ՀայերենРусскийEnglish


Մայիս 2013

Երեկշաբթի 14 Մայիս 2013

Համախառն ներքին արդյունքը 2012թ.

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՚Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համախառն ներքին արդյունքը 2012թ.ՙ վիճակագրական ժողովածուն` ամփոփելով երկրի համախառն ներքին արդյունքի, դրա արտադրության ծավալների, կառուցվածքի, աճի տեմպերի, ձևավորման աղբյուրների մասին տեղեկությունները:
2012թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համախառն ներքին արդյունքը շուկայական գներով կազմել է 150015.7մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 9.9 տոկոսով`  ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորի 0.7  տոկոս մակարդակի պայմաններում:
 



 

Read More...


Շինարարությունը ԼՂՀ-ում 2012թ.

2012թ. ԼՂՀ տարածքում իրականացվել է  37.9 մլրդ դրամի  շինարարություն, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 12.6 տոկոսով: Իրականացված շինարարության 94.8 տոկոսը հանդիսանում  են  շինմոնտաժային աշխատանքները:
Իրականացված շինարարական աշխատանքների կառուցվածքն ըստ ֆինանսավորման աղբյուրների
2012թ, նախորդ տարվա նկատմամբ 27.2 տոկոսով աճել են օտարերկրյա ներդրողների միջոցների հաշվին կատարված շինարարական աշխատանքները: Նախորդ տարվա նկատմամբ նվազել են պետական բյուջեի, համայնքների միջոցների, արտաբյուջետային միջոցների, Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցների,  մարդասիրական օգնության միջոցների, կազմակերպությունների, բնակչության և այլ միջոցների  հաշվին կատարված շինարարական աշխատանքները համապատասխանաբար` 19.4, 3.5, 15.6, 2.9, 24.9, 14.8, 18.4 և 0.1 տոկոսներով:
Օտարերկրյա ներդրողների միջոցների հաշվին իրականացվել է 6007.8 մլն դրամի շինարարություն, այդ թվում`693.3 մլն դրամ արդյունաբերության ոլորտում, 144.0 մլն դրամ բնակարանային շինարարության ոլորտում, 4804.7 մլն դրամ կոմունալ տնտեսության ոլորտում, 141.2 մլն դրամ մշակույթի և սպորտի ոլորտում և 224.6 մլն դրամ այլ ոլորտներում:
Կազմակերպությունների միջոցներով իրականացվել է 5475.7 մլն դրամի շինարարական աշխատանքներ, որից արտադրական նշանակության օբյեկտների գծով` 4443.7 մլն դրամի:
Մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացվել է 2695.2 մլն դրամի  շինարարություն, որից 2067.5 մլն դրամ կոմունալ տնտեսության, 445.2 մլն դրամ` կրթության, 4.2 մլն դրամ առողջապահության, 19.5 մլն դրամ` տրանսպորտի և 91.8 մլն դրամ` տնտեսության այլ ոլորտներում, իսկ այլ մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացվել է 67.0 մլն դրամի շինարարություն առողջապահության ոլորտում:
2012թ. ԼՂՀ-ում շահագործման են հանձնվել 18249.3 մլն դրամ ընդհանուր արժողությամբ հիմնական միջոցներ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 9.1 տոկոսով:

 




Արդյունաբերությունը ԼՂՀ-ում 2012թ.

<<Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  արդյունաբերությունը>>  վիճակագրական  ժողովածուն  կազմվել է  հավաքագրված  վիճակագրական  հաշվետվությունների  և  իրականացված  դիտարկումների  տվյալների  հիման  վրա:  Այն  բովանդակում  է  տեղեկություններ 2012թ. ԼՂՀ արդյունաբերության մասին,ցուցանիշների դինամիկան դիտարկելու նպատակով տվյալները ներկայացված են վերջին հինգ տարվա կտրվածքով:

2012թ. հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 40.9 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք: 2011թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 99.2 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի վրա մեծ ազդեցություն է ունեցել հանքագործական արդյունաբերությունը, որի ծավալի նվազման պատճառով  (23.2 տոկոսով) ամբողջ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 7.9 տոկոսային կետով: Այդպիսի ազդեցությունը պայմանավորված է նաև ընդհանուր  արտադրության  ծավալի մեջ մեծ տեսակարար կշռով, որը կազմել է 2012թ. 26.4  տոկոս (2011թ. 40.4 տոկոս): 2012թ. նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալների աճ է նկատվել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման ոլորտում`10.6 տոկոսով և մշակող արտադրությունում` 10.9 տոկոսով:
Տարածքային  կտրվածքով նախորդ տարվա  նկատմամբ  արդյունաբերական  արտադրանքի արտադրության ծավալն ավելացել է Ստեփանակերտ քաղաքում և բոլոր շրջաններում, բացի Մարտակերտի շրջանից, որտեղ գրանցվել է արդյունաբերական արտադրանքի  արտադրության  ծավալների նվազում 20.7 տոկոսով:                        
2012թ. արդյունաբերական արտադրության ծավալների դինամիկայի եռամսյակային դիտարկումը բացահայտում է վերջինիս տատանման կախվածությունը հանքագործական արդյունաբերության արտադրանքի  ծավալների դինամիկայից: Իսկ  էլեկտրաէներգիայի,գազի,ջրի արտադրության և բաշխման ծավալների դինամիկան ցույց է տալիս,որ ինչպես 2011թ. այնպես էլ 2012թ. առաջին և չորրորդ եռամսյակներում ծավալներն ավելի մեծ են, քան երկրորդ և երրորդ եռամսյակներում, ինչը պայմանավորված է սեզոնայնությամբ:
2012թ. արդյունաբերական  արտադրանքի արտադրության ծավալի 30.2 տոկոսը կազմել է սննդամթերքի, ներառյալ խմիչքների,արտադրությունը, որի  ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 13.2 տոկոսով`կազմելով 12342.8 մլն դրամ:
2012թ. օգտագործված էլեկտրաէներգիայի 62.2 տոկոսը արտադրվել է հանրապետությունում, 45.5 տոկոսը ներմուծվել է ՀՀ-ից,արտահանվել է արտադրված էլեկտրաէներգիայի 7.7 տոկոսը: Օգտագործված էլեկտրաէներգիայից 90.7 մլն կՎտ/ժ կամ 34.4 տոկոսը սպառվել է բնակչության կողմից:       
2012թ,արդյունաբերության ճյուղում մեկ աշխատողի կողմից արտադրված արտադրանքի ծավալը (համադրելի գներով) կազմել է 7043.2 հազ,դրամ`նախորդ տարվա համեմատ նվազելով 501.5 հազ,դրամով կամ 6.6 տոկոսով:
2012թ. արդյունաբերությունում զբաղվածների միջին տարեկան ցուցակային թվաքանակը 5803 մարդ,նախորդ տարվա  համեմատ կազմել է 106.2 տոկոս, ընդ որում` հանքագործական արդյունաբերությունում գրանցվել է աճ`8.1 տոկոս, էլեկտրաէներգիայի,գազի,ջրի արտադրության և բաշխման ոլորտում`8.2 տոկոս,  մշակող արդյունաբերությունում` 4.1 տոկոս,:
 




Գյուղատնտեսությունը ԼՂՀ-ում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսությունը 2012թ.՚ վիճակագրական ժողովածուն, որտեղ ներկայացված տեղեկությունները արտացոլում են հանրապետության գյուղատնտեսության ոլորտում առկա իրավիճակը և զարգացման միտումները վերջին երկու տարիներին:
Ժողովածուն ներկայացնում է վիճակագրական տեղեկատվություն հանրապետության բոլոր      տնտեսությունների գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների, դրանց համախառն բերքի և միջին բերքատվության, անասունների գլխաքանակի, անասնապահական մթերքների  արտադրության, գյուղատնտեսական տեխնիկայի առկայության, դրանց սարքինության մակարդակի վերաբերյալ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2012թ. փաստացի գներով կազմել է 50.3 մլրդ դրամ` 2011թ. 39.9 մլրդ դրամի փոխարեն:
2012թ. տարածքային կտրվածքով գյուղատնտեսության համախառն արտադրանքում առավել բարձր տեսակարար կշիռ ունեն Մարտունու, Ասկերանի և Քաշաթաղի շրջանները:
2012թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում մեծ է հացահատիկի (ներառյալ եգիպտացորեն) և հատիկաընդեղենի (31.4 տոկոս), մսի (14.5 տոկոս) և կաթի (14.4 տոկոս) տեսակարար կշիռները:
2012թ. գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը  կատարվել է 63463.2 հեկտարից, այդ թվում` հացահատիկային և հատիկաընդեղենային (ներառյալ եգիպտացորեն)՝ 59466.5 հա, կարտոֆիլ՝ 827.6 հա, բանջարեղեն՝  865.1 հա, բոստանային՝ 288.7 հա, կերային՝ 936.0 հա, տեխնիկական՝ 1079.3 հա:
2012թ. հանրապետությունում արտադրվել է 58.7 հազար տոննա ցորեն, 30.7 հազար տոննա գարի, 12.2 հազ տոննա եգիպտացորեն, 8.3 հազ. տոննա կարտոֆիլ, 8.0 հազ. տոննա  բանջարեղեն, 9.7 հազ. տոննա բոստանային մշակաբույսեր, 30.7 հազ. տոննա պտուղ-հատապտուղ, 10.1 հազ. տոննա խաղող, 2.8 հազ տոննա թութ:
Անասնաբուծական համախառն արտադրանքը 2012թ. կազմել է 17.1 մլրդ դրամ, նախորդ տարվա նկատմամբ համադրելի գներով աճը կազմել է 9.0 տոկոս:
2013թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի համեմատ կազմել է 117.2 տոկոս, այդ թվում կովերինը` 114.2 տոկոս, խոզերինը` 263.6 տոկոս, մանր եղջերավոր անասունններինը` 157.9 տոկոս, թռչուններինը` 100.6 տոկոս: Նախորդ տարվա համեմատությամբ բրդի արտադրությունը նվազել է 12.7 տոկոսով, մսի, կաթի և ձվի արտադրությունը աճել է, համապատասխանաբար 12.2 տոկոսով, 5.7 տոկոսով և 12.8 տոկոսով:
2012թ. մեկ կովի միջին տարեկան կաթնատվությունը կազմել է 1661 կգ, մեկ ածան հավի միջին տարեկան ձվատվությունը 144 հատ և մեկ ոչխարի միջին տարեկան բրդատվությունը  2.67 կգ: