ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
05.03.2011

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2011թ. մարտի 1-ի դրությամբ վարկերը կազմել են 42886.9 մլն դրամ, 2010թ. մարտի 1-ի համեմատ աճել է 43.2 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 0.6 տոկոսով: Վարկերի 0.7 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 50.4 տոկոսը:

2011թ. մարտի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 36103.4 մլն դրամ, 2010թ. մարտի 1-ի համեմատ աճել է 5.0 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել է 5.2 տոկոսով:

Ավանդների 65.8 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 26.0 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.2 տոկոսը` նպատակային ավանդները: