ՀայերենРусскийEnglish


Հոկտեմբեր 2012

Երեկշաբթի 23 Հոկտեմբեր 2012

ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2012թ. ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Արդյունաբերություն: 2012թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, փաստացի Գներով, թողարկվել է 28679.7 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2011թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի Գներով, կազմել է  100.7 տոկոս: 

Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական Գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքաԳործական արդյունաբերություն` 24.6 տոկոս, մշակող արդյունաբերություն` 47.9 տոկոս, էլեկտրաէներԳիայի, Գազի, ջրի արտադրություն և բաշխում` 27.5 տոկոս: 
 Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 8446.1 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  33.7 տոկոսով:
 2012թ. հունվար-սեպտեմբերին փաստացի Գործող Գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 28174.3  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 98.2 տոկոս: 
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  5728 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 5006.9 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2012թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրացվել է 2951.3 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 27319.8 տոննա կաթ, 20406.2 հազ. հատ  ձու: 
Շինարարություն: 2012թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրականացվել է 26545.3 մլն դրամի շինարարություն` 2011թ. հունվար-սեպտեմբերի 30528.0 մլն դրամի փոխարեն:
 




Երեկշաբթի 16 Հոկտեմբեր 2012

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԵՐԿԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

 2012թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար վարած հողը կազմել է 20380.3 հա:

Ըստ շրջանների կատարված աշխատանքների նկարագիրը հետևյալն  է.
Ասկերանի շրջանում կատարվել է  4294.8 հա հերկ, հադրութի շրջանում`5285.0 հա, Մարտակերտի շրջանում` 2449.0 հա, Մարտունու շրջանում` 4752.5 հա, Շահումյանի շրջանում` 101.0 հա, Շուշիի շրջանում` 70.0 հա և Քաշաթաղի շրջանում` 3428.0 հա:
 



ԼՂՀ հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2012թ

Հանրապետությունում 2012թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 58297.2  հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 1029825.3  ցենտներ, միջին բերքատվությունը` 17.7 ց/հա:

Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է`  Ասկերանի շրջանում  հնձվել է  12999.7  հեկտար,  կալսվել` 254323 ցենտներ,  մեկ հեկտարի միջին բերքատվությունը 19.6 ց/հա,   Հադրութի շրջանում  հնձվել է  8019.0 հեկտար, կալսվել` 158884.0 ցենտներ,  մեկ հեկտարի միջին բերքատվությունը` 19.8 ց/հա, Մարտակերտի  շրջանում  հնձվել է  5986.6 հեկտար,  կալսվել` 75692.0 ցենտներ,  մեկ հեկտարի միջին բերքատվությունը 12.6 ց/հա,   Մարտունու շրջանում  հնձվել է  13137.4 հեկտար,  կալսվել`  218104.1 ցենտներ,  մեկ հեկտարի միջին բերքատվությունը 16.6 ց/հա,  Շահումյանի շրջանում  հնձվել է  139.0  հեկտար,  կալսվել` 3119.0 ցենտներ,  մեկ հեկտարի միջին բերքատվությունը 22.4 ց/հա, Շուշիի  շրջանում հնձվել է  120.0  հեկտար,  կալսվել` 2094.2 ցենտներ,  մեկ հեկտարի միջին բերքատվությունը 17.5 ց/հա, Քաշաթաղի շրջանում  հնձվել է  17895.5  հեկտար,  կալսվել` 317609.0 ցենտներ,  մեկ հեկտարի միջին բերքատվությունը 17.7 ց/հա:
 




Երկուշաբթի 08 Հոկտեմբեր 2012

ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2012թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

 2012թ. սեպտեմբեր ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվել է  193 ծնունդ և  78 մահ, բնակչության բնական աճը կազմել է 115  մարդ: 

2012թ. սեպտեմբեր ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 79,  ամուսնալուծությունների թիվը` 14:
2012թ. սեպտեմբեր ամսում ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 69, իսկ մեկնողների թվաքանակը` 55 մարդ:
 




Հիգշաբթի 04 Հոկտեմբեր 2012

Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 69393.6 մլն դրամ, 2011թ. հոկտեմբերի 1-ի համեմատ աճել են 36.6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել է  0.1 տոկոսով: Վարկերի 0.8 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 56.8տոկոսը:

2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 48222.4 մլն դրամ, 2011թ. հոկտեմբերի 1-ի համեմատ աճել են 28.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 1.6 տոկոսով:

Ավանդների 76.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 15.9 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.8 տոկոսը` նպատակային ավանդները:

 




ԼՂՀ հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2012թ

Հանրապետությունում 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 58135  հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 1025136.8 ցենտներ, միջին բերքատվությունը` 17.6 ց/հա:

Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 12974.3  հեկտար, կալսվել` 253743.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 19.6 ց/հա, Հադրութի շրջանում հնձվել է 8019.0 հեկտար, կալսվել` 158884.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը` 19.8 ց/հա, Մարտակերտի  շրջանում  հնձվել է  5920.6 հեկտար,  կալսվել` 73532.0 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 12.4 ց/հա, Մարտունու շրջանում  հնձվել է 13137.4 հեկտար, կալսվել` 218104.1 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 16.6 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է 138.0  հեկտար, կալսվել` 3077.0 ցենտներ,  մեկ հեկտարի միջին բերքատվությունը 22.3 ց/հա, Շուշիի շրջանում հնձվել է 108.0 հեկտար, կալսվել` 1710.2 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 15.8 ց/հա, Քաշաթաղի շրջանում հնձվել է 17837.7 հեկտար, կալսվել` 316086.5 ցենտներ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 17.7 ց/հա:
 



ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԵՐԿԻ, ՑԱՆՔՍԻ և ԽԱՂՈՂԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար վարած հողը  կազմել է 11880.0 հա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 13644.2 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների կատարված աշխատանքների նկարագիրը հետևյալն  է.
Ասկերանի շրջանում կատարվել է  3143.0 հա հերկ, Հադրութի   շրջանում` 2980.0 հա,  Մարտակերտի շրջանում` 1572.6 հա, Մարտունու շրջանում` 3322.4 հա, Շահումյանի շրջանում` 61.0 հա, Շուշիի շրջանում` 40.0 հա  և  Քաշաթաղի շրջանում` 761.0 հա:
2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, խաղողի հավաքված բերքը հանրապետությունում կազմել է  66275.0  ցենտներ, միջին բերքատվությունը` 63.4 ց/հա: