ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2001 թ. նոյեմբերի 30-ին
ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1. Օրենքի խնդիրները
Սույն օրենքը կարգավորում է մարդահամարը նախապատրաստելու, անցկացնելու, սկզբնական (անհատական) տվյալները կուտակելու և պահպանելու, ինչպես նաև ամփոփ տվյալները տարածելու ընթացքում ծագող իրավահարաբերությունները: Հոդված 2. Մարդահամարի մասին օրենսդրությունը Մարդահամարի մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, ՙՊետական վիճակագրության մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքից և մարդահամարի անցկացումը կարգավորող օրենսդրական այլ ակտերից: Հոդված 3. Մարդահամարի գործողության ոլորտը
Սույն օրենքի գործողությունը տարածվում է մարդահամարի պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող (մշտապես կամ ժամանակավորապես) բոլոր անձանց վրա, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձանց վրա, ովքեր մարդահամարի պահին ժամանակավորապես բացակայում են հանրապետությունից: Հոդված 4. Մարդահամարի կազմակերպմանը ներկայացվող հիմնական պահանջները Մարդահամարն անցկացվում է տասը տարին մեկ անգամ:
Մարդահամարն անցկացնելու մասին որոշումը, որտեղ սահմանվում է մարդահամարի անցկացման ժամկետը, ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` ոչ ուշ, քան մարդահամարը սկսելուց մեկ տարի առաջ:
Մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվում են մարդահամարի համապետական և շրջանային հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատասխանատու են մարդահամարի նախապատրաստումն ու անցկացումն անհրաժեշտ մակարդակով կազմակերպելու համար: Հոդված 5. Մարդահամարի հիմնական խնդիրը Մարդահամարի հիմնական խնդիրն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությունների մշակման, ժողովրդագրական և սոցիալական հետազո-տությունների, աշխատանքային ռեսուրսների տեղաբաշխման և օգտագործման ուսումնասիրման, բնակչության թվաքանակի և կազմի, ընթացիկ հաշվառման ու կանխատեսումների, ինչպես նաև ընտրական տեղամասերի կազմավորման նպատակով բնակչության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունների ստացումը: Հոդված 6. Մարդահամարն անցկացնող մարմինները և դրանց պարտականությունները Մարդահամարի նախապատրաստման, անցկացման, ամփոփ տվյալների ստացման և հրատարակման պատասխանատուն վիճակագրության պետական լիազորված մարմինն է (այսուհետ` լիազորված մարմին), որը պարտավոր է ապահովել`
ա) մարդահամարի ծրագրի (հարցաշարի) օբյեկտիվությունը, գիտական հիմնավորվածությունը, դրա համապատասխանությունը միջազգային նորմերին և ստանդարտներին.
բ) մարդահամարի նյութերի մշակումից ստացված ամփոփ արդյունքների հրապարակայնությունը և մատչելիությունը.
գ) սկզբնական (անհատական) տեղեկատվության գաղտնիությունը: ԳԼՈՒԽ 2
ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ Հոդված 7. Մարդահամարի փաստաթղթերի հաստատումը Մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Հարցաշարը վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր չի կարող ընդգրկել:
Մարդահամարի փաստաթղթերը (մարդահամարի հարցաթերթ, կազմակերպահրահանգ-չական և այլ փաստաթղթեր) հաստատում է լիազորված մարմինը: Հոդված 8. Փորձնական մարդահամարի անցկացումը
Մարդահամարի մեթոդաբանական, կազմակերպական սկզբունքների, նյութերի մեքենա-յական մշակման ծրագրերի և տեխնոլոգիայի փորձարկումն իրականացվում է փորձնական մարդա-համար անցկացնելու միջոցով:
Փորձնական մարդահամարն անցկացվում է հիմնական մարդահամարից առնվազն կես տարի առաջ` ընդգրկելով հանրապետության բնակչության ոչ պակաս, քան մեկ տոկոսը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում և տարածքներում: Հոդված 9. Բնակչության հարցումն իրականացնող անձինք Մարդահամարն անցկացվում է լիազորված մարմնի ներգրաված և հրահանգավորած աշխատողների` հաշվարարների կողմից բնակելի և այլ շինություններ շրջագայելու և դրանցում բնակվող յուրաքանչյուր չափահաս անձի (կամ ընտանիքի որևէ չափահաս անդամի) անմիջական հարցման ու հարցերի պատասխանները մարդահամարի փաստաթղթերում լրացնելու միջոցով:
Անչափահասների, ինչպես նաև ժամանակավոր բացակայողների վերաբերյալ տեղեկությունները հաղորդում են ընտանիքի չափահաս անդամները:
Բնակչության առանձին խմբերը (զինծառայողները, ուղղիչ աշխատանքային հիմնարկներում իրենց պատիժը կրող անձինք, ինչպես նաև հյուպատոսական և դիվանագիտական հիմնարկների անձնակազմերը) հաշվառվում են համընդհանուր կարգով` համապատասխան պետական մարմինների կողմից:
Գրառումները կատարվում են ըստ փաստացի բնակության վայրի, բնակչության տված բանավոր տեղեկությունների հիման վրա` առանց փաստաթղթային հաստատման և անկախ գրանցման (հաշվառման) առկայությունից: Հոդված 10. Քաղաքացիների պարտականությունները և իրավունքները Մարդահամարը կրում է պարտադիր բնույթ, և հարցվողները պարտավոր են ճշգրիտ ու սպառիչ պատասխաններ տալ մարդահամարի հարցաթերթի բոլոր հարցերին:
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալ մարդահամարի հարցաթերթում գրանցված իր մասին տեղեկություններին: Հոդված 11. Մարդահամարի աշխատանքների ֆինանսավորումը
Մարդահամարի աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին` լիազորված մարմնի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացրած` մարդահամարի նախա-պատրաստման, անցկացման և նյութերի մշակման բոլոր միջոցառումների` ժամանակին և ամբողջ ծավալով կատարումն ապահովող ծախսերի նախահաշվի հիման վրա:
Հոդված 12. Մարդահամարի ընթացքում ստացված տեղեկատվության օգտագործումը, հրապարակումը և պահպանումը Մարդահամարի վերջնական արդյունքներն օգտագործվում կամ հրապարակվում են միայն ամփոփված և խմբավորված տեսքով:
Մարդահամարի սկզբնական (անհատական) տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն:
Մարդահամարի բոլոր փաստաթղթերը պահպանվում են լիազորված մարմնի սահմանած կարգով: Հոդված 13. Պատասխանատվությունը մարդահամարի մասին օրենսդրությունը խախտելու դեպքում Բնակչության վերաբերյալ անհատական տեղեկություններին տիրապետող աշխատակիցներին արգելվում է որևէ մեկին հաղորդել մարդահամարի լրացված փաստաթղթերի բովանդակությունը: Մարդահամարի սկզբնական (անհատական) տվյալների օգտագործման կարգի խախտման դեպքում մարդահամարի աշխատողները պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Մարդահամարի սկզբնական նյութերը դատական, դատաքննչական և այլ մարմինները որպես ապացույց չեն կարող օգտագործել:
Մարդահամարի հարցաթերթի հարցերին պատասխանելուց հրաժարվելն առաջացնում է պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: ԳԼՈՒԽ 3
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Հոդված 14. Միջազգային պայմանագրերը
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: ԳԼՈՒԽ 4
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ Հոդված 15. Առաջին մարդահամարի անցկացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առաջին մարդահամարն անցկացվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ժամկետում: ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ 12 հունվարի 2002 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-176
|