19.03.2014 |
Հանրապետությունում 2014թ. մարտի 17-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, կատարվել է 3549.1հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1086.0 հա-ի փոխարեն:
Ըստ շրջանների գարնանացանը կատարվել է. Ասկերանի շրջանում` 253.5 հա, Հադրութի շրջանում`85.0 հա, Մարտակերտի շրջանում` 86.0 հա, Մարտունու շրջանում` 604.6 հա և Քաշաթաղի շրջանում` 2520.0 հա:
Կատարված գարնանացանի 2585.2 հա-ը կազմել են հացահատիկային (ներառյալ եգիպտացորեն) մշակաբույսերի, 50.0հա`հատիկաընդեղենային մշակաբույսերի,135.1 հա` կարտոֆիլի, 162.2 հա` բանջարեղենի, 27.3 հա` տեխնիկական և 589.3 հա` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
|