ՀայերենРусскийEnglish


Նոյեմբեր 2012

Երկուշաբթի 05 Նոյեմբեր 2012

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

2012թ. նոյեմբերի 5-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար կատարվել է  27119.3 հա հերկ, որից ցանվել է  հատիկ` 5128.1 հա (18.9 տոկոսը),  ինչը առ 07.11.2011թ նկատմամբ կազմել է համապատասխանաբար` 86.5 և 126.9 տոկոս:
Ըստ շրջանների կատարված աշնանացանի  աշխատանքների նկարագիրը հետևյալն  է.
Ասկերանի շրջանում կատարվել է  5746.9 հա հերկ և 919.3 հա ցանք, Հադրութի   շրջանում 6073.0 հա հերկ և 1185.0 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 3602.5 հա  հերկ և 1085.3 հա ցանք, Մարտունու շրջանում ` 7000.8 հա հերկ և 1458.5 հա ցանք, Շահումյանի  շրջանում` 128.1 հա հերկ և 95.0 հա ցանք,   Շուշիի շրջանում` 86.0 հա հերկ և 64.0 հա ցանք,   Քաշաթաղի շրջանում` 4482.0 հա հերկ և  321.0 հա ցանք:   
 




ԼՂՀ հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2012թ.

Հանրապետությունում 2012թ. նոյեմբերի 5-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 58363.6  հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 1031201.0  ցենտներ, միջին բերքատվությունը` 17.7 ց/հա:

Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է`  Ասկերանի շրջանում  հնձվել է  13029.6  հեկտար,  կալսվել` 254868.0 ցենտներ,  մեկ հեկտարի միջին բերքատվությունը 19.6 ց/հա,   Հադրութի շրջանում  հնձվել է  8019.0 հեկտար, կալսվել` 158884.0 ցենտներ,  մեկ հեկտարի միջին բերքատվությունը` 19.8 ց/հա, Մարտակերտի  շրջանում  հնձվել է  5991.6 հեկտար,  կալսվել` 75867.0 ցենտներ,  մեկ հեկտարի միջին բերքատվությունը 12.7 ց/հա,   Մարտունու շրջանում  հնձվել է  13137.4 հեկտար,  կալսվել`  218104.1 ցենտներ,  մեկ հեկտարի միջին բերքատվությունը 16.6 ց/հա,  Շահումյանի շրջանում  հնձվել է  142.2  հեկտար,  կալսվել` 3224.2 ցենտներ,  մեկ հեկտարի միջին բերքատվությունը 22.7 ց/հա, Շուշիի  շրջանում հնձվել է  120.0  հեկտար,  կալսվել` 2094.2 ցենտներ,  մեկ հեկտարի միջին բերքատվությունը 17.5 ց/հա, Քաշաթաղի շրջանում  հնձվել է  17923.8  հեկտար,  կալսվել` 318159.5 ցենտներ,  մեկ հեկտարի միջին բերքատվությունը 17.8 ց/հա: