ՀայերենРусскийEnglish


Դեկտեմբեր 2012

Երկուշաբթի 24 Դեկտեմբեր 2012

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՄԱՍԻՆ

2012թ դեկտեմբերի 24-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար կատարվել է 51534.1 հա հերկ, որից ցանվել է հատիկ` 42685.5 հա կամ 82.8 տոկոսը, ինչը առ 26.12.2011թ նկատմամբ կազմել է համապատասխանաբար` 98.4 և 94.4 տոկոս:
Ըստ շրջանների կատարված աշնանացանի աշխատանքների նկարագիրը հետևյալն է.
Ասկերանի շրջանում կատարվել է 10750.4 հերկ և 8684.0 հա ցանք, Հադրութի շրջանում` 7302.0 հա հերկ և 7113 հա ցանք, Մարտակերտի շրջանում` 4699.9 հա հերկ և 4045.0 հա ցանք, Մարտունու շրջանում` 12557.8 հա հերկ և 12117.5 հա ցանք, Շահումյանի շրջանում` 144.0 հա հերկ և 141.0 հա ցանք, Շուշիի շրջանում` 86.0 հա հերկ և 73.0 հա ցանք, Քաշաթաղի  շրջանում` 15994.0 հա հերկ և 10512.0 հա ցանք:
 





Ուբաթ 21 Դեկտեմբեր 2012

ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2012թ. ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

Արդյունաբերություն: 2012թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 36443.7 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2011թ. հունվար-նոյեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է  101.3 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 27.2 տոկոս, մշակող արդյունաբերություն` 46.2 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  26.6 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 10407.7 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  26.0 տոկոսով:
2012թ. հունվար-նոյեմբերին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 35297.8  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 96.9 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  5795 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 6288.8 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2012թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում իրացվել է 3927.8 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 32915.3 տոննա կաթ, 23149.6 հազ. հատ  ձու:
Շինարարություն: 2012թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում իրականացվել է 30999.4 մլն դրամի շինարարություն`  2011թ. հունվար-նոյեմբերի 36708.8 մլն դրամի փոխարեն:
 





Ուբաթ 07 Դեկտեմբեր 2012

ԼՂՀ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2012թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

2012թ. նոյեմբեր ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցվել է  212 ծնունդ և  101 մահ, բնակչության բնական աճը կազմել է 111  մարդ:
2012թ. նոյեմբեր ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 40,  ամուսնալուծությունների թիվը` 18:
2012թ. հաշվետու ամսում ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը (առանց ներքին միգրացիայի) կազմել է 78, իսկ մեկնողների թվաքանակը` 48 մարդ: