն է. Ասկերանի շրջանում` 3223.6 հա, Հադրութի շրջանում` 1193.7 հա, Մարտակերտի շրջանում` 1564.3 հա, Մարտունու շրջանում` 1132.1 հա, Շահումյանի շրջանում` 47.4 հա, Շուշիի շրջանում` 75.6 հա, Քաշաթաղի շրջանում` 1549.9 հա:
Կատարված գարնանացանի 793.5 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 4740.0 հա-ը եգիպտացորենի, 396.2 հա-ը հատիկաընդեղենային մշակաբույսերի, 882.6 հա-ը կարտոֆիլի, 708.3 հա-ը բանջարեղենի, 240.4 հա-ը բոստան պարենայինի, 498.5 հա-ը տեխնիկական մշակաբույսերի և 527.1 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:





Հիգշաբթի 09 Հունիս 2011

Սպառողական գների ինդեքսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2011թ. հունվար-մայիսին
  2011թ.
հունվարը փետրվարը մարտը ապրիլը մայիսը մայիսը Հունվար-մայիսը 2010թ. հունվար-մայիսի նկատմամբ
նախորդ ամսվա նկատմամբ 2010թ.
դեկտեմբերի
նկատմամբ
2010թ.
մայիսի
նկատմամբ
2010թ.
նկատմամբ
Սպառողական գների ինդեքս-ընդամենը 102.4 101.1 101.0 100.9 100.0 105.5 108.3 115.8 109.9
   այդ թվում`                  
Սպառման ապրանքներ 103.9 101.3 101.3 100.0 99.9 106.6 111.2 118.0 112.5
Պարենային ապրանքներ 104.7 101.6 101.7 99.8 99.5 107.4 113.8 122.4 115.5
Ոգելից խմիչք, ծխախոտ 100.4 100.0 100.1 100.0 100.0 100.6 101.1 103.2 102.1
Ոչ պարենային ապրանքներ 102.2 100.9 100.5 100.7 101.2 105.7 105.9 108.9 106.0
Ծառայություւներ 99.6 100.6 100.3 102.9 100.2 103.7 101.9 111.1 104.2
Read More...


ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՄԱՅԻՍԻՆ

2011թ. մայիս ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնվել է 240երեխա` 2010թ. մայիսին  ծնված 221 երեխայի փոխարեն:
Հաշվետու ամսում հանրապետությունում մահացածների թիվը կազմել է 99 մարդ, 2010թ. համապատասխան ժամանակաշրջանի համեմատ նվազել  է 13 մարդով:
2011թ. մայիս ամսում ԼՂՀ-ում բնակչության բնական աճը կազմել է 141 մարդ և 2010թ.  մայիս ամսվա համեմատ աճել է 32 մարդով:             
2011թ. մայիս ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 49, ինչը 2-ով պակաս  է 2010թ մայիս  ամսում գրանցված ամուսնությունների թվից, ամուսնալուծությունների թիվը 2011թ. և 2010թ. հաշվետու ամսում կազմել է համապատասխանաբար 10, 11:
2011թ մայիս  ամսում ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 89  մարդ, իսկ մեկնողների թվաքանակը` 64 մարդ:
 





Երկուշաբթի 06 Հունիս 2011

Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2011թ. հունիսի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 47190.4 մլն դրամ, 2010թ. հունիսի 1-ի համեմատ աճել է 48.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 4.7 տոկոսով: Վարկերի 0.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 51.9 տոկոսը:

2011թ. հունիսի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 40504.9 մլն դրամ, 2010թ. հունիսի 1-ի համեմատ աճել է 12.8 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 5.2 տոկոսով:

Ավանդների 69.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 23.2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.7 տոկոսը` նպատակային ավանդները: