ՀայերենРусскийEnglish


Օգոստոս 2013

Հիգշաբթի 29 Օգոստոս 2013

ԼՂՀ հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2013թ.

Հանրապետությունում 2013թ. օգոստոսի 26-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 46108.2  հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 774091.9  ցենտներ, միջին բերքատվությունը` 16.8 ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է`  Ասկերանի շրջանում  հնձվել է  8610.3  հեկտար,  կալսվել` 152315.5 ցենտներ,  միջին բերքատվությունը 17.7 ց/հա,   Հադրութի շրջանում  հնձվել է  8087.0 հեկտար, կալսվել` 169340.0 ցենտներ,  միջին բերքատվությունը` 20.9 ց/հա , Մարտակերտի  շրջանում  հնձվել է  3157.1 հեկտար,  կալսվել` 27100.6  ցենտներ,  միջին բերքատվությունը 8.6 ց/հա,   Մարտունու շրջանում  հնձվել է  11682.9 հեկտար,  կալսվել`  196429.0 ցենտներ,  միջին բերքատվությունը 16.8 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է  143.5  հեկտար,  կալսվել` 1877.0 ցենտներ,  միջին բերքատվությունը 13.1 ց/հա, Շուշիի շրջանում` հնձվել է  128.4 հեկտար,  կալսվել` 2465.0 ցենտներ,  միջին բերքատվությունը 19.2 ց/հա,  Քաշաթաղի շրջանում  հնձվել է  14299.0 հեկտար,  կալսվել` 224564.8  ցենտներ,  միջին բերքատվությունը 15.7 ց/հա: