ՀայերենРусскийEnglish


Ապրիլ 2014

Ուբաթ 25 Ապրիլ 2014

Գարնանացանի ընթացքը հանրապետությունում

Հանրապետությունում 2014թ. ապրիլի 22-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով, կատարվել  է  9018.6 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 7246.1 հա-ի փոխարեն:

Ըստ շրջանների գարնանացանը կատարվել  է. Ասկերանի շրջանում` 2282.6 հա, Հադրութի շրջանում`577.3 հա, Մարտակերտի  շրջանում` 844.5 հա, Մարտունու  շրջանում` 1613.7 հա , Շահումյանի շրջանում` 19.3 հա, Շուշիի շրջանում` 29.8 հա և  Քաշաթաղի շրջանում` 3651.4 հա:
Կատարված  գարնանացանի 4482.6 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 2361.2 հա` եգիպտացորենի, 90.1հա`հատիկաընդեղենային մշակաբույսերի, 577.8 հա` կարտոֆիլի,  323.5 հա` բանջարեղենի, 22.9 հա` բոստան- պարենային մշակաբույսերի,375.3 հա` տեխնիկական  և 785.2 հա` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:





Երեկշաբթի 08 Ապրիլ 2014

Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2014թ. ապրիլի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 75840.6մլն դրամ, որոնք 2013թ. ապրիլի 1-ի համեմատ նվազել են 3.1 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 2.8 տոկոսով: Վարկերի 1.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 53.5 տոկոսը, որոնք 2013թ. ապրիլի 1-ի համեմատ նվազել են 3.0 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 1.6 տոկոսով:
2014թ. ապրիլի 1-ի  դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 56637.1մլն դրամ, 2013թ. ապրիլի 1-ի համեմատ աճելով 10.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 2.8 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 74.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.7 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.8 տոկոսը` նպատակային ավանդները:





Հիգշաբթի 03 Ապրիլ 2014

Գարնանացանի ընթացքը հանրապետությունում

Հանրապետությունում 2014թ. մարտի 31-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 4832.0 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 2329.2 հա-ի փոխարեն:


Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 646.1 հա, Հադրութի շրջանում`131.0 հա, Մարտակերտի շրջանում` 164.5 հա, Մարտունու շրջանում` 843.9 հա , Շահումյանի շրջանում` 2.5 հա, Շուշիի շրջանում` 15.0 հա և Քաշաթաղի շրջանում` 3029.0 հա:

Կատարված գարնանացանի 3423.2 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 25.0 հա` եգիպտացորենի, 50.5հա`հատիկաընդեղենային մշակաբույսերի, 344.3 հա` կարտոֆիլի, 207.6 հա` բանջարեղենի, 112.3 հա` տեխնիկական և 669.1 հա` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: