ՀայերենРусскийEnglish


Օգոստոս 2011

Ուբաթ 19 Օգոստոս 2011

ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ

Արդյունաբերություն: 2011թ. հունվար-հուլիսին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 26098.7 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-հուլիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 102.1 տոկոս:

Read More...



Երեկշաբթի 16 Օգոստոս 2011

ԼՂՀ հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2011թ

Հանրապետությունում 2011թ. օգոստոսի 15-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 45507.0 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 861965.4  ցենտներ, միջին բերքատվությունը` 18.9 ց/հա:
2010թ. օգոստոսի 16-ի դրությամբ համանուն ցուցանիշները կազմել են համապատասխանաբար` 43939.7  հա, 542107.5 ց. և 12.3 ց/հա:

Read More...



Ուբաթ 12 Օգոստոս 2011

ԻՐԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ

2011թ ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի համաձայն իրական ակտիվներում իրականացված ներդրումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքագրման նպատակով 2011թ. մարտ-ապրիլ ամիսներին ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից անց է կացվել իրական ակտիվներում իրականացված ներդրումների վերաբերյալ հետազոտություն: Հետազոտությունը հնարավորություն է տվել բացահայտելու վերջին երկու տարիներին հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերում իրականացված ներդրումների ծավալները, դրանց ֆինանսավորման աղբյուրները, իրականացված ներդրումնեի նպատակը և աշխարհագրությունը: Հետազոտությամբ խնդիր է դրվել նաև ուսումնասիրելու ներդրումների հետ կապված գործարար ծրագրերի իրականացման ընթացքը, ներդրումային մթնոլորտի վերաբերյալ գնահատականները և այն բարեփոխելու ուղղությունները: Հետազոտությամբ ընդգրկվել են հանրապետության յոթ շրջաններում և մայրաքաղաքում գործող 821սուբյեկտ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության մեջ իրական ակտիվներում ներդրումների ծավալը վերջին տարիներին դրսևորել է ընդլայնման կայուն միտում: Մասնավորապես, ըստ հավաքագրված վիճակագրական հաշվետվությունների տվյալների 2009թ. իրական ակտիվներում իրականացված ներդրումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 11.5տոկոսով, իսկ 2005թ. համեմատ` 3.2անգամ:

Read More...