ՀայերենРусскийEnglish


Մարտ 2014

Ուբաթ 28 Մարտ 2014

Գարնանացանի ընթացքը հանրապետությունում
Հանրապետությունում 2014թ. մարտի 24-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, կատարվել  է  4493.6 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1344.1 հա-ի փոխարեն:
 
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել  է. Ասկերանի շրջանում` 500.2 հա, Հադրութի շրջանում`120.0 հա, Մարտակերտի  շրջանում` 101.5 հա, Մարտունու  շրջանում` 763.3 հա , Շահումյանի շրջանում` 2.5 հա, Շուշիի շրջանում` 1.0 հա և  Քաշաթաղի շրջանում` 3005.1 հա:
 
Կատարված  գարնանացանի 3254.0 հա-ը կազմել են հացահատիկային (ներառյալ եգիպտացորեն) մշակաբույսերի, 50.0հա`հատիկաընդեղենային մշակաբույսերի, 244.7 հա` կարտոֆիլի,  188.3 հա` բանջարեղենի, 112.3 հա` տեխնիկական  և 644.3 հա` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:




Չորեքշաբթի 19 Մարտ 2014

Գարնանացանի ընթացքը հանրապետությունում

Հանրապետությունում 2014թ. մարտի 17-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, կատարվել  է  3549.1հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1086.0 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել  է. Ասկերանի շրջանում` 253.5 հա, Հադրութի շրջանում`85.0 հա, Մարտակերտի  շրջանում` 86.0 հա, Մարտունու  շրջանում` 604.6 հա  և  Քաշաթաղի շրջանում` 2520.0 հա:
Կատարված  գարնանացանի 2585.2 հա-ը կազմել են հացահատիկային (ներառյալ եգիպտացորեն) մշակաբույսերի, 50.0հա`հատիկաընդեղենային մշակաբույսերի,135.1 հա` կարտոֆիլի,  162.2 հա` բանջարեղենի, 27.3 հա` տեխնիկական  և 589.3 հա` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:

 





Հիգշաբթի 06 Մարտ 2014

Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2014թ. մարտի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 78004.4 մլն դրամ, որոնք 2013թ. մարտի 1-ի համեմատ աճել են 1.6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 19.7 տոկոսով: Վարկերի 1.0 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 55.1 տոկոսը, որոնք 2013թ. մարտի 1-ի համեմատ նվազել են 3.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 22.6 տոկոսով:
2014թ. մարտի 1-ի  դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 55097.4մլն դրամ, 2013թ. մարտի 1-ի համեմատ աճելով 9.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել են 21.8 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 75.0 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.1 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.9 տոկոսը` նպատակային ավանդները:





Չորեքշաբթի 05 Մարտ 2014

Գարնանացանի ընթացքը հանրապետությունում

Հանրապետությունում 2014թ. մարտի 3-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, կատարվել  է  2713.0  հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 452.5 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել  է. Ասկերանի շրջանում` 76.1 հա, Մարտունու  շրջանում` 533.9 հա  և  Քաշաթաղի շրջանում` 2103.0 հա:
Կատարված  գարնանացանի 2163.0 հա-ը կազմել են հացահատիկային(ներառյալ եգիպտացորեն) մշակաբույսերի, 10.7 հա` կարտոֆիլի,  64.4 հա` բանջարեղենի, 27.3 հա` տեխնիկական և 447.6 հա` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: