ՀայերենРусскийEnglish


Ապրիլ 2013

Երեկշաբթի 30 Ապրիլ 2013

Գարնանացանի ընթացքը հանրապետությունում

Հանրապետությունում 2013թ. ապրիլի 29-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, կատարվել  է  8795.1 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 8163.8 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների կատարված գարնանացանը թվերով հետևյալն  է. Ասկերանի շրջանում` 3863.9 հա, Հադրութի շրջանում` 638.0  հա, Մարտակերտի շրջանում` 930.0 հա, Մարտունու  շրջանում` 1464.3 հա,  Շահումյանի շրջանում` 35.6 հա, Շուշիի շրջանում` 100.1 հա, Քաշաթաղի շրջանում` 1763.2  հա:
Կատարված  գարնանացանի 2525.3 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 3843.1 հա-ը եգիպտացորենի, 309.7 հա-ը` հնդկացորենի, 99.1 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի,  651.7 հա-ը` կարտոֆիլի,  304.6 հա-ը` բանջարեղենի, 48.0 հա բոստան-պարենայինի, 731.0 հա տեխնիկական մշակաբույսերի և 282.6 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
 





Երեկշաբթի 23 Ապրիլ 2013

ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2013թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ

 Արդյունաբերություն: 2013թ. հունվար-մարտին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 9587.4 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2012թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 97.2 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 24.2 տոկոս, մշակող արդյունաբերություն` 38.2 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  37.6 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 2567.4 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 15.0 տոկոսով:
2013թ. հունվար-մարտին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 9701.3  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 101.2 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  6048 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 1585.2 հազ.դրամ:
Գյուղատնտեսություն: 2013թ. հունվար-մարտին հանրապետությունում իրացվել է 743.3 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 8751.1 տոննա կաթ, 5543.2 հազ. հատ  ձու:
Շինարարություն: 2013թ. հունվար-մարտին հանրապետությունում իրականացվել է 7955.5 մլն դրամի շինարարություն`  2012թ. հունվար-մարտի 6533.4 մլն դրամի փոխարեն:

 
 





Երեկշաբթի 02 Ապրիլ 2013

Գարնանացանի ընթացքը հանրապետությունում

Հանրապետությունում 2013թ. ապրիլի 2-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, կատարվել  է  2331.7 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1109.0 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների կատարված գարնանացանը թվերով հետևյալն  է. Ասկերանի շրջանում` 718.6 հա, Հադրութի շրջանում` 163.0 հա, Մարտակերտի շրջանում ` 226.1 հա, Մարտունու  շրջանում` 179.5 հա,  Շահումյանի շրջանում` 4.5 հա, Շուշիի շրջանում` 37.9 հա և  Քաշաթաղի շրջանում` 1002.1 հա:
Կատարված  գարնանացանի 1461.7 հա-ը կազմել են հացահատիկային(ներառյալ եգիպտացորեն) մշակաբույսերի, 9.6 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի,  365.4 հա-ը` կարտոֆիլի,  144.2 հա-ը` բանջարեղենի, 259.0 հա-ը տեխնիկական և 91.8 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: