ՀայերենРусскийEnglish


Սեպտեմբեր 2013

Երեկշաբթի 24 Սեպտեմբեր 2013

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԵՐԿԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
2013թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, հանրապետությունում աշնանացանի համար կատարված հերկը  կազմել է  13666.1 հա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 9436.6 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների կատարված աշխատանքների նկարագիրը հետևյալն  է. 
Ասկերանի շրջանում կատարվել է  3882.6 հա հերկ, Հադրութի   շրջանում` 2100.0 հա,  Մարտակերտի շրջանում` 1794.5 հա, Մարտունու շրջանում` 4617.0 հա, Շահումյանի շրջանում` 32.0 հա, Շուշիի շրջանում` 35.0 հա  և  Քաշաթաղի շրջանում` 1205.0 հա:
2013թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, խաղողի հավաքված բերքը հանրապետությունում կազմել է  41229.0  ցենտներ, միջին բերքատվությունը` 57.9 ց/հա:
 



ԼՂՀ հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2013թ.
Հանրապետությունում 2013թ. սեպտեմբերի  23-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 48858.5  հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 864092.1  ցենտներ,  միջին բերքատվությունը` 17.7 ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է`  Ասկերանի շրջանում  հնձվել է  10102.2 հեկտար,  կալսվել` 213886.5 ցենտներ,  միջին բերքատվությունը 21.2 ց/հա,   Հադրութի շրջանում  հնձվել է  8245.0 հեկտար, կալսվել` 175620.0 ցենտներ,  միջին բերքատվությունը` 21.3 ց/հա, Մարտակերտի  շրջանում  հնձվել է  3261.1 հեկտար,  կալսվել` 30582.6  ցենտներ,  միջին բերքատվությունը 9.4 ց/հա,   Մարտունու շրջանում  հնձվել է  12341.3 հեկտար,  կալսվել`  211519.4 ցենտներ,  միջին բերքատվությունը 17.1 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է  143.5  հեկտար,  կալսվել` 1877.0 ցենտներ,  միջին բերքատվությունը 13.1 ց/հա, Շուշիի շրջանում` հնձվել է  128.4 հեկտար,  կալսվել` 2465.0 ցենտներ,  միջին բերքատվությունը 19.2 ց/հա,  Քաշաթաղի շրջանում  հնձվել է  14637.0 հեկտար,  կալսվել` 228141.6  ցենտներ,  միջին բերքատվությունը 15.6 ց/հա:
 



ԼՂՀ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2013թ. ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ

Արդյունաբերություն: 2013թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 26396.5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2012թ. հունվար-օգոստոսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է  104.8 տոկոս: 

Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն` 25.5 տոկոս, մշակող արդյունաբերություն` 44.0 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն և բաշխում`  30.5 տոկոս:  Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 7473.4 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով  2.9 տոկոսով: 2013թ. հունվար-օգոստոսին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 26318.0  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 99.7 տոկոս:  Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  6165 մարդ, աշխատանքի արտադրողականությունը` 4281.7 հազ.դրամ: Գյուղատնտեսություն: 2013թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում իրացվել է 3104.9 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 28020.9 տոննա կաթ, 19284.0 հազ. հատ  ձու:  Շինարարություն: 2013թ. հունվար-օգոստոսին հանրապետությունում իրականացվել է 21300.5 մլն դրամի շինարարություն`  2012թ հունվար-օգոստոսի 23355.3 մլն դրամի փոխարեն:    

 





Երեկշաբթի 10 Սեպտեմբեր 2013

ԼՂՀ հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2013թ.

Հանրապետությունում 2013թ. սեպտեմբերի  9-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 46686.9  հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 790557.7  ցենտներ,  միջին բերքատվությունը` 16.9 ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է`  Ասկերանի շրջանում  հնձվել է  8978.7 հեկտար,  կալսվել` 164643.5 ցենտներ,  միջին բերքատվությունը 18.3 ց/հա,   Հադրութի շրջանում  հնձվել է  8092.0 հեկտար, կալսվել` 169400.0 ցենտներ,  միջին բերքատվությունը` 20.9 ց/հա, Մարտակերտի  շրջանում  հնձվել է  3204.1 հեկտար,  կալսվել` 28840.6  ցենտներ,  միջին բերքատվությունը 9.0 ց/հա,   Մարտունու շրջանում  հնձվել է  11778.2 հեկտար,  կալսվել`  198369.0 ցենտներ,  միջին բերքատվությունը 16.8 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է  143.5  հեկտար,  կալսվել` 1877.0 ցենտներ,  միջին բերքատվությունը 13.1 ց/հա, Շուշիի շրջանում` հնձվել է  128.4 հեկտար,  կալսվել` 2465.0 ցենտներ,  միջին բերքատվությունը 19.2 ց/հա,  Քաշաթաղի շրջանում  հնձվել է  14362.0 հեկտար,  կալսվել` 224962.6  ցենտներ,  միջին բերքատվությունը 15.7 ց/հա: