ՀայերենРусскийEnglish


Նոյեմբեր 2011

Երկուշաբթի 28 Նոյեմբեր 2011

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

2011թ. նոյեմբերի 28-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար կատարվել է  35999.0 հա հերկ, որից ցանվել է  հատիկ` 14942.7 հա (41.5 տոկոսը),  ինչը առ 29.11.2010թ նկատմամբ կազմել է համապատասխանաբար` 84.2 և 41.5 տոկոս:
Ըստ շրջանների կատարված աշնանացանի  աշխատանքների նկարագիրը հետևյալն  է.
Ասկերանի շրջանում կատարվել է  8630.0 հա հերկ և 4541.7 հա ցանք, Հադրութի   շրջանում 4550.0 հա հերկ և 950.0 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 6084.3 հա  հերկ և 2062.0 հա ցանք, Մարտունու շրջանում ` 8891.0 հա հերկ և 4638.0 հա ցանք, Շահումյանի  շրջանում` 130.0 հա հերկ և 72.0 հա ցանք,   Շուշիի շրջանում` 90.0 հա հերկ և 70.0 հա ցանք,   Քաշաթաղի շրջանում` 7623.7 հա հերկ և  2609.0 հա ցանք:





Երկուշաբթի 21 Նոյեմբեր 2011

ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

Արդյունաբերություն: 2011թ. հունվար-հոկտեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 36919.5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-հոկտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 100.6 տոկոս:

Read More...



Չորեքշաբթի 09 Նոյեմբեր 2011

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2011Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

2011թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 92.2մլրդ դրամ` 2010թ. հունվար-սեպտեմբերի 81.5մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 8.7տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 104տոկոս: 2011թ. հունվար-սեպտեմբերին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 636.0հազ. դրամ, 1720.4ԱՄՆ դոլար կամ 1222.2Եվրո` 2010թ. հունվար-սեպտեմբերի 570.7հազ. դրամի, 1509.9դոլարի, 1146.2 Եվրոյի դիմաց:
 

Read More...



Երկուշաբթի 07 Նոյեմբեր 2011

Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2011թ. նոյեմբերի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 53569.2 մլն դրամ, 2010թ. նոյեմբերի 1-ի համեմատ աճել է 40.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 5.4 տոկոսով: Վարկերի 0.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 52.8 տոկոսը:
2011թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 38496.9 մլն դրամ, 2010թ. նոյեմբերի 1-ի համեմատ աճել է 9.6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 2.3 տոկոսով:
Ավանդների 68.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 23.3 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.6 տոկոսը` նպատակային ավանդները:





Երեկշաբթի 01 Նոյեմբեր 2011

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԵՐԿԻ, ՑԱՆՔՍԻ և ԽԱՂՈՂԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

2011թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար վարած հողը  կազմել է  29172.9 հա, ինչը առ 01.11.2010թ. նկատմամբ կազմել է` 90.3 տոկոս:
Ըստ շրջանների կատարված աշխատանքների նկարագիրը հետևյալն  է.
Ասկերանի շրջանում կատարվել է  6852.6 հա հերկ, Հադրութի   շրջանում` 4200.0 հա,  Մարտակերտի շրջանում` 5680.3 հա, Մարտունու շրջանում` 7417.0 հա, Շահումյանի շրջանում` 127.0 հա, Շուշիի շրջանում` 90.0 հա  և  Քաշաթաղի շրջանում` 4806.0 հա:
2012 թ. բերքի տակ կատարված աշնանացանը առ 31.10.2011թ. կազմում է 1815.9 հա:
2011թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, խաղողի հավաքված բերքը հանրապետությունում կազմել է  31981.2 ցենտներ, միջին բերքատվությունը` 33.2 ց/հա: