ՀայերենРусскийEnglish


Մարտ 2013

Չորեքշաբթի 06 Մարտ 2013

Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2013թ. մարտի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 76765.2մլն դրամ, 2012թ. մարտի 1-ի համեմատ աճել են 25.3տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 0.6 տոկոսով: Վարկերի 0.8 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 57.9 տոկոսը:
2013թ. մարտի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 50357.3մլն դրամ, 2012թ. մարտի 1-ի համեմատ աճելով 14.8տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.6տոկոսով:
Ավանդների 75.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.0 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.8 տոկոսը` նպատակային ավանդները: