ՀայերենРусскийEnglish


Դեկտեմբեր 2011

Հիգշաբթի 22 Դեկտեմբեր 2011

ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

Արդյունաբերություն: 2011թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 40666.8 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2010թ. հունվար-նոյեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 100.3 տոկոս:

Read More...



Ուբաթ 09 Դեկտեմբեր 2011

ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2011թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

2011թ. նոյեմբեր ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվել է 185 ծնունդ և  99 մահ: Նախորդ տարվա նոյեմբեր ամսվա համեմատ ծնունդների թիվը նվազել է 29 - ով, մահվան դեպքերի թիվը` 13 մարդով:
2011թ. նոյեմբեր ամսում ԼՂՀ-ում բնակչության բնական աճը կազմել է 86 մարդ:
2011թ. նոյեմբեր ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 127,  ամուսնալուծությունների թիվը` 16:
2011թ. նոյեմբեր ամսում ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 83, իսկ մեկնողների թվաքանակը` 33 մարդ:





Երկուշաբթի 05 Դեկտեմբեր 2011

Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 56575.1 մլն դրամ, 2010թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել է 41.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 5.6 տոկոսով: Վարկերի 0.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 54.3 տոկոսը:

2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 40599.4 մլն դրամ, 2010թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել է 10.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 5.5 տոկոսով:

Ավանդների 64.6 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 27.2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.2 տոկոսը` նպատակային ավանդները: