ՀայերենРусскийEnglish


Հուլիս 2014

Երեկշաբթի 08 Հուլիս 2014

Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2014թ. հուլիսի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 75338.6 մլն դրամ, որոնք 2013թ. հուլիսի 1-ի համեմատ նվազել են 4.6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել են 0.8 տոկոսով: Վարկերի 1.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2013թ. հուլիսի 1-ի համեմատ աճել են 14.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 59.8 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 53.8 տոկոսը, որոնք 2013թ. հուլիսի 1-ի համեմատ նվազել են 7.9 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել են 0.9 տոկոսով:
2014թ. հուլիսի 1-ի  դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 54343.4 մլն դրամ, 2013թ. հուլիսի 1-ի համեմատ աճելով 6.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել են 1.8 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 68.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 23.2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.3 տոկոսը` նպատակային ավանդները: