ՀայերենРусскийEnglish


Հունիս 2015

Չորեքշաբթի 24 Հունիս 2015

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 2014Թ.

 

Read More...



Հիգշաբթի 18 Հունիս 2015

ԼՂՀ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ) ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԸՆԹԱՑՔԸ 2015Թ

 

Read More...



Չորեքշաբթի 17 Հունիս 2015

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ-ՈՒՄ

 

Read More...


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ

 

Read More...


ԳՆԵՐԸ և ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ

 

Read More...


ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ 2014Թ.

 

Read More...



Երկուշաբթի 15 Հունիս 2015

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսությունը 2014թ." վիճակագրական ժողովածուն, որտեղ ներկայացված տեղեկությունները արտացոլում են հանրապետության գյուղատնտեսության ոլորտում առկա իրավիճակը և զարգացման միտումները վերջին երկու տարիներին:
Ժողովածուն ներկայացնում է վիճակագրական տեղեկատվություն հանրապետության բոլոր      տնտեսությունների գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների, դրանց համախառն բերքի և միջին բերքատվության, անասունների գլխաքանակի, անասնապահական մթերքների  արտադրության, գյուղատնտեսական տեխնիկայի առկայության, դրանց սարքինության մակարդակի վերաբերյալ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2014թ. փաստացի գներով կազմել է 57.3 մլրդ դրամ` 2013թ. 55.2 մլրդ դրամի փոխարեն:
2014թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում մեծ է մսի (28.4 տոկոս), հացահատիկի և հատիկաընդեղենի (17.6 տոկոս) և կաթի (16.9 տոկոս) տեսակարար կշիռները:
2014թ. գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը  կատարվել է 67666.1 հեկտարից, այդ թվում` հացահատիկային և հատիկաընդեղենային (ներառյալ եգիպտացորեն)՝ 61285.1 հա, կարտոֆիլ՝ 789.6 հա, բանջարանոցային մշակաբույսեր՝ 1049.6 հա, բոստանյին մշակաբույսեր՝ 289.9 հա, տեխնիկական՝ 1081.1 հա:
2014թ. հանրապետությունում արտադրվել է 67.9 հազ. տոննա հացահատիկային և հատիկաընդեղենային (ներառյալ եգիպտացորեն), 2 հազ. տոննա տեխնիկական,  6.6 հազ. տոննա կարտոֆիլ, 7.8 հազ. տոննա  բանջարանոցային, 8.3 հազ. տոննա բոստանային, 14.9 հազ. տոննա պտուղ և հատապտուղ, 5.6 հազ. տոննա խաղող, 1.9 հազ տոննա թութ:
2014թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2013թ. հունվարի 1-ի համեմատ կազմել է 100.7 տոկոս, այդ թվում կովերինը` 98.1 տոկոս, խոզերինը` 77.0 տոկոս, ոչխարներ և այծեր` 105.4 տոկոս, թռչուններինը` 98.5 տոկոս, ձիեր`103.6 տոկոս, ավանակներ`86.9 տոկոս: Նախորդ տարվա համեմատությամբ բրդի արտադրությունը աճել      է 52.5 տոկոսով, մսի, կաթի և ձվի արտադրությունը աճել է, համապատասխանաբար 69.2 տոկոսով, 13.2 տոկոսով և 36.7 տոկոսով:
2014թ. մեկ կովի միջին տարեկան կաթնատվությունը կազմել է 1940 կգ, մեկ ածան հավի միջին տարեկան ձվատվությունը 193 հատ:



 




ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2014 Թ.

<<Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  արդյունաբերությունը>>  վիճակագրական  ժողովածուն  կազմվել է  հավաքագրված  վիճակագրական  հաշվետվությունների  և  իրականացված  դիտարկումների  տվյալների  հիման  վրա:  Այն  բովանդակում  է  տեղեկություններ 2014թ, ԼՂՀ արդյունաբերության մասին, ցուցանիշների դինամիկան դիտարկելու նպատակով տվյալները ներկայացված են վերջին հինգ տարվա կտրվածքով:
2014թ, հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 52.1մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք: 2013թ, նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 117.2 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի վրա մեծ ազդեցություն է ունեցել հանքագործական արդյունաբերությունը, որի ծավալի աճման պատճառով(34.8 տոկոսով)  ամբողջ արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 8.5 տոկոսային կետով; 2014թ,նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալների աճ է նկատվել նաև  էլեկտրաէներգիայի,գազի,ջրի արտադրության և բաշխման ոլորտում`19.4 տոկոսով և մշակող արտադրությունում` 5.7 տոկոսով:
Տարածքային  կտրվածքով նախորդ տարվա  նկատմամբ  արդյունաբերական  արտադրանքի արտադրության ծավալն ավելացել է Ստեփանակերտ քաղաքում և բոլոր շրջաններում, բացի Ասկերանի, Հադրութի  շրջաններից, որտեղ գրանցվել է արդյունաբերական արտադրանքի  արտադրության  ծավալների նվազում համապատասխանաբար 0,2 և 10,7 տոկոսով:
2014թ,արդյունաբերական  արտադրանքի արտադրության ծավալի 22.6 տոկոսը կազմել է սննդամթերքի, ներառյալ խմիչքների, արտադրությունը, որի  ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել  է 4.6 տոկոսով`կազմելով 11782.1 մլն դրամ:
2014թ, օգտագործված էլեկտրաէներգիայի  77.9 տոկոսը արտադրվել է հանրապետությունում, 22.1 տոկոսը ներմուծվել է ՀՀ-ից:Օգտագործված էլեկտրաէներգիայից 100.1 մլն կՎտ/ժ կամ 34.7 տոկոսը սպառվել է բնակչության կողմից:       
2014թ,արդյունաբերության ճյուղում մեկ աշխատողի կողմից արտադրված արտադրանքի ծավալը (համադրելի գներով) կազմել է 8168.0 հազ,դրամ`նախորդ տարվա համեմատ աճելով 1045.6 հազ,դրամով կամ 14.7 տոկոսով:
2014թ,արդյունաբերությունում զբաղվածների միջին տարեկան ցուցակային թվաքանակը 6372 մարդ, նախորդ տարվա  համեմատ կազմել է 102.2 տոկոս, ընդ որում` հանքագործական արդյունաբերությունում գրանցվել է աճ`2.3 տոկոս, էլեկտրաէներգիայի,գազի,ջրի արտադրության և բաշխման ոլորտում`0.1 տոկոս,  մշակող արդյունաբերությունում` 3.6 տոկոս:

 





Հիգշաբթի 11 Հունիս 2015

ԼՂՀ հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2015թ.

Հանրապետությունում 2015թ. հունիսի 8-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 1118,5 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 32014,0, միջին բերքատվությունը` 28,6 ց: Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է`  Ասկերանի շրջանում  հնձվել է  174,0, կալսվել` 4870,0, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 28,0 ց, Հադրութի շրջանում հնձվել է 420,0, կալսվել` 12600,0, մեկ հեկտարի միջին բերքատվությունը` 30,0 ց, Մարտակերտի շրջանում հնձվել է 61,0, կալսվել` 1220,0, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 20,0 ց, Մարտունու շրջանում  հնձվել է 315,5, կալսվել` 8124,0, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 25,7 ց, Քաշաթաղի շրջանում  հնձվել է  148,0, կալսվել` 5200,0,  մեկ հեկտարի միջին բերքատվությունը 35,1ց. Շուշիի և Շահումյանի շրջաններում բերքահավաքի աշխատանքները դեռ չեն սկսվել:

 




Գարնանացանի ընթացքը հանրապետությունում

Հանրապետությունում 2015 թվականի հունիսի 8-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 11272,2հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 11997,3հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 3111,5 հա, Հադրութի շրջանում` 904,0 հա, Մարտակերտի շրջանում` 1668,9հա, Մարտունու շրջանում` 1375,2հա,  Շահումյանի շրջանում` 51,6 հա, Շուշիի շրջանում` 109,9հա, Քաշաթաղի շրջանում` 4051,1հա:
Կատարված  գարնանացանի 4430,7հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 3102,5հա-ը եգիպտացորենի, 316,7հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 643,3հա-ը` կարտոֆիլի, 676,2հա-ը` բանջարեղենի, 279,6հա բոստան-պարենայինի, 634,1հա-ը ` տեխնիկական, 1189,1հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:

 





Չորեքշաբթի 10 Հունիս 2015

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2015Թ. ՄԱՅԻՍԻՆ

(%)

 
 
 
2015թ.
նախորդ ամսվա նկատմամբ մայիսը

հունվար-

մայիսը 2014թ.

հունվար-

մայիսի նկատմամբ

հուն-

վարը

փետր-

վարը

մարտը ապրիլը մայիսը 2014թ. դեկտեմբերի նկատմամբ 2014թ. մայիսի նկատմամբ
Սպառողական գների ինդեքս-ընդամենը 102.0 100.3 100.0 99.6 99.6 101.6 104.4 104.6
այդ թվում՝                 
Սպառման ապրանքներ 102.8 100.3 100.1 99.4 99.4 102.1 105.4 105.8
Պարենային ապրանքներ 103.5 100.2 99.7 99.0 99.1 101.4 105.4 106.2
Ոգելից խմիչք, ծխախոտ 100.5 100.1 100.4 100.0 100.0 101.1 101.1 101.6
Ոչ պարենային ապրանքներ 102.0 100.6 100.8 100.1 100.1 103.7 105.9 105.7
Ծառայություններ 100.2 100.2 99.9 100.2 100.1 100.5 102.1 102.0

Սպառողական գներ:  2015թ. մայիսին 2014թ. ապրիլի համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4 տոկոս գնանկում: Նշված ժամանակահատվածում պարենային (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) ապրանքների գները նվազել են 0.8 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները  և ծառայությունների սակագները աճել են 0.1 տոկոսով:

Սպառողական գների հավելաճը 2005-2015թթ. մայիսին
(նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %)

gner_4_2015.jpg

Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2015թ. մայիսին 2014թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում՝ 102.0 տոկոս, Ասկերանում՝ 101.2 տոկոս,  Հադրութում՝ 100.4 տոկոս, Մարտակերտում՝ 100.7 տոկոս,  Մարտունիում՝ 101.6 տոկոս, Շուշիում՝ 102.1 տոկոս, իսկ  Բերձորում՝ 100.9 տոկոս:
2015թ. մայիսին 2014թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.4 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 105.0 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 105.9 տոկոս, ծառայությունների սակագներինը 102.1 տոկոս:


 

 





Ուբաթ 05 Հունիս 2015

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. հունիսի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 87973.0 մլն դրամ, որոնք 2014թ. հունիսի 1-ի համեմատ աճել են 17.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել են 1.5 տոկոսով: Վարկերի 1.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. հունիսի 1-ի համեմատ աճել են 87.0 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 6.6 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 67.7 տոկոսը, որոնք 2014թ. հունիսի 1-ի համեմատ աճել են 48.2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝  6.0 տոկոսով:
2015թ. հունիսի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 56469.5 մլն դրամ, 2014թ. հունիսի 1-ի համեմատ աճելով 2.0 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.1 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 73.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.5 տոկոսը` ցպահանջ ավանդները, 9.0 տոկոսը` նպատակային ավանդները:

 





Հիգշաբթի 04 Հունիս 2015

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ` 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ

Արդյունաբերություն:  2015թ. հունվար-ապրիլ  հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 16903,0 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2014թ. հունվար-ապրիլի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 104,5 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 25,7 տոկոս, մշակող արդյունաբերություն` 32,8 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 40,4 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոններ կառավարում և վերամշակում` 1,1 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 3672,8 մլն դրամ,որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,7 տոկոսով:
 2015թ. հունվար-ապրիլին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 16835,3  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 99,6 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  6646 մարդ, իսկ աշխատանքի արտադրողականությունը` 2543,2 հազ. դրամ:
Գյուղատնտեսություն: 2015թ. հունվար-ապրիլին հանրապետությունում իրացվել է 2679,3 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 18470,7 տոննա կաթ, 13087,1 հազ. հատ  ձու, 2014թ հունվար-ապրիլի նկատմամբ աճելով համապատասխանաբար` 5,4  ,  7,7  և 4,0 տոկոսով:
Շինարարություն: 2015թ. հունվար-ապրիլին հանրապետությունում իրականացվել է 8349,6 մլն դրամի շինարարություն,որը   2014թ. հունվար-ապրիլի նկատմամբ նվազել է 27,2 տոկոսային կետով:





Չորեքշաբթի 03 Հունիս 2015

Գարնանացանի ընթացքը հանրապետությունում

Հանրապետությունում 2015 թվականի հունիսի 1-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 10802,8 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 13693,3 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 2955,2 հա, Հադրութի շրջանում` 904,0 հա, Մարտակերտի շրջանում` 1614,8 հա, Մարտունու շրջանում` 1375,2 հա,  Շահումյանի շրջանում` 44,9  հա, Շուշիի շրջանում` 103,5 հա, Քաշաթաղի շրջանում` 3805,2  հա:
Կատարված  գարնանացանի 4297,7 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 2987,0 հա-ը եգիպտացորենի, 309,5 հա-ը` հատիկաընդեղենային մշակաբույսերի, 639,5 հա-ը` կարտոֆիլի, 631,1 հա-ը` բանջարեղենի, 251,6 հա բոստան-պարենայինի, 618,8 հա-ը ` տեխնիկական, 1067,6 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: