ՀայերենРусскийEnglish


Հոկտեմբեր 2011

Ուբաթ 21 Հոկտեմբեր 2011

ԼՂՀ հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2011թ

Հանրապետությունում 2011թ. հոկտեմբերի 17-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 49558.4 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 940938.4  ցենտներ, միջին բերքատվությունը` 19.0 ց/հա:
2010թ. հոկտեմբերի 18-ի դրությամբ համանուն ցուցանիշները կազմել են համապատասխանաբար` 44821.4  հա, 572495.2 ց. և 12.8 ց/հա:

Read More...


ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Արդյունաբերություն: 2011թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 33466.5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 100.9 տոկոս:

Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 45.1 տոկոս, մշակող արդյունաբերություն` 34.3 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  20.6 տոկոս:

Read More...



Երեկշաբթի 11 Հոկտեմբեր 2011

Արցախի կանայք և տղամարդիկ

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը արդեն չորրորդ տարին մշակում և հանրությանն է ներկայացնում  Արցախի կանայք և տղամարդիկ” վիճակագրական ժողովածուն` տարեցտարի ընդլայնելով ներկայացվող տեղեկությունների ծավալը:

Սեռային բաշխմամբ վիճակագրությունը չափազանց կարևոր է պետության քաղաքականության մեջ գենդերային մոտեցումը արմատավորելու և երկրի տնտեսական, սոցիալական և քաղաքական ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավիճակն ըստ պատշաճի գնահատելու համար£ Վիճակագրությունը թույլ է տալիս վեր հանել կանանց և տղամարդկանց կարգավիճակի միջև առկա տարբերությունները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը դրանց վերաբերյալ և պարբերաբար կատարել գենդերային ուսումնասիրություններ:

Read More...



Հիգշաբթի 06 Հոկտեմբեր 2011

ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

2011թ. սեպտեմբեր ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնվել է 249 երեխա, մահացել է 93 մարդ: Նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ ծնունդների թիվը աճել, մահվան դեպքերի թիվը  նվազել է 23 մարդով:

2011թ. սեպտեմբեր ամսում ԼՂՀ-ում բնակչության բնական աճը կազմել է 156 մարդ` նախորդ տարվա  նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցելով 46 մարդով:

2011թ. սեպտեմբեր ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 87,  ամուսնալուծությունների թիվը` 14:

2011թ. սեպտեմբեր ամսում ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 109, իսկ մեկնողների թվաքանակը` 42 մարդ: