ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
04.12.2014

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2014թ. դեկտեմբերի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 79502.3 մլն դրամ, որոնք 2013թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել են 4.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 4.5 տոկոսով: Վարկերի 0.7 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2013թ. դեկտեմբերի 1-ի համեմատ նվազել են 32.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել են 0.7 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 58.6 տոկոսը, որոնք 2013թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել են 10.8 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝  11.4 տոկոսով:
2014թ. դեկտեմբերի 1-ի  դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 55892.2 մլն դրամ, 2013թ. դեկտեմբերի 1-ի համեմատ նվազելով 4.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ աճելով 2.2տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 72.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 19.2տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.5 տոկոսը` նպատակային ավանդները:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)