ՀայերենРусскийEnglish


Նոյեմբեր 2014

Երկուշաբթի 24 Նոյեմբեր 2014

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2014Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

2014թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 124.7մլրդ դրամ: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 7.7 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 103.1տոկոս: ՀՆԱ-ի արձանագրված 7.7 տոկոս հավելաճի տեմպի 4.1 տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը, 1.8 տոկոսային կետը` շինարարությունը, 1.2 տոկոսային կետը` տրանսպորտ և կապը, 0.7 տոկոսային կետը` կառավարում և պաշտպանությունը: Ի հակառակ դրա, ՀՆԱ-ի հավելաճի տեմպի վրա բացասական ազդեցություն է ունեցել գյուղատնտեսությունը՝ 1.9  տոկոսային կետով: 2014թ. հունվար-սեպտեմբերին  մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 835.1 հազ. դրամ, 2033.0 ԱՄՆ դոլար կամ 1499.9 Եվրո:
2014թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 37.1 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք,  իրացվել է 37.3 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2013թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 123.2տոկոս, այդ թվում՝ 155.3տոկոս հանքագործական արդյունաբերությունում, 106.2տոկոս` մշակող արդյունաբերությունում և 122.9տոկոս` էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման ոլորտում: ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ արտադրության բաժինների հետևյալն է. մշակող արդ-ն` 38.5%, հանքագործական արդ-ն` 30.1%, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտ-ն և բաշխում` 31.4%:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2014թ. հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 30.8 մլրդ դրամ, ինչը 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, համադրելի գներով, նվազել է 22.8 տոկոսով` պայմանավորված  բուսաբուծության  համախառն արտադրանքի  41.5  տոկոս նվազումով: Սա հանգեցրել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքի որոշակի փոփոխության. նախորդ տարվա համեմատ 15.1%-ային կետով նվազել է բուսաբուծության տեսակարար կշիռը` կազմելով 58.5%: 2014թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում, 2013թ. հոկտեմբերի 1-ի համեմատությամբ, աճել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը` 1.2 տոկոսով, կովերինը` 0.7 տոկոսով, մանր եղջերավոր անասունների գլխաքանակը` 12.6 տոկոսով: Խոզերի և թռչունների գլխաքանակը նվազել է  համապատասխանաբար` 31.0 և 0.7 տոկոսով: 2014թ. հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, հանրապետությունում աճել է մսի, կաթի, ձվի և բրդի արտադրությունը, համապատասխանաբար` 17.0, 14.6,  9.6 և 0.4 տոկոսով:
2014թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրականացվել է 35.3 մլրդ դրամի  շինարարական աշխատանքներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 21.2 տոկոսով: Իրականացված  շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուր շինարարության  94.7 տոկոսը: Շինարարության 30.2%-ը կատարվել է պետական բյուջեի, 29.1%-ը` կազմակերպությունների, 14.8%-ը մարդասիրական օգնության, 11.2%-ը` օտարերկրյա ներդրողների, 4.8%-ը` արտաբյուջետային միջոցների հաշվին:
2014թ. հունվար-սեպտեմբերին ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է  766.8 հազ. տոննա, որը  2013թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ  նվազել  է 42.6տոկոսով: Ընդհանուր  օգտագործման  տրանսպորտի  բեռնաշրջանառությունը  ժամանակաշրջանի համեմատ աճել  է 0.3 տոկոսով: 2014թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 18.2 մլն մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի  18.1 մլն մարդու դիմաց: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորաշրջանառությունը 2014թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 14.6 մլն ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2.8 տոկոսով:
Հանրապետությունում 2014թ. հունվար-սեպտեմբերին կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 6.5 մլրդ. դրամ, որը 2013թ. հունվար-սեպտեմբերի  նկատմամբ, համադրելի գներով, աճել է 8.2  տոկոսով: Նախորդ տարվա համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից ամենաբարձր աճի տեմպ արձանագրվել է ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման գծով` 65.0%-ով:
2014թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ սպառողական շուկան կազմել է 96.6 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ, համադրելի գներով, աճելով 4.6 տոկոսով: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 85.9%-ը բաժին է ընկել մանրածախ առևտրաշրջանառությանը, 14.1%-ը բնակչությանը մատուցված ծառայություններին:
Հանրապետությունում զբաղվածների թվաքանակը կազմել է 60964 մարդ, որից 75.1 տոկոսը կամ 45777 մարդ վարձու աշխատողներ են, իսկ 24.9 տոկոսը կամ 15187 մարդ հանդիսանում են ինքնազբաղվածներ, մասնավորապես գյուղատնտեսությունում:
2014թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ-ում գործազրկության մակարդակը կազմել է 3.1%:
Բնակչության դրամական եկամուտները 2014թ. հունվար-սեպտեմբերին կազմել են 107.2 մլրդ դրամ  և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 10.5 տոկոսով: Դրամական ծախսերը նույն ժամանակաշրջանում կազմել են 106.3 մլրդ դրամ  և ավելացել են 10.3 տոկոսով:
ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ. հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 108.9մլրդ դրամ կամ  265.3մլն դոլար, այդ թվում՝ ապրանքների արտահանումը՝ 19.5մլրդ դրամ (47.5մլն դոլար), իսկ ներմուծումը՝ 89.4 մլրդ դրամ (217.7մլն դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 69.9 մլրդ դրամով (170.2 մլն դոլարով): 2014թ. հունվար-սեպտեմբերին  2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել  է 15.3 տոկոսով, ընդ որում` արտահանումը աճել  է 20.2 տոկոսով, իսկ ներմուծումը` 14.3 տոկոսով:





Չորեքշաբթի 12 Նոյեմբեր 2014

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2014Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

 (%)

  2014թ.
հուն­վարը փետր­վարը մար­տը ապ­րիլը մայիսը հունիսը հուլիսը օգոս­տոսը սեպ­տեմ­բերը հոկ­տեմ­բերը
նախորդ ամսվա նկատմամբ

Սպառողական գների ինդեքս-

ընդամենը
102.2 99.7 99.9 100.4 99.6 99.4 99.1 99.9 100.6 100.4
այդ թվում՝                    
Սպառման ապրանքներ 103.1 99.5 99.8 100.5 99.5 99.1 98.6 99.7 100.6 100.5
Պարենային ապրանքներ 104.1 99.2 99.6 100.5 99.1 98.7 97.9 99.7 100.7 100.7
Ոգելից խմիչք, ծխախոտ 102.8 101.4 100.1 100.5 100.1 100.0 100.0 100.0 100.0 99.9
Ոչ պարենային ապրանքներ 99.9 100.0 100.3 100.1 100.3 99.9 100.3 99.8 100.6 100.2
Ծառայություններ 100.2 100.0 100.2 100.1 99.9 100.2 100.3 100.5 100.4 100.1

  (%)

  2014թ.
հոկտեմբերը հունվար-հոկտեմբերը 2013թ. հունվար-հոկտեմբերի նկատմամբ
2013թ. դեկտեմբերի նկատմամբ 2013թ. հոկտեմբերի նկատմամբ

2010թ.

նկատմամբ

Սպառողական գների ինդեքս-

ընդամենը
101.1 103.1 126.0 104.7
այդ թվում՝              
Սպառման ապրանքներ 100.8 103.7 126.1 100.5
Պարենային ապրանքներ 100.2 103.8 126.6 105.1
Ոգելից խմիչք, ծխախոտ 105.0 105.7 120.1 106.6
Ոչ պարենային ապրանքներ 101.4 102.9 126.5 104.3
Ծառայություններ 101.8 101.7 125.6 104.0

Սպառողական գներ:  2014թ. հոկտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4 տոկոս գնաճ: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 0.6 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները՝ 0.2 տոկոսով, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0.1 տոկոսով:

Սպառողական գների հավելաճը 2004-2014թթ. հոկտեմբերին 
 (նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %)

gner_10.jpg

Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2014թ. հոկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում՝ 101.6 տոկոս, Ասկերանում՝ 99.4 տոկոս, Հադրութում՝ 100.8 տոկոս, Մարտակերտում՝ 100.7 տոկոս, Մարտունիում՝ 101.0 տոկոս,  Շուշիում՝ 101.4 տոկոս , իսկ  Բերձորում՝ 100.0 տոկոս,:
2014թ. հոկտեմբերին 2013թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.1 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 104.0 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 102.9 տոկոս, ծառայությունների սակագներինը 101.7 տոկոս:
Սպառողական գների ինդեքսը 2014 թվականի հոկտեմբերին 2010 թվականի համեմատ կազմել է 126.0 տոկոս:

 





Հիգշաբթի 06 Նոյեմբեր 2014

Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2014թ. նոյեմբերի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 76043.2 մլն դրամ, որոնք 2013թ. նոյեմբերի 1-ի համեմատ նվազել են 1.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 0.9 տոկոսով: Վարկերի 0.7 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2013թ. նոյեմբերի 1-ի համեմատ նվազել են 36.4 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 41.2 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 55.0 տոկոսը, որոնք 2013թ. նոյեմբերի 1-ի համեմատ նվազել են 3.0 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ  աճել են 0.1 տոկոսով:
2014թ. նոյեմբերի 1-ի  դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 54681.7 մլն դրամ, 2013թ. նոյեմբերի 1-ի համեմատ նվազելով 5.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ աճելով 1.2 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 72.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 19.1տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.5 տոկոսը` նպատակային ավանդները: