ՀայերենРусскийEnglish


Փետրվար 2015

Երեկշաբթի 10 Փետրվար 2015

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2015Թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ

 

 

2015թ.
հունվարը
2014թ. դեկտեմբերի նկատմամբ 2014թ. հունվարի նկատմամբ

2010թ.

նկատմամբ
Սպառողական գների ինդեքս-ընդամենը 101.7 104.0 132.4
այդ թվում՝      
Սպառման ապրանքներ 102.2 104.7 135.1
Պարենային ապրանքներ 102.7 105.1 138.4
Ոգելից խմիչք, ծխախոտ 100.1 102.3 120.3
Ոչ պարենային ապրանքներ 101.2 104.1 129.7
Ծառայություններ 100.4 102.2 126.3

Սպառողական գներ:  2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7 տոկոս գնաճ: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների  գներն աճել են 2.7 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները՝ 1.2 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները` 0.4 տոկոսով:

Սպառողական գների հավելաճը 2005-2015թթ. հունվարին

 (նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %)

  gner_1_2015.jpg

Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում ՝ 101.8 տոկոս, Ասկերանում և Շուշիում՝ 101.6 տոկոս, Հադրութում՝ 101.7 տոկոս, Մարտակերտում  և  Մարտունիում՝ 101.3 տոկոս, իսկ  Բերձորում՝ 102.2 տոկոս:
2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.0 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 104.9 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.1 տոկոս, ծառայությունների սակագներինը 102.2 տոկոս:
Սպառողական գների ինդեքսը 2015 թվականի հունվարին 2010 թվականի համեմատ կազմել է 132.4 տոկոս:





Հիգշաբթի 05 Փետրվար 2015

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. փետրվարի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 95613.5 մլն դրամ, որոնք 2014թ. փետրվարի 1-ի համեմատ նվազել են 1.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 2.7 տոկոսով: Վարկերի 2.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. փետրվարի 1-ի համեմատ աճել են 2.7 անգամ, նախորդ ամսվա համեմատ` 2.9 անգամ: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 64.8 տոկոսը, որոնք 2014թ. փետրվարի 1-ի համեմատ աճել են 11.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ  նվազել 3.5 տոկոսով:
2015թ. փետրվարի 1-ի  դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 55994.8 մլն դրամ, 2014թ. փետրվարի 1-ի համեմատ նվազելով 20.6 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 4.5 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 71.8 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 19.2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 9.0 տոկոսը` նպատակային ավանդները: